Facebook   Twitter
 
«ՉԻ». Լեւոն Ալթունյանը տիրապետելու է հույժ գաղտնի տվյալների. Նրան ասել են՝ ստվերում մնա

«ՉԻ». Լեւոն Ալթունյանը տիրապետելու է հույժ գաղտնի տվյալների. Նրան ասել են՝ ստվերում մնա

09 Մարտի 2018 - 09:26
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Մինչ առողջապահության ոլորտի պատասխանատուները կարեւորում են էլեկտրոնային համակարգի ներդրումը ոլորտում, իսկ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը հայտարարում է, որ վերոնշյալ ծրագիրն իրականացնելու է բոլորովին անկախ օղակ, պարզվում է, որ Հայաստանի առողջապահության համակարգի պացիենտի տվյալների գաղտնիության իրավունքը վերապահվել է առողջապահության նախարարին պատկանող «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրենի տեղակալ Վարդան Գեւորգյանին:
Ասել է թե՝ այսուհետ ՀՀ քաղաքացիների առողջության մասին հույժ գաղտնի տվյալներին տիրապետելու է անմիջապես Լեւոն Ալթունյանը: Խոսքը Armed.am կայքի մասին է, որտեղ գրանցված են բոլոր քաղաքացիների առողջապահական գաղտնիքները:

Առողջապահության նախարարին վերաբերող մի ուշագրավ մանրամասն եւս. Նախարար Լեւոն Ալթունյանին արգելել են մասնակցել չորեքշաբթի օրը տեղի ունեցած կառավարության հերթական նիստին՝ ասելով, որ նա ստվերում մնա՝ մինչեւ հանդարտվի դեղերի առնչությամբ բարձրացած աղմուկը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Փաշինյանը Վանեցյանին տանում է իր մոտ՝ անվտանգության նկատառումներով
14 Սեպտեմբերի 2018 - 09:41
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն առաջիկայում կտեղափոխվի կառավարական ամառանոց, որտեղ նոր իշխանություններից այս պահի դրությամբ ապրում է միայն վարչապետը՝ ընտանիքով: Վանեցյանը տեւական ժամանակ է՝ սեփական միջոցներով վերանորոգում է ամառանոցը:
«Հրապարակ». Հովիկ Աբրահամյանի տարածքից հայտնաբերված 17 անուն զենքից 15-ն ընդհանրապես կրակված չէ
14 Սեպտեմբերի 2018 - 09:34
«Հովիկ Աբրահամյանին պատկանող գործարանից օգոստոսի 8-ին հայտնաբերված անօրինական զենքը, որի կապակցությամբ նույն օրը ևեթ ԱԱԾ-ն և ՀՔԾ-ն հայտարարեցին, որ դրանք, հավանաբար, կիրառվել են Մարտի 1-ին, երկարուձիգ փորձաքննություն է անցնում։
«Փաստ». Որքա՞ն է ՍԴ նորանշանակ դատավոր Արման Դիլանյանի ունեցվածքը
14 Սեպտեմբերի 2018 - 09:12
«Փաստ» օրաթերթը գրում է. «Սահմանադրական դատարանի նորանշանակ դատավոր Արման Դիլանյանի եկամուտների հանրագումարը 2017թ. կազմել է 7 443 986 ՀՀ դրամ:
«Ժողովուրդ». Մարտի 1-ի գործով պատասխանատու պաշտոնյաներ են հեռացել Հայաստանից. ովքեր են նրանք
14 Սեպտեմբերի 2018 - 09:11
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ում մարտի 1-ի քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 2008թ. սահմանադրական կարգը տապալելու համար, շարունակում է պնդել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդիր է դրել իրեն «փակելու»:
«Հրապարակ». Հովիկ Աբրահամյանին պատկանող անօրինական զենքերն օգտագործվել են Գազի Հովոյի հետ հաշիվներ մաքրելիս
14 Սեպտեմբերի 2018 - 08:46
«Հրապարակ» թերթը գրում է. «Հովիկ Աբրահամյանին պատկանող գործարանից օգոստոսի 8-ին հայտնաբերված անօրինական զենքը, որի կապակցությամբ նույն օրը եւեթ ԱԱԾ-ն եւ ՀՔԾ-ն հայտարարեցին, որ դրանք, հավանաբար, կիրառվել են Մարտի 1-ին, երկարուձիգ փորձաքննություն է անցնում։
«Ժողովուրդ». Մասնավոր զինված բանդաները. ում են պատկանում դրանք. Հետաքրքիր պատկեր է բացահայտվել
14 Սեպտեմբերի 2018 - 08:40
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ռեյդեր» իրականացնելու, օլիգարխներին, բարձրաստիճան պաշտոնյաներին, թիկնազորներին «ասֆալտներին պառկեցնելու եւ զինաթափելու» մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ոստիկանությանն ու ԱԱԾ-ին տված հանձնարարականից հետո հետաքրքիր պատկեր է բացահայտվել:
«Իրատես». ԱԱԾ-ՀՔԾ ղեկավարների գաղտնալսման հարցով հետաքրքիր վարկած է շրջանառվում իշխանության կուլիսներում
14 Սեպտեմբերի 2018 - 08:33
«Իրատես» թերթը գրում է. «ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների գաղտնալսումը հետաքրքիր իրավիճակ է ստեղծել իշխանությունում: Փնտրում են այն մարդկանց, որոնց աջակցությամբ ու գործուն մասնակցությամբ այս գործը գլուխ է բերվել: Բոլորը բոլորին կասկածում են:
«Հրապարակ». «Թեղուտ»-ը գրավադրման տակ է. VTB բանկը վարկի դիմաց վերցնում է հանքավայրը
14 Սեպտեմբերի 2018 - 08:27
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, երեկ Հայաստան են ժամանել, ապա Թեղուտ մեկնել ռուսական VTB բանկի ներկայացուցիչները։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 1346
 
Լրահոս`