Facebook   Twitter
 
«Չգիտեի, որ այդ օրն ավելի շուտ կգա, քան մտածում էի». Գայանե Ավետիսյանը՝ Բոսսոնի հետ համագործակցության մասին

«Չգիտեի, որ այդ օրն ավելի շուտ կգա, քան մտածում էի». Գայանե Ավետիսյանը՝ Բոսսոնի հետ համագործակցության մասին

09 Մարտի 2018 - 12:19
Երեկ մոսկվաբնակ երգիչ Էդգարն ու շվեդ հայտնի երգիչ Բոսսոնը ներկայացրեցին իրենց համատեղ՝ «Она» զուգերգի տեսահոլովակը, որի նկարահանման աշխատանքները տեղի են ունեցել անցած տարի՝ Հայաստանում:
Երգը հեղինակել են Էդգարը, Ասլան Գուսեյնովն ու Գայանե Ավետիսյանը, որը հաճախ է հիթեր ստեղծում հայ երգիչների համար: Բոսսոնի եւ Էդգարի հետ NEWS.am STYLE-ն արդեն զրուցել է այս թեմայով: Այս անգամ հայ-շվեդական համագործակցության շուրջ զրուցեցինք դերասանուհի եւ խոսքերի հեղինակ Գայանե Ավետիսյանի հետ, որը մեզ պատմեց շվեդ երգչի հետ մտերմության ու զուգերգի ստեղծման մասին.

«Համագործակցության առաջարկը ստացել եմ Տարոն Պողոսյանից, որի հետ մտերմացել ենք «Տաշի շոու»-ի շրջանակում: Մեծ սիրով համաձայնվել եմ, քանի որ բացի այն, որ Էդգարն իմ ընկերն է, կար նաեւ Բոսսոնը, որի հետ արդեն մտերմացել էինք նույն համերգի ժամանակ: Արդեն խոստացել էի, որ մի օր երգի խոսքեր կգրեմ նրա համար, բայց չգիտեի, որ այդ օրն ավելի շուտ կգա, քան մտածում էի»,-պատմում է Գայանեն՝ հավելելով.

«Շատ հեշտ է աշխատել Բոսսոնի հետ, որովհետեւ նա հետաքրքիր արտիստ լինելուց բացի, նաեւ շատ լավ մարդ է: Կարողացանք հասկանալ՝ ինչ է նրանց պետք: Ռուսերեն խոսքերն արդեն կային եւ դրանց համապատասխան պետք էր գրել անգլերեն խոսքեր: Կարծում եմ՝ կարողացել եմ դրանք ճիշտ մատուցել՝ երաժշտությանը համապատասխան: Հուսով եմ՝ այն կսիրվի, քանի որ կարծում եմ՝ շատ հիթային երգ է ստացվել: Շատ ուրախ եմ այս համագործակցության համար. սա նաեւ մեծ պատասխանատվություն էր, քանի որ ես հիմնականում հայերեն խոսքեր եմ գրում, իսկ այս դեպքում խոսքերն անգլերենով էին»:

Չշրջանցեցինք նաեւ կանանց մեկամսյակի թեման. հետաքրքիր էր իմանալ, թե բանաստեղծուհի, դերասանուհի եւ խոսքերի հեղինակ Գայանեն ինչ է կարծում՝ ի՞նչ է պետք կնոջն՝ ամբողջ տարի տոնական տրամադրություն ունենալու համար.

«Կարծում եմ՝ կնոջ համար ամբողջ տարին պետք է լինի ծաղիկներով, ժպիտներով ու սիրո խոստովանություններով լի: Հուսով եմ՝ հակառակ սեռի ներկայացուցիչները՝ տղամարդիկ, կկարողանան ոչ միայն միամսյակին, այլեւ ամբողջ տարի իրենց կողքի կանանց, քույրերին, մայրերին միշտ գոհացնել եւ սիրով լինել նրանց հանդեպ»,-նշեց նա:



 
Նմանատիպ նորություններ
Գեղարքունիքում տղամարդը փորձել է բռնաբարել հարեւանուհուն. գործը դատարանում է
21 Հունիսի 2018 - 00:21
Գեղարքունիքի մարզում տղամարդը մեղադրվում է հարեւանուհուն բռնաբարելու փորձի մեջ:
Տատիկները գործած բաճկոնակներ էին բերում. Էջմիածնի դպրոցից ուղարկված ծանրոցների մի մասը հասել է զինվորներին (Տեսանյութ)
21 Հունիսի 2018 - 00:15
Երկու տարի առաջ 14-ամյա Անի Մելիքյանը եւ Էջմիածնի թիվ 4 դպրոցի իր ընկերները սնունդի եւ հագուստի մի քանի տասնյակ արկղ էին հավաքել սահմանին ծառայող զինվորների համար եւ նամակներ էին գրել նրանց համար: Զավեշտալի զուգադիպությամբ Անիի նամակը ստացել էր իր եղբայրը, ով այդ ժամանակ բանակում էր:
Ճամբարակում և Վահան գյուղում բնակիչները Պաշտպանին են ներկայացրել իրենց խնդիրները
21 Հունիսի 2018 - 00:12
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն հունիսի 20-ին այցելել է Գեղարքունիքի մարզ։
Շողեր Թովմասյանի խորհրդավոր գրառումը
20 Հունիսի 2018 - 23:51
Շոումեն Գրիշա Աղախանյանի կինը՝ երիտասարդ դերասանուհի Շողեր Թովմասյանն Instagram-ի էջում, story հավելվածում, որտեղ ինֆորմացիան պահպանվում է ընդամենը 24 ժամ, բավականին խորհրդավոր գրառում է կատարել:
Թող իմ անվան տակ հավայի չքցեն, որ իմ տնից զենք են հանել. Նորատուսցի Արա
20 Հունիսի 2018 - 23:46
Քրեական հեղինակություն Նորատուսցի Արա Բանդուրյանը Armtimes.com -ի զրույցում հերքեց իր բերման ենթարկվելու մասին տեղեկությունը՝ նշելով, որ ինքնակամ է ներկայացել ոստիկանություն:
Մանվել Գրիգորյանի կինը ուշագրավ մանրամասներ է պատմել. «Հրապարակ»
20 Հունիսի 2018 - 23:41
Մանվելի զինակիցներին Նազիկ Գրիգորյանն ասել է․ «Նկարահանումների մի մասն արվել է ամառանոցի պահեստում, մյուս մասը՝ ԵԿՄ-ի պահեստում, ու ցույց են տվել որպես ամառանոցի նկարահանում», իսկ «տուշոնկաներն ու զգուշչոնկաները» ժամանակին եղել են Դաշքեստանի (այդ մասում Մանվելը եւս տուն ունի) տունը նայող պառավի մոտ, նրան ասվել է՝ տղերքը կգան-կտանեն զինվորներին, բայց որ պառավը մեռել է, էդ ապրանքը մնացել-հնացել է, որոշել են բերել արջերին։
«Կոլխոզի նախագեք են՝ գեներալսկի հագուստներով». Սամվել Բաբայանը՝ վերջին բացահայտումների մասին (Տեսանյութ)
20 Հունիսի 2018 - 23:00
Արցախի հերոս, պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանի համար անսպասելի չէր այն, ինչ ԱԱԾ-ն հայտնաբերել է Մանվել Գրիգորյանի ամառանոցի և տան պահեստներում:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 11976
 
Լրահոս`