Facebook   Twitter
 
«ՀԺ». ՔԿՀ-ներում մեծ սպասումներ են ձեւավորվել, թե համաներում է լինելու, բայց Սերժ Սարգսյանը այլ լուծում է գտել

«ՀԺ». ՔԿՀ-ներում մեծ սպասումներ են ձեւավորվել, թե համաներում է լինելու, բայց Սերժ Սարգսյանը այլ լուծում է գտել

09 Մարտի 2018 - 09:28
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի նախագահության պաշտոնավարման ժամկետի ավարտին մասնավորապես քրեակատարողական հիմնարկներում մեծ սպասումներ են ձեւավորվել, որ առաջիկայում այդ առթիվ Սարգսյանը, հավանաբար, ընդգրկուն համաներում կհայտարարի:
Բացի այս, առաջիկայում մի քանի խոշոր համապետական իրադարձություններ են սպասվում: Խոսքը, մասնավորապես, Առաջին հանրապետության 100-ամյակի եւ Երեւանի 2800-ամյակի մասին է:

Վերջին համաներումը ՀՀ-ում տեղի է ունեցել 2013 թվականի հոկտեմբերի 3-ին՝ ՀՀ անկախության 22-րդ տարեդարձի առթիվ, մինչեւ այդ՝ 2011-ին, 2009-ին:

Համաներման ակտը, որպես կանոն, մինչեւ վերջին պահը գաղտնի է պահվում:
«Հայկական ժամանակ»-ի իրազեկ աղբյուրները, սակայն, հայտնում են, որ առաջիկայում նման միջոցառում չի սպասվում: Վերջին շրջանում Սերժ Սարգսյանը նախընտրում է կոնկրետ մարդկանց ազատ արձակել ոչ թե համաներմամբ, այլ ներման միջոցով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Նորֆոլկ»-ի կալանավորված տնօրենը պետբյուջե է վճարել 4.5 միլիոն դոլար. «Հրապարակ»
13 Հունիսի 2018 - 09:01
«Հրապարակ» թերթը գրում է. ««Նորֆոլկ քոնսալթինգ» ՍՊ ընկերության կալանավորված գլխավոր տնօրեն Արմեն Ունանյանն արդեն պետբյուջե է վճարել 4.5 միլիոն դոլար։ Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն տնտեսական բնույթի հանցագործությունների դեմ պայքարի շրջանակներում ձերբակալել էր Ունանյանին և ևս 3 անձի։
«Զադնի» չկա. «Ծառուկյան» դաշինքը պետք է ընտրություն կատարի. «Ժամանակ»
13 Հունիսի 2018 - 08:58
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ծառուկյան» խմբակցության պատգամավորները ընդվզում են՝ ինչպես կարող է կառավարությունը, նրա ղեկավարը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խորհրդարան բերել և առաջարկել հրատապության կարգով փոփոխություն կատարել «Բարեգործության մասին» օրենքում, առանց խորհրդակցելու Հայաստանի թիվ մեկ բարեգործի` Գագիկ Ծառուկյանի հետ:
Դավիթ Տոնոյան-Սերգեյ Շոյգու հանդիպում դեռևս տեղի չի ունեցել. «Ժամանակ»
13 Հունիսի 2018 - 08:57
«Ժամանակ» թերթը գրում է. «Արդեն մեկ ամսից ավելի (նշանակվել է մայիսի 11-ին) Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Դավիթ Տոնոյանը հանդիպում չի ունեցել իր ռուս պաշտոնակցի` Սերգեյ Շոյգուի հետ:
ՀՀԿ-ական բոլոր փոխմարզպետները կազատվեն աշխատանքից. Մատով ցույց են տալիս վերև՝ Բաղրամյան 26. «Փաստ
13 Հունիսի 2018 - 08:51
«Փաստ» թերթը գրում է. «Մեր ունեցած տվյալներով, այս օրերին բոլոր մարզերի ՀՀԿ-ական փոխմարզպետները փորձում են հասկանալ իրենց կարգավիճակը՝ զուգահեռ իրենց նախկին հովանավորյալների միջոցով նոր աշխատանքի հարց լուծել:
Մարզպետը առաջարկել է «լավով» հեռանալ. «Հրապարակ»
13 Հունիսի 2018 - 08:45
«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատի նորանշանակ մարզպետ Գարիկ Սարգսյանը երեկ խոստովանել էր, որ պատրաստվում է կադրային խոշոր փոփոխություններ անել։
Սամվել Կարապետյանը Հայաստանում է՝ էլէներգիայի սակագնի հարցով. Կհանդիպի՞ Փաշինյանի հետ. «Հրապարակ»
13 Հունիսի 2018 - 08:39
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախորդ օրվանից Հայաստանում է «Տաշիրի» սեփականատեր Սամվել Կարապետյանը։ Ի շարս այլ խնդիրների, եկել է նաև անապահով խավերի էլէներգիայի խնդրով։
Սաշիկ Սարգսյանին պատկանող գազալցակայանում ՊԵԿ-ը ստուգումներ է սկսել. «Ժամանակ»
13 Հունիսի 2018 - 08:33
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով` Պետական եկամուտների կոմիտեն մեծամասշտաբ ստուգումներ է սկսել Սերժ Սարգսյանի եղբորը` Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանին պատկանող գազալցակայանում:
Մանե Թանդիլյանի հրաժարականին թեժ բանավեճեր են նախորդել. Մանրամասներ. «Ժողովուրդ»
13 Հունիսի 2018 - 08:27
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն արդեն սկսել է ճաքեր տալ: Մի կողմից այնքան էլ հարթ չեն Փաշինյանի հարաբերություններն իր հետ իշխանության մաս կազմած ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի հետ: Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենսդրության շուրջ քննարկումների ժամանակ միջադեպ եղավ Փաշինյանի ու ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների ՀՅԴ-ական նախարար Արծվիկ Մինասյանի միջև:
«Ժողովուրդ». ՀՀ պետական պարտքը թավշյա հեղափոխությունից հետո սկսել է նվազման միտումներ դրսևորել
12 Հունիսի 2018 - 09:46
«Զարմանալի զուգադիպությամբ Հայաստանի պետական պարտքը թավշյա հեղափոխությունից հետո սկսել է նվազման միտումներ ցուցաբերել:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 1258
 
Լրահոս`