Facebook   Twitter
 
Ռեմարկի «Հաղթական կամարը» հայերեն թարգմանությամբ կդրվի ընթերցողների սեղանին

Ռեմարկի «Հաղթական կամարը» հայերեն թարգմանությամբ կդրվի ընթերցողների սեղանին

09 Մարտի 2018 - 11:00
Հայտնի գերմանացի գրող, 20-րդ դարի ամենահանրահայտ և ընթերցվող հեղինակներից Էրիխ Մարիա Ռեմարկի «Հաղթական կամարը» վեպը հայերեն է թարգմանվել: Մարտի 10-ին, ժամը 17:00-ին «Բուկինիստ» գրախանութների ցանցի «Մետրոնոմ» մասնաճյուղում տեղի կունենա դասական ստեղծագործության հայերեն թարգմանության շնորհանդեսը:
Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը, բնագրից՝ գերմաներենից թարգմանությունը՝ Վանուհի Բաղմանյանի:

« «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը արդեն իսկ հայ ընթերցողին է ներկայացրել Էրիխ Մարիա Ռեմարկի «Երեք ընկեր» վեպի հայերեն թարգմանությունը: Այժմ հերթը մեծանուն գրողի մյուս՝ «Հաղթական կամարը» գլուխգործոցինն է, որը նույնպես հայերեն է թարգմանվում բնագրից: Հաջորդիվ մեր ընթերցողին ենք ներկայացնելու Ռեմարկի արդեն երրորդ վեպը՝ «Արևմտյան ռազմաճակատում անփոփոխ է»: Այս ստեղծագործությունը նույնպես համաշխարհային գրականության գագաթներից է»,-նշում է հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանը:

«Հաղթական կամարը» գերմանացի գրող Էրիխ Մարիա Ռեմարկի աշխարհահռչակ վեպերից է: Այն Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի դասական գործերից է, որն առաջին անգամ տպագրվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում 1945 թվականին։

1939 թվականն է: Չնայած գերմանացի բժիշկ և Փարիզում ապրող գաղթական Ռավիկին օրենքով արգելված է վիրաբուժությամբ զբաղվել, նա երկու տարի շարունակ բուժում է քաղաքի ամենահեղինակավոր քաղաքացիներին երկու ոչ այնքան հմուտ ֆրանսիացի բժիշկների օգնությամբ:

Նա շարունակ հետապնդվում է նացիստների կողմից և սիրո հնարավորության ոչ մի հույս անգամ չունի, սակայն կյանքը զարմանալի շրջադարձներ ունի ռոմանտիկների համար անգամ ամենից անբարենպաստ ժամանակներում:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի առաջին աշխատանքային այցը Շիրակի մարզ
19 Սեպտեմբերի 2018 - 18:34
Այսօր Շիրակի մարզ է այցելել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Սա առաջին աշխատանքային այցն է, ինչպես փոխվարչապետը բնորոշեց, ամենաշատ խնդիրներն ունեցող մարզ:
Ռուսաստանում լեյտենանտ Մարտիրոսյանը փրկել է այրվող տանը գտնվող բնակչի կյանքը
19 Սեպտեմբերի 2018 - 18:30
ՌԴ ոստիկանության լեյտենանտ Իվան Մարտիրոսյանն իր գործընկերների հետ օգնել է Ալթայի շրջանի Կոսիխա գյուղի 56-ամյա բնակչին փրկվել տանը բռնկված հրդեհից:
Մտածող մարդիկ չեն ցանկանում քվեարկել Հայկ Մարությանի օգտին. Արտակ Զաքարյան
19 Սեպտեմբերի 2018 - 18:26
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությանը, մասնավորապես, «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին:
Վիճաբանություն Նոր Արտամետում. 43-ամյա Սուրենը պարանոցին կտրած վերք է ստացել
19 Սեպտեմբերի 2018 - 18:23
Օգոստոսի 21-ին, ժամը 00.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «պարանոցի վերին երրորդականի կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 43-ամյա Սուրեն Հ.-ն, իսկ «վերին վերջույթների քերծված վերքեր» ախտորոշմամբ` 25-ամյա Նաիրի Հ.-ն:
ՀՀԿ-ի տասովշիկները այսօր ավելի շատ ՔՊ-ի տասովկեքն են անում, թող գնան նայեն․ Շարմազանով (Տեսանյութ)
19 Սեպտեմբերի 2018 - 18:21
«Եվ այսօր ՀՀ-ն և հայ ժողովուրդը ուղիղ կանգնած են Սարդարապատի փառապանծ հաղթանակի և Կարսի խայտառակ անկման մեջտեղում։
Ես երբեք չէի կարող մտածել, որ Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ պատերազմ կարող է լինել. Քոչարյան
19 Սեպտեմբերի 2018 - 18:08
Ես երբեք չէի կարող մտածել, որ Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ պատերազմ կարող է լինել։ Այս մասին «Կոմերսանտի» հետ հարցազրույցում հայտարարել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե կարող էր արդյոք պատկերացնել, որ Ուկրաինայում եւ Ղրիմի հարցում տեղի կունենար այն, ինչ եղավ։
Վրիժառու տատիկը հետևել է իրեն վնաս պատճառած կոկորդիլոսին և սպանել մեկ կրակոցով
19 Սեպտեմբերի 2018 - 18:02
Տեխաս նահանգի տարեց ամերիկուհի Ջուդի Քոքրենը մեկ կրակոցով սպանել է 3,6մ և 263 կգ կշռող կոկորիլոսին իր կորած պոնիի վրեժի համա։ Կոկորդիլոսի միսը կինը պատրաստվում է ուտել, նրա կաշվից կոշիկներ կարել, իսկ հսկայական գլուխը կախել իր աշխատասենյակում՝ տեղեկացնում է USA Today-ը։
Հայաստանում ռուսական ռազմաբազայի ՀՕՊ համալիրներն արտացոլել են պայմանական թշնամու օդային հարվածը
19 Սեպտեմբերի 2018 - 17:47
Ռուսական ռազմաբազայի Բուկ Մ2, Ց-300Բ զենիթահրթիռային համակարգերի հաշվարկները Հայաստանի Ալագյազ զորափորձարանում մշակել են պայմանական թշնամու ավիացիայի հայտնաբերման, որսման և ոչնչացման կարգը: Այս մասին ասվում է ՌԴ Պաշտպանության նախարարության կայքում:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 13602
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
«Լույս» դաշինքի հանրահավաքը (Ուղիղ)
Հասարակություն, Քաղաքական
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Լվովում արգելվել է ռուսերենի կիրառումը
Միջազգային, Հասարակություն