Facebook   Twitter
 
«ՉԻ». Լեւոն Ալթունյանը տիրապետելու է հույժ գաղտնի տվյալների. Նրան ասել են՝ ստվերում մնա

«ՉԻ». Լեւոն Ալթունյանը տիրապետելու է հույժ գաղտնի տվյալների. Նրան ասել են՝ ստվերում մնա

09 Մարտի 2018 - 09:26
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Մինչ առողջապահության ոլորտի պատասխանատուները կարեւորում են էլեկտրոնային համակարգի ներդրումը ոլորտում, իսկ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը հայտարարում է, որ վերոնշյալ ծրագիրն իրականացնելու է բոլորովին անկախ օղակ, պարզվում է, որ Հայաստանի առողջապահության համակարգի պացիենտի տվյալների գաղտնիության իրավունքը վերապահվել է առողջապահության նախարարին պատկանող «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրենի տեղակալ Վարդան Գեւորգյանին:
Ասել է թե՝ այսուհետ ՀՀ քաղաքացիների առողջության մասին հույժ գաղտնի տվյալներին տիրապետելու է անմիջապես Լեւոն Ալթունյանը: Խոսքը Armed.am կայքի մասին է, որտեղ գրանցված են բոլոր քաղաքացիների առողջապահական գաղտնիքները:

Առողջապահության նախարարին վերաբերող մի ուշագրավ մանրամասն եւս. Նախարար Լեւոն Ալթունյանին արգելել են մասնակցել չորեքշաբթի օրը տեղի ունեցած կառավարության հերթական նիստին՝ ասելով, որ նա ստվերում մնա՝ մինչեւ հանդարտվի դեղերի առնչությամբ բարձրացած աղմուկը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Անհայտ մարզպետների ու անհայտ այլոց ռեյտինգային խրախճանքը. «Փաստ»
12 Դեկտեմբերի 2018 - 08:39
«Փաստ» օրաթերթը (հեղինակ՝ Լևոն Մարգարյան) գրում է
«Ժողովուրդ». Որ նախարարությունները կմիանան, եւ ինչ տեսք կունենա ԱԺ ղեկավար կազմը
12 Դեկտեմբերի 2018 - 08:38
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններն ավարտվեցին: Ավարտվեցին հայտնի վերջաբանով. ՀՀ քաղաքացին առաջիկա հինգ տարիների իշխանության մանդատը տվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Իմ քայլը» դաշինքին:
«Փաստ». Ինչպիսի՞ն կլինի հեղափոխական կառավարությունը
11 Դեկտեմբերի 2018 - 09:54
«Փաստ» թերթը գրում է.
«Հրապարակ». ՀՅԴ-ում բունտ է հասունանում
11 Դեկտեմբերի 2018 - 09:38
«Հրապարակ» թերթը գրում է.
«Հայոց աշխարհ». Ներդրումային քաղաքականությունը տապալված է
11 Դեկտեմբերի 2018 - 09:36
«Հայոց աշխարհ» թերթը գրում է.
Նաիրա Զոհրաբյանը՝ ԱԺ փոխնախագա՞հ. «Ժամանակ»
11 Դեկտեմբերի 2018 - 09:07
«Ժամանակ» թերթը գրում է.
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 1437
 
Լրահոս`