Facebook   Twitter
 
Ավտովթար Շիրակի մարզում. 65-ամյա վարորդը Opel-ով հայտնվել է դաշտում. կնոջը տեղափոխել են հիվանդանոց

Ավտովթար Շիրակի մարզում. 65-ամյա վարորդը Opel-ով հայտնվել է դաշտում. կնոջը տեղափոխել են հիվանդանոց

09 Մարտի 2018 - 10:47
Երեկ՝ մարտի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Արարատի մարզի Մասիս քաղաքի բնակիչ՝ 65-ամյա Ազատ Մելքոնյանը Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի 24-րդ կմ հատվածում իր վարած Opel Astra մակնիշի 35 DՏ 558 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի բետոնե հատվածին և հայտնվել դաշտում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորուհի՝ վարորդի համաքաղաքացի, 61-ամյա Սուսաննա Թորոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները՝ ՃՈ տեսուչ Ասատրյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Անիի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության խմբի պետ Զատիկյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հետաքննիչ Դավիթ Ասատրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն ու վիրավորն ամուսիններ են։

Մանրամասները՝ shamshyan.com-ում:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Միհրան Հարությունյանը երկրորդ հաղթանակն է տոնել MMA-ում
15 Դեկտեմբերի 2018 - 11:26
Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը երկրորդ հաղթանակն է տոնել MMA-ում:
Կոտայքի մարզում մեքենաներ են բախվել, կան վիրավորներ
15 Դեկտեմբերի 2018 - 11:07
Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07։30-ի սահմաններում Գառնի-Ջրվեժ ավտոճանապարհի Ձորաղբյուր գյուղի սկզբնամասում բախվել են Audi մակնիշի 35 TO 729 համարանիշի և ВАЗ 2107 մակնիշի 79 NN 099 համարանիշի ավտոմեքենաները։
Տաթեւիկ Ադումյանը ցույց է տվել իր երիտասարդ մայրիկին
15 Դեկտեմբերի 2018 - 11:03
Սերիալային դերասանուհի Տաթեւիկ Ադումյանը շատ հայտնիներից տարբերվում է իր համարձակությամբ։ Նա ոճի յուրահատուկ ընկալում ունի ու մշտապես համարձակ փորձարկումներ է անում:
Ոստիկանության 5 ծառայողի շնորհվեց ոստիկանության լեյտենանտի կոչում
15 Դեկտեմբերի 2018 - 11:00
Դեկտեմբերի 14-ին ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության, Վայոց ձորի մարզային և Երևան քաղաքի վարչությունների 5 ծառայողներ ՀՀ ոստիկանության պետից ստացան առաջին սպայական ուսադիրները:
Ռուսաստանը պատրաստ կլինի համացանցից անջատվելուն
15 Դեկտեմբերի 2018 - 10:48
Խորհրդարանականների խումբը Պետդումայում օրինագիծ է ներկայացրել, որն ապահովում է Ռունետի աշխատանքը, եթե անգամ այն անջատվի համացանցից, գրում է ՏԱՍՍ-ը:
Չափազանց կրքոտ․ Ու՞մ է նվիրված Սեդակովայի մերկ ուղերձը
15 Դեկտեմբերի 2018 - 10:16
Երգչուհի եւ ոճաբան Աննա Սեդակովան բաց ֆլիրտ է անում ինչ-որ մեկի հետ։ Նա հրապարակում է շատ սեքսուալ նկարներ երկիմաստ նկարագրություններով։
Մեքենան ընկել է Արփա գետը. կան տուժածներ
15 Դեկտեմբերի 2018 - 10:02
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 07:18-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 112-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Արփա գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երևանում և 5 մարզերում լույս չի լինի
15 Դեկտեմբերի 2018 - 09:47
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ դեկտեմբերի 17-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Դույլով արյուն եմ կորցրել և այտուցվել.Մոսկվայում քթի վիրահատությունից 9 օր հետո ուշքի եկած Կարոլինա Սարգսյանը դատի կտա բժիշկներին
15 Դեկտեմբերի 2018 - 09:45
Մոսկվայում քթի պլաստիկ վիրահատությունից հետո վերակենդանացման բաժանմունքում հայտնված և վերջերս ուշքի եկած 25-ամյա Կարոլինա Սարգսյանը հայտնել է, որ 9 օր դեղորայքային քնի մեջ է գտնվել, և որ իր փրկությունը հրաշք է եղել:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14331
 
Լրահոս`