Facebook   Twitter
 
«ՉԻ». Լեւոն Ալթունյանը տիրապետելու է հույժ գաղտնի տվյալների. Նրան ասել են՝ ստվերում մնա

«ՉԻ». Լեւոն Ալթունյանը տիրապետելու է հույժ գաղտնի տվյալների. Նրան ասել են՝ ստվերում մնա

09 Մարտի 2018 - 09:26
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Մինչ առողջապահության ոլորտի պատասխանատուները կարեւորում են էլեկտրոնային համակարգի ներդրումը ոլորտում, իսկ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը հայտարարում է, որ վերոնշյալ ծրագիրն իրականացնելու է բոլորովին անկախ օղակ, պարզվում է, որ Հայաստանի առողջապահության համակարգի պացիենտի տվյալների գաղտնիության իրավունքը վերապահվել է առողջապահության նախարարին պատկանող «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրենի տեղակալ Վարդան Գեւորգյանին:
Ասել է թե՝ այսուհետ ՀՀ քաղաքացիների առողջության մասին հույժ գաղտնի տվյալներին տիրապետելու է անմիջապես Լեւոն Ալթունյանը: Խոսքը Armed.am կայքի մասին է, որտեղ գրանցված են բոլոր քաղաքացիների առողջապահական գաղտնիքները:

Առողջապահության նախարարին վերաբերող մի ուշագրավ մանրամասն եւս. Նախարար Լեւոն Ալթունյանին արգելել են մասնակցել չորեքշաբթի օրը տեղի ունեցած կառավարության հերթական նիստին՝ ասելով, որ նա ստվերում մնա՝ մինչեւ հանդարտվի դեղերի առնչությամբ բարձրացած աղմուկը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ի՞նչ է հայտարարագրել Նիկոլ Փաշինյանի նորանշանակ խորհրդականը
01 Դեկտեմբերի 2018 - 08:56
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետի նորանշանակ խորհրդական Եղիշե Կիրակոսյանը հայտարարագրել է հողամաս, առանձնատուն, ավտոտնակ, ինչպես նաեւ «TOYOTA CAMRY 2.4» մակնիշի ավտոմեքենա:
«Հրապարակ». Նախընտրական կոռուպցիան շարունակվո՞ւմ է
01 Դեկտեմբերի 2018 - 08:49
«Հրապարակ» թերթը գրում է.
«Փաստ». Պաշտոններ կստանան ըստ քվեների. Խոսքը պատգամավոր դառնալու մասին չէ, այլ…
30 Նոյեմբերի 2018 - 09:03
«Փաստ» թերթը գրում է. «Որքան մոտենում է ընտրության օրը, այնքան թեժանում է պայքարը հատկապես ռեյտինգային թեկնածուների միջեւ: Ընդ որում, խոսքը ոչ թե տարբեր ուժերի թեկնածուների մասին է, այլ միեւնույն քաղաքական ուժի կողմից որեւէ տարածքում առաջադրվածների:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 1432
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Հասարակություն, Քաղաքական