Facebook   Twitter
 
Հռոմի պապը Չարենց արտասանեց, բայց այդ փաստն անտեսվեց. Ա. Ասատրյանը՝ Չարենցին արժևորելու մասին (Տեսանյութ)

Հռոմի պապը Չարենց արտասանեց, բայց այդ փաստն անտեսվեց. Ա. Ասատրյանը՝ Չարենցին արժևորելու մասին (Տեսանյութ)

13 Մարտի 2018 - 19:57
Եղիշե Չարենցի անվան շուրջ վերջին շրջանում ակտիվություն է զգացվում. Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Անահիտ Ասատրյանը՝ նկատելով, որ այսօր տուն-թանգարան են գալիս ոչ միայն աշակերտներն ու ուսանողները, ինչպես ընդունված էր նախկինում, այլև այցելում են տարբեր խավերի ներկայացուցիչներ:
Նրա խոսքով՝ լինում են նաև համագործակցության մի շարք առաջարկներ, որոնք իրենք հնարավորության չափով բավարարում են:

«Խոսք կամ միջոցառում, որ հնչում է թանգարանում կամ թանգարանից դուրս, ռեզոնանսս է գտնում և սկսում է տարածվել, այսօր այցելուներ շատ ունենք: Չարենցի թանգարանի շուրջ կամաց-կամաց հավաքվում են ժամանակին բռնադատված գրողների զավակները: Մոտ ամիսներին միջոցառում կկազմակերպենք, նրանց բոլորին կհրավիրենք այստեղ, բայց առանձին գալիս են, հետարքրքվում են, քանի որ Չարենցն օդիոզ կերպար է՝ իր կենսագրությամբ և աշխարհ բերած արևով»,- ասաց նա:

Ասատրյանը տեղեկացրեց, որ այսօր էլ միջոցառում է լինելու, որը նվիրված է բռնադատվածների արդարացման գործընթացին և «ձնհալի տարիներին»: Ինչ վերաբերում է պետական մակարդակով Եղիշե Չարենցին արժևորելուն, ապա Անահիտ Ասատրյանն ասաց, թե ինքը գիրք է հրատարակելու, որը հովանավորում է պետությունը:

«Այն իմաստով, որ գիրքը հովանավորում է պետությունը, կարող եմ ասել՝ այո, հովանավորում է: Բայց այն իմաստով, որ պետությունը մի մեծ բան արեց՝ ոչ, անցյալ տարի 120-ամյակն էր, այս տարի՝ 121, հուսանք՝ 125-ամյակին մի լավ բան կլինի»,- շարունակեց Անահիտ Ասատրյանը:

Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրենը նկատեց, որ, երբ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը եկավ Հայաստան, Եղիշե Չարենց արտասանեց, ինչն անտեսվեց ՀՀ-ում: Նա գտնում է, որ նման իրադարձությունների վրա չի կարելի աչք փակել և անցել առաջ:

«Այլ ժողովուրդ լիներ, այլ պայմաններ լիներ, որ մեր հոգևոր պուլսն ավելի թրթռուն լիներ, այս խնդիրը կարժևորվեր, կապերը կպահվեր: Կփորձեին պարզաբանել, թե ինչպես եղավ, որ հենց Չարենց արտասանեց, այլ ոչ թե այլ բանաստեղծի գրած ստեղծագործություն: Նման անցքերի վրայով աչքերը փակած անցելը, կարծում եմ՝ լավ չէ, մենք պետք է հասկանանք, թե որ հարցի շուրջ ինչպես պետք է կազմակերպենք մեր աշխատանքը»,- ընդգծեց նա:

Միևնույն ժամանակ, Անահիտ Ասատրյանը կարծում է, որ Եղիշե Չարենցը գնահատված է եղել, գնահատվում է, ապագա ունի գնահատվելու:

Մանրամասները՝ տեսանյութում:

tert.am
 
Նմանատիպ նորություններ
Ամփոփվել են «Մարդու իրավունքներն իմ աչքերով» խորագրով լուսանկարների և տեսանյութերի մրցույթի արդյունքները
11 Դեկտեմբերի 2018 - 12:53
Դեկտեմբերի 10-ին Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանի դահլիճում տեղի է ունեցել Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հայտարարած` մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված «Մարդու իրավունքներն իմ աչքերով» խորագրով լուսանկարների և տեսանյութերի մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը:
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցում բուժվող երեխաների համար համերգ են կազմակերպել
10 Դեկտեմբերի 2018 - 23:27
Այսօր Միրզոյան քառյակի երաժիշտները համերգ են ունեցել «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում:
Միայնակ Եվգենի Պետրոսյանը ցանկանում է «ամուսնանա՞լ» Բուզովայի հետ
10 Դեկտեմբերի 2018 - 17:00
Հայազգի հումորիստ Եվգենի Պետրոսյանը Instagram-ի էջում Ռուսաստանի ամենացանկալի հարսնացուներից մեկի՝ Օլգա Բուզովայի հետ լուսանկար է հրապարակել։
Հայկական սփյուռքն այլեւս չի կարող հեռակա դիտորդ լինել. Սերժ Թանկյանը՝ ընտրությունների մասին
10 Դեկտեմբերի 2018 - 12:29
System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը Instagram-ում անդրադարձել է Հայաստանում Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին՝ նշելով, որ սա Հայաստանի պատմության ընթացքում կարեւորագույն իրադարձություն է եւ հաղթանակ։
Վեց գրքից բաղկացած «Շերլոք Հոլմսի» ամբողջական հավաքածուն ներկայացվեց հայ ընթերցողներին
10 Դեկտեմբերի 2018 - 11:04
Հայ ընթերցողների սեղաններին է դրվել վեց գրքից բաղկացած «Շերլոք Հոլմսի» ամբողջական հավաքածուն: Առաջին անգամ անգլերենից հայերեն են թարգմանվել Սըր Արթուր Քոնան Դոյլի՝ լեգենդար խուզարկու Շերլոք Հոլմսի մասին պատմող բոլոր ստեղծագործությունները:
Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Մարիինյան թատրոնում կայացել է 1988թ. երկրաշարժի զոհերի հիշատակը ոգեկոչող համերգ
08 Դեկտեմբերի 2018 - 17:58
Դասական երաժշտության աշխարհի ամենաճանաչված հարթակներից մեկում՝ Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում, դեկտեմբերի 7-ին ոգեկոչեցին Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը։
Մոցարտի «Ռեքվիեմ»-ը ներկայացվեց Գյումրու Սև բերդում
08 Դեկտեմբերի 2018 - 13:15
Գյումրու Սև բերդում դեկտեմբերի 7-ին կազմակերպվեց մեծամասշտաբ միջոցառում՝ նվիրված Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին:
Մահացել է գեղանկարիչ Նիկոլայ Մանուկյանը
08 Դեկտեմբերի 2018 - 13:12
Հայաստանի նկարիչների միությունը խորը վշտով հայտնում է Հայաստանի նկարիչների միության անդամ, գեղանկարիչ Նիկոլայ Մանուկյանի մահվան լուրը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 723
 
Լրահոս`