Facebook   Twitter
 
«ՀԺ». ՔԿՀ-ներում մեծ սպասումներ են ձեւավորվել, թե համաներում է լինելու, բայց Սերժ Սարգսյանը այլ լուծում է գտել

«ՀԺ». ՔԿՀ-ներում մեծ սպասումներ են ձեւավորվել, թե համաներում է լինելու, բայց Սերժ Սարգսյանը այլ լուծում է գտել

09 Մարտի 2018 - 09:28
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի նախագահության պաշտոնավարման ժամկետի ավարտին մասնավորապես քրեակատարողական հիմնարկներում մեծ սպասումներ են ձեւավորվել, որ առաջիկայում այդ առթիվ Սարգսյանը, հավանաբար, ընդգրկուն համաներում կհայտարարի:
Բացի այս, առաջիկայում մի քանի խոշոր համապետական իրադարձություններ են սպասվում: Խոսքը, մասնավորապես, Առաջին հանրապետության 100-ամյակի եւ Երեւանի 2800-ամյակի մասին է:

Վերջին համաներումը ՀՀ-ում տեղի է ունեցել 2013 թվականի հոկտեմբերի 3-ին՝ ՀՀ անկախության 22-րդ տարեդարձի առթիվ, մինչեւ այդ՝ 2011-ին, 2009-ին:

Համաներման ակտը, որպես կանոն, մինչեւ վերջին պահը գաղտնի է պահվում:
«Հայկական ժամանակ»-ի իրազեկ աղբյուրները, սակայն, հայտնում են, որ առաջիկայում նման միջոցառում չի սպասվում: Վերջին շրջանում Սերժ Սարգսյանը նախընտրում է կոնկրետ մարդկանց ազատ արձակել ոչ թե համաներմամբ, այլ ներման միջոցով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Փաստ». Ինչպե՞ս կառավարությունում պահել «դուխով»–ը
15 Դեկտեմբերի 2018 - 09:58
«Փաստ» թերթը գրում է.
Դրամը կարող է 20 տոկոսի չափով արժեզրկվել. «Ժամանակ»
15 Դեկտեմբերի 2018 - 09:50
«Ժամանակ» թերթը գրում է.
«Ժողովուրդ». ՊՎԾ-ն Սպորտի նախարարությունում հայտնաբերել է բազմամիլիոնանոց չարաշահումներ, սակայն սպասում է նախարարության լուծարմանը
15 Դեկտեմբերի 2018 - 09:43
«Պետական վերահսկողական ծառայությունը ստուգում­ներ է իրականացրել Սպորտի և երիտասարդության հարցե­րի նախարարությունում, հայտնաբերել բազմամիլիոնանց չարաշահումներ: Այս բացահայտումներին առայժմ հանրային հնչողություն չի տրվում:
«Ժողովուրդ». ԱԺ-ում հանձնաժողովների թիվը կավելանա
15 Դեկտեմբերի 2018 - 09:23
«Ժողովուրդ» թերթը գրում է.
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 1436
 
Լրահոս`