Facebook   Twitter
 
ԱՄՆ նախկին նախագահը մտադիր է սեփական շոու թողարկել Netflix-ով

ԱՄՆ նախկին նախագահը մտադիր է սեփական շոու թողարկել Netflix-ով

09 Մարտի 2018 - 09:22
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման բանակցում է Netflix ընկերության հետ սեփական շոու թողարկելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով տեղյակ աղբյուրների:
Ենթադրվում է, որ վիդեոծառայությունն Օբամային և նրա կնոջը՝ Միշելին կվճարի «բացառիկ կոնտենտի» համար, որը հասանելի կլինի միայն սթրիմինգային հարթակում: Գործարքի գումարը չի նշվում: Դրվագների թիվը և դրանց ձևաչափը նույնպես հայտնի չեն:

Աղբյուրների խոսքով՝ Օբաման մտադիր չէ Netflix-ն օգտագործել ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի կամ պահպանողական քննադատների հետ քննարկման համար: Օբաման ուզում է լինել շոուի պրոդյուսերը, որում «ոգեշնչող պատմություններ» կցուցադրվեն:

Նշվում է, որ ենթադրյալ թեմաները կարող են լինել Օբամայի նախագահության հիմնական խնդիրները՝ առողջապահությունը, միգրացիոն քաղաքականությունը, ընտրական իրավունքը, կլիմայի փոփոխությունը: Իսկ Միշել Օբաման կարող է հաղորդում վարել ճիշտ սնվելու մասին:

Հաղորդվում է, որ բացի Netflix-ից՝ Օբամայի հետ համագործակցելով հետաքրքրված են Apple-ը և Amazon-ը:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Խորհուրդ կտայի մյուս գերատեսչությունների ծախսերը տեսնել». ՕԵԿ փոխնախագահ
13 Հունիսի 2013 - 12:20
ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ ներքաղաքական զարգացումներին` նշելով, որ քաղաքական կյանքը հիմնականում կենտրոնացած է ԱԺ-ում:
The National հայտնի ռոք խումբը հրաժարվել է ելույթ ունենալ Ստամբուլում
13 Հունիսի 2013 - 12:15
Ամերիկյան The National ռոք խումբը հրաժարվել է Ստամբուլում հունիսի 23-ին նախատեսված համերգից, որը պետք է տեղի ունենար Istanbul Calling փառատոնի շրջանակներում:
Իսրայելական բանակի աղջիկները նկարահանել են իրենց կատարմամբ մերկապարը
13 Հունիսի 2013 - 12:12
Իսրայելական ՑԱԽԱԼ պաշտպանության բանակի շարքերում նոր սկանդալ է սկիզբ առնում:
«300 սպարտացիներ. կայսրության ծաղկումը» ֆիլմի պրեմիերան հետաձգվել է մինչև 2014-ի մարտ
13 Հունիսի 2013 - 12:00
Warner Bros. Pictures-ը «300 սպարտացիներ. կայսրության ծաղկումը» ֆիլմի պրեմիերան հետաձգել է մինչև 2014 թվականի մարտը:
Հայկական ֆիլմը` Մոսկվայի միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրում
13 Հունիսի 2013 - 11:58
Ռեժիսոր Մարինե ԶԱՔԱՐՅԱՆԻ` Վիլյամ ՍԱՐՈՅԱՆԻ համանուն պատմվածքի մոտիվներով նկարահանած «ՓԱՍԻԱՆԻ ՈՐՍՈՐԴԸ» (պրոդյուսեր Հովհաննես ԳԱԼՍՏՅԱՆ, արտադրող` Պարալլելս Ֆիլմ) ֆիլմը ընդգրկվել է Մոսկվայի 35րդ միջազգային կինոփառատոնի կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում:
Բացվել է «mLab ECA» մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի նոր տարածքը
13 Հունիսի 2013 - 11:55
Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է «mLab ECA» մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի նոր տարածքի բացմանը:
«Անուշ միավորում»-ի տնօրենը վթարի է ենթարկվել
13 Հունիսի 2013 - 11:47
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Տիգրան Վարդանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունիսի 12-ին, Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Օձունում գործարկվեց լուսավորության նոր համակարգը
13 Հունիսի 2013 - 11:44
Հունիսի 10-ի Օձուն համայնքում հանդիսավոր պայմաններում գործարկվեց լուսավորության նոր համակարգը:
Թուրքիայում բողոքի են դուրս եկել հազարավոր իրավաբաններ
13 Հունիսի 2013 - 11:35
Ստամբուլում և Անկարայում հազարավոր իրավաբաններ դուրս են եկել փողոցներ` բողոքելով այն վերաբերմունքի դեմ, որոնց հետ բախվել են իրենց գործընկերները` հակակառավարական ցույցերի ժամանակ:
1 | 12037 | 12038 | 12039 | 12040 | 12041 | 12042 | 12043 | 12044 | 12045 | 12046 | 12047 | 12048 | 12049 | 12050 | 12051 | 15856
 
Լրահոս`
 
 
 
 
Վիդալը տուգանվել է 800 հազար եվրոյով
Սպորտ, Հասարակություն