Facebook   Twitter
 
«Ժամանակ». Մարտուն Գրիգորյանը տագնապած է՝ իր գործին «խփում են»

«Ժամանակ». Մարտուն Գրիգորյանը տագնապած է՝ իր գործին «խփում են»

09 Մարտի 2018 - 09:12
«Ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի կողմից շահագործման հանձնված Երեւան-Գյումրի արագընթացը կարող է լուրջ կոնֆլիկտի պատճառ դառնալ Երեւան-Գյումրի միջքաղաքային երթուղին շահագործող ընկերության եւ ՀԿԵ-ի միջեւ։
Բանն այն է, որ ՀԿԵ-ն այս չորս օրվա ընթացքում ուղեւորափոխադրումն իրականացնում է անվճար։ Բացի այդ, մեզ հասած տեղեկություններով, ՀԿԵ-ն քննարկում է շաբաթվա երեք օրվա փոխադրումներից մեկ օրը եւս անվճար դարձնել, ինչն ուղղակիորեն հարվածելու է Երեւան-Գյումրի երթուղին շահագործող ընկերությանը։

Հայտնի է, որ այդ երթուղին շահագործում է «Տրանս-Ակնթարթ» ընկերությունը, որն էլ պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանին։ Վերջինս, ըստ տեղեկությունների, ներկայումս բանակցում է, ելքեր է փնտրում, որպեսզի իր գործին չխփեն, եւ ոչ մի դեպքում անվճար փոխադրում չիրականացվի։ Մարտուն Գրիգորյանից այս խնդրի հետ կապված մեկնաբանություն ստանալ չհաջողվեց։ Մեր բոլոր զանգերն անպատասխան մնացին»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Որքան աշխատավարձ են ստանում «տեղական իշխանիկները». «Հրապարակ»
09 Հունիսի 2018 - 08:55
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության երեկվա նիստում Սյունիքի և Արմավիրի մարզպետների փոփոխությամբ ավարտվեց «մարզպետաց դասի» նորացման, թարմացման օպերացիան: Մինչդեռ նախորդ տարեվերջին խոսք կար, թե համայնքների խոշորացման գործընթացի համատեքստում հնարավոր է մարզպետների թիվը կրճատվի:
«Ժողովուրդ». Չի բացառվում, որ ՀՔԾ պետի հրաժարականից հետո նաև աշխատանքից ազատման դիմում կներկայացնի արդարադատության գնդապետ Էդիկ Հակոբյանը
08 Հունիսի 2018 - 09:52
«Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանը հրաժարական է ներկայացրել: «Ստեղծված հանգամանքների բերումով այլևս նպատակահարմար չեմ գտնում շարունակել իմ հետագա ծառայությունը»,-նշել է նա:
«Փաստ». Ֆի­նան­սա­կան ոլոր­տից՝ փոխ­նա­խա­րա­րի պաշ­տո­նի
08 Հունիսի 2018 - 09:43
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2018 թվականի հունիսի 6-ի որոշմամբ՝ Արմեն Փամբուխչյանը նշանակվել է տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ: Փամբուխչյանը հատկապես «ֆեյսբուքահայությանը» քաջ հայտնի է որպես բավական ակտիվ օգտատեր:
«Ժամանակ». «Կտավամարտ»՝ Արմեն Աշոտյանի և Նաիրա Զոհրաբյանի միջև
08 Հունիսի 2018 - 09:34
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը անդրադառնալով «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի այն հայտարարությանը, որ Աշոտյանը չկատարեց կրթության նախարարի պաշտոնում աշխատելիս իր՝ բոլոր առաջին դասարանցիներին համակարգչով ապահովելու խոստումը, ասաց, թե Զոհրաբյանի ելույթը իրեն հիշեցրեց Դելակրուայի հայտնի «Ազատությունը բարիկադների վրա» կտավը, բայց շատ դեկորատիվ:
«Ժողովուրդ». «Քեֆ անողին քեֆ չի պակսի». ՀՀԿ-ականները ԱԺ-ում խմում էին
08 Հունիսի 2018 - 09:33
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ ՀՀԿ-ական պատգամավորների համար առանձնահատուկ օր էր: Նախկինում միայն Սերժ Սարգսյանին հաճոյանալու եւ ՀՀԿ-ին օգնելու համար էին կոճակ սեղմող պատգամավորները երկար մնում խորհրդարանում, իսկ երեկ էլ ստիպված էին այդպես վարվում արդեն Նիկոլ Փաշինյանին կողմ քվեարկելու համար:
«Հրապարակ». «Նախագահը բյուջեից փող է ուզում». Աշխատանքային պայմաններից դժգոհում են
08 Հունիսի 2018 - 09:14
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախագահի աշխատակազմում դժգոհում են իրենց աշխատանքային պայմաններից․ «Նախկինում եղել է հյուրատուն, ճիշտ է՝ ինչ-որ չափով վերանորոգվել է, սակայն չի վերապրոֆիլավորվել պետական աշխատանքի համար․ սաունաներ են, լողավազաններ, մարզասրահներ։
«Ժողովուրդ». «ՀՀԿ-ն քաղաքական ուժ կոչվելու իրավունքը կորցնում է, իսկ թվեր չխոստանալը միանգամայն նորմալ է»
08 Հունիսի 2018 - 09:12
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Տնտեսագետ, ՀԱԿ վարչության անդամ Վահագն Խաչատրյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել է, թե միանգամայն նորմալ է, երբ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն իր ծրագրում կոնկրետ թվեր չի խոստացել:
«Ժամանակ». Ընկերավարի. Ծառուկյանը որոշել է ընկերոջ որդուն մարզպետ նշանակել
08 Հունիսի 2018 - 09:11
«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Արմավիրի մարզպետ կարող է նշանակվել այս պահին ՀՀ ԱՆ «Նորք» հոգեբուժական կենտրոնի տնօրեն Գագիկ Միրիջանյանը:
«Իրատես». Նոր իշխանությունների մեջ «վեճ» կա, այդ թվում գաղափարական
08 Հունիսի 2018 - 09:10
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե նոր իշխանություններում «վեճ» կա ոչ միայն «կենցաղի» մասով՝ կառավարության անդամներին սպասարկող մեքենաների, դրանց համարանիշների, էկոնոմկլասով, թե «թիվ մեկ բորտով» թռչելուն առնչվող, այլեւ գաղափարական։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 1257
 
Լրահոս`