Facebook   Twitter
 
Արտակարգ դեպք Գյումրիում. դատախազին պատկանող ռեստորանի մոտ վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

Արտակարգ դեպք Գյումրիում. դատախազին պատկանող ռեստորանի մոտ վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

09 Մարտի 2018 - 10:55
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 8-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Շիրակի մարզում։
Ժամը 21։00-ի սահմաններում Ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել Գյումրի քաղաքի Տ. Ճարտարապետ փողոցի բնակիչ՝ 68-ամյա Լևոն Սարգսյանի կողմից, որ նույն օրը, ժամը 18։10-ի սահմաններում Գյումրի քաղաքի Մարմաշեն խճուղի 1 հասցեի «Գարուն» ռեստորանային համալիրի դիմաց իրեն անծանոթ անձը վիճաբանության ժամանակ իր մոտ եղած դանակով հարվածել է իր ձախ ուսին, ինչի պատճառով ինքը մարմնական վնասվածք է ստացել։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են մեկնել Ոստիկանության Մուշի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ։ Ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են կասկածյալի ինքնությունը. նա Գյումրի քաղաքի Պ. Սևակ փողոցի բնակիչ՝ 27-ամյա Ռուդիկ Սարգսյանն է, ով բացատրական աշխատանքների արդյունքում ներկայացել է Ոստիկանություն, որտեղից էլ ստորագրությամբ բաց է թողնվել։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ։ Հետաքննիչի որոշմամբ Լ. Սարգսյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր և փաստի առթիվ էլ նյութեր են նախապատրաստվում։

Մանրամասները՝ shamshyan.com-ում:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Հրդեհ Ախուրիկում. Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ
18 Հունիսի 2018 - 11:34
Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 17-ին, ժամը 23:20-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ախուրիկ գյուղում այրվում է տան տանիք:
ԱԺ ճեպազրույցները. ուղիղ
18 Հունիսի 2018 - 11:32
Եթե պարզվի, որ ԱԱԾ-ի հրապարակածն իրականություն է, սրան արդարացում չկա. Էդուարդ Շարմազանով (Տեսանյութ)
18 Հունիսի 2018 - 11:29
Ցանկացած օրինախախտում մեզ համար դատապարտելի է, օրենքի առջև որևէ կրկնակի ստանդարտներ չպետք է լինեն, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Մանվել Գրիգորյանի առանձնատանն ԱԱԾ անցկացրած ստուգումներին։
Պետական վերահսկողական ծառայությունն առաջին ուսումնասիրությունը կատարելու է ՊՆ-ում
18 Հունիսի 2018 - 11:24
Պետական վերահսկողական ծառայությունը վերահսկողական առաջին ու հիմնական լիազորությունները իրականացնելու է Պաշտպանության նախարարությունում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը:
«ՎԱԶ 2107»-ի վարորդը վրաերթի է ենթարկել երկու երեխաներին գրկած մորն ու դիմել փախուստի
18 Հունիսի 2018 - 11:02
Արագածոտնի մարզում, հունիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 17:40-ի սահմաններում, ՎԱԶ-2107 մակնիշի 34 QZ 471 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ղազարավան համայնքի վարչական տարածքում գտնվող «Լանջաղբյուր» հանգստյան գոտում վրաերթի է ենթարկել Երեւանի բնակիչներ, 35-ամյա Աիդա Ա.-ին, նրա գրկում գտնվող 5 ամսեկան Տիգրան Խ.-ին եւ 6-ամյա Վահե Խ.-ին:
Քիմ Քարդաշյանին քննադատել են դստեր ուղիղ մազերի համար
18 Հունիսի 2018 - 10:56
Հանրաճանաչ դառնալու ճանապարհին Քիմ Քարդաշյանը հայտնի էր իր երկար և ուղիղ մազերով։
ԵԱՀԿ մշտական ներկայացուցիչները կայցելեն Հայաստան և հարևան պետություններ
18 Հունիսի 2018 - 10:54
ԵԱՀԿ 25 մշտական ներկայացուցիչներից բաղկացած խումբը հունիսի 18-22-ը կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան: Այս մասին տեղեկացրել են ԵԱՀԿ գրասենյակից:
Հանրապատեականները շտապ հավաքվում են. ինչ կորոշեն
18 Հունիսի 2018 - 10:53
Հանրապետականներն այսօր շտապ հաավաքվում են Մելիք Ադամյանում: Ըստ երևույթին նրանք քննարկելու են իրենց հետագա անելիքները:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 11923
 
Լրահոս`
 
ԱԺ ճեպազրույցները. ուղիղ
Հասարակություն, Քաղաքական
 
 
 
 
 
Քիմ Քարդաշյանին քննադատել են դստեր ուղիղ մազերի համար
Միջազգային, Մշակույթ, Հասարակություն