Facebook   Twitter
 
«ՉԻ». Լեւոն Ալթունյանը տիրապետելու է հույժ գաղտնի տվյալների. Նրան ասել են՝ ստվերում մնա

«ՉԻ». Լեւոն Ալթունյանը տիրապետելու է հույժ գաղտնի տվյալների. Նրան ասել են՝ ստվերում մնա

09 Մարտի 2018 - 09:26
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Մինչ առողջապահության ոլորտի պատասխանատուները կարեւորում են էլեկտրոնային համակարգի ներդրումը ոլորտում, իսկ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը հայտարարում է, որ վերոնշյալ ծրագիրն իրականացնելու է բոլորովին անկախ օղակ, պարզվում է, որ Հայաստանի առողջապահության համակարգի պացիենտի տվյալների գաղտնիության իրավունքը վերապահվել է առողջապահության նախարարին պատկանող «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրենի տեղակալ Վարդան Գեւորգյանին:
Ասել է թե՝ այսուհետ ՀՀ քաղաքացիների առողջության մասին հույժ գաղտնի տվյալներին տիրապետելու է անմիջապես Լեւոն Ալթունյանը: Խոսքը Armed.am կայքի մասին է, որտեղ գրանցված են բոլոր քաղաքացիների առողջապահական գաղտնիքները:

Առողջապահության նախարարին վերաբերող մի ուշագրավ մանրամասն եւս. Նախարար Լեւոն Ալթունյանին արգելել են մասնակցել չորեքշաբթի օրը տեղի ունեցած կառավարության հերթական նիստին՝ ասելով, որ նա ստվերում մնա՝ մինչեւ հանդարտվի դեղերի առնչությամբ բարձրացած աղմուկը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Հրապարակ». «Գնա, թող հերդ գա». Էջմիածնի քաղաքապետի տնից գիշերով արկղեր են դուրս բերել, տարել Հադրութ՝ Մանվելի տուն
16 Հունիսի 2018 - 09:04
«Հրապարակ» թերթը գրում է. «Գեներալ Մանվել Գրիգորյանի ընտանիքը խուճապի մեջ է: Մեր տեղեկություններով՝ Էջմիածնի հանրահավաքի նախօրեին գեներալն իր քաղաքապետ որդու միջոցով փորձել է հաշտության եզրեր գտնել Դոն Պիպոյի հետ:
«Փաստ». Գեղարքունիքի մարզպետի եղբայրը ինն անշարժ գույք ունի, որից 8–ը՝ հողամաս
16 Հունիսի 2018 - 09:00
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Նաիրի Սաղաթելյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2018 թ. հայտարարագիրը:
Հակահեղափոխություն՝ ՊԵԿ-ում. հա­մակարգ են վերադառնում ռիսկային և կոռումպացվածի համբավ ունեցող նախկին աշխատակիցները
15 Հունիսի 2018 - 10:12
«Ժամանակ» թերթը գրում է. «ՊԵԿ-ից ստացվող տեղեկու­թյունները մեզ հանգեցնում են այն եզրահանգման, որ այնտեղ ոչ թե հեղափոխություն, այլ հա­կահեղափոխություն է եղել: Հա­մակարգ են վերադառնում նախ­կինում ռիսկային և կոռումպացվածի համբավ ունեցող աշխատակիցները:
«Ինքնաբո՞ւխ», թե՞ ներքին կարգով. Հիվանդներին ուղեգրում են նոր նախարարի «երբեմնի» հիվանդանոց. «Իրատես»
15 Հունիսի 2018 - 10:10
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե չնայած առողջապահության նոր նախարարը կարծում է, թե իր ղեկավարած կառույցում չկա շահերի բախում, և ինքը որևէ կապ չունի իր ղեկավարած ՄԻԲՍ ախտորոշիչ կենտրոնի հետ («Այն արդեն ուրիշ մարդ է ղեկավարում»), այնուհանդերձ, որոշակի հիվանդանոցներ իրենց հիվանդներին ուղեգրում են ախտորոշվելու հատկապես նոր նախարարի «երբեմնի» հիվանդանոցում։ Դա «ինքնաբու՞խ» է, թե՞ ներքին կարգով է արվում, բոլոր դեպքերում, փաստն առկա է։
«Ժամանակ». Հակահեղափոխություն՝ ՊԵԿ-ում. հա­մակարգ են վերադառնում ռիսկային եւ կոռումպացվածի համբավ ունեցող աշխատակիցները
15 Հունիսի 2018 - 09:56
«Ժամանակ» թերթը գրում է. «ՊԵԿ-ից ստացվող տեղեկու­թյունները մեզ հանգեցնում են այն եզրահանգման, որ այնտեղ ոչ թե հեղափոխություն, այլ հա­կահեղափոխություն է եղել: Հա­մակարգ են վերադառնում նախ­կինում ռիսկային եւ կոռումպացվածի համբավ ունեցող աշխատակիցները: 2017թ. հունիսին ՊԵԿ կառուցվածքային փոփո­խությունների արդյունքում տե­ղի ունեցավ աշխատակիցների մոտ 40 տոկոսի կրճատում:
«Դեպուտատի ավտոն պետք ա կանգնացնես՝ ակտ գրե՞ս, արա». Ո՞վ է փոխարինելու «Ծառուկյան»-ից հեռացած պատգամավորին. «Հրապարակ»
15 Հունիսի 2018 - 09:52
«Հրապարակ» թերթը գրում է. ««Ծառուկյան դաշինքի» պատգամավոր Մերուժան Սիմոնյանը, նեղանալով, որ իրեն Սյունիքի մարզպետ չնշանակեցին, մանդատը վայր դրեց։ Լուրեր կան, որ նրա մանդատը բաժին կհասնի էջմիածնեցի Հրանտ Դավթյանին, ով 2017թ․ խորհրդարանական ընտրություններում առաջադրվել էր Արմավիրում և ստացել 7 հազար 616 ձայն՝ «ԾԴ» թեկնածուների մեջ այդ մարզում լինելով 2-րդը:
Կարեն Կարապետյանը խոշոր ներդրումնե՞ր է անում Վրաստանում
15 Հունիսի 2018 - 09:49
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը, ով հեղափոխության հաղթանակից հետո չի ներկայանում իր աշխատավայր` խորհրդարան, ավելի հաճախ լինում է հարևան Վրաստանի Թբիլիսի և Բաթումի քաղաքներում:
«Հրապարակ». Ղարաբաղի համար «աթոռ» կավելացնե՞ն բանակցային սեղանի շուրջ
15 Հունիսի 2018 - 09:34
«Արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգու­թյան հարցերի փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկը «Հրապարակ»-ի հետ զրույցում նշեց, որ Մինսկի խումբը «ղարաբաղյան գործընթացի գլխավոր վերահսկողն է» և չի կարող անմասն մնալ այն նորարարություններին, որոնք ակտիվորեն տեղի են ունենում գործընթացի ներսում:
Լիլիթ Մակունցը փակել է Աշոտ Աղաբաբյանի «Օպերա» ակումբը. «Հրապարակ»
15 Հունիսի 2018 - 09:33
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանին պատկանող «Օպերա» ակումբը մի քանի շաբաթ է՝ փակվել է․ ակումբը 2008-ին փակվել էր և տասնամյա դադարից հետո վերաբացվել էր այս տարվա մարտին։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 1260
 
Լրահոս`