Facebook   Twitter
 
«Հյուսիս-հարավ ճանապարհային մի­ջանցքը» պետք է ավարտված լիներ 2017 թ. դեկտեմբերի 31-ին, բայց կատարվել է ծրագրի ընդամենը 6 տոկոսը. տնտեսագետ

«Հյուսիս-հարավ ճանապարհային մի­ջանցքը» պետք է ավարտված լիներ 2017 թ. դեկտեմբերի 31-ին, բայց կատարվել է ծրագրի ընդամենը 6 տոկոսը. տնտեսագետ

13 Մարտի 2018 - 21:33
2009 թ. ստորագրված շրջանակային համաձայնագրով «Հյուսիս-հարավ ճանապարհային մի­ջանցքի ներդրումային ծրագիրը» նախատեսվում էր ավարտին հասցնել 2017 թ. դեկտեմբերի 31-ին, բայց առ այսօր կատարվել է այս ծրագրի ընդամենը 6 տոկոսը՝ կառուցվել է 31 կմ:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը:

Տնտեսագետը ներկայացրեց «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» վերաբերյալ ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի կատարած ուսումնասիրությունը:

Ըստ դրա՝ 2012 թվականին հայտարարված ուսում­նասիրությունների համաձայն՝ «Հյուսիս-հարավ» 556 կմ ճանապարհային միջանցքի կառուցման ծրագի­րը գնահատվել էր 962 մլն. ԱՄՆ դոլար: Սակայն նախորդ տարվա վերջին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հայտարարել էր, որ վերջին հաշվարկների համաձայն՝ ներդրումային ծրագիրը կարժենա մոտ 2 մլրդ ԱՄՆ դոլար:

«Սա հարցա­կանի տակ է դնում այս ծրագրի նպատակահարմարությունը և տնտեսական արդյունավետությունը: Սա այն դեպքում, երբ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման ռազմավարական ծրագրի համար տարբեր գնահատականներով անհրաժեշտ է մոտ 2.5-3 մլրդ ԱՄՆ դոլար»,- նշեց Սուրեն Պարսյանը:

Բացի այդ, առ այսօր Վրաստանի և ԻԻՀ-ի հետ համաձայնեցված չէ «Հյուսիս-հա­րավ» ճանապարհային միջանցքին համանման ճանապարհի կառուց­ման հարցը: Տնտեսագետը նկատեց, որ բավարար հիմ­նավորված չէ նաև, թե ինչու ներդրումային ծրագիրը սկսվեց Երևան-Արտաշատ և Երևան-Աշտարակ համեմատաբար լավ վիճակում գտնվող ճանապարհահատվածների շինա­րարությամբ:

«Տրանշ 1-ի (Երևան – Աշտարակ 11, 4 կմ, Երևան – Արտաշատ 19, 6 կմ) շրջանակներում առկա է շեղում ստորագրված վար­կային համաձայնագրի և հրապարակված փաստացի աշխատանքների միջև, մասնավորապես՝ պլանավորված էր վերակառուցել մոտավորապես 56.4 կմ (18.4 կմ + 38 կմ) ճանապարհահատված, սակայն շահագործման է հանձնվել ավելի փոքր ճանապարհահատված՝ 31 կմ (11.4 կմ + 19.6 կմ), բայց նախա­տեսվում է ծախսել վարկային համաձայնագրով հաստատված-պլանավոր­ված 70.4 մլն. ԱՄՆ դոլարը՝ շեղումը կազմում է շուրջ 45 տոկոսով: Արդյունքում՝ Տրանշ 1-ի ճանապարհահատվածում 1 կմ-ի միջինացված արժեքը կազմում է մոտ 2.3 մլն. ԱՄՆ դոլար»,- հայտնեց նա:

Սուրեն Պարսյանը նաև նկատեց, որ ավարտված Տրանշ 1-ի ճանապարհահատվածը աչքի չի ընկնում բարձ­ր որակով և արագընթացությամբ:

Նրա խոսքով՝ տնտեսապես հիմ­նավորված չէ Տրանշ 2-ի (Աշտարակ-Թալին) վերակառուցման արժեքը, մասնավորապես՝ 42 կմ ընդհանուր երկարու­թյամբ ճանապարհահատվածի վերակառուցման համար նախատեսվել է 179.6 մլն. ԱՄՆ դոլար: Այս ճանապարհահատվածի մեկ կմ միջինացված գինը կկազմի մոտ 4.3 մլն ԱՄՆ դոլար: Այն դեպքում, երբ այս հատվա­ծում թունելներ և այլ խոշոր ինժեներական կառույցներ նախատեսված չեն:

Տրանշ 2-ի շինարարական աշխատանքները պետք է ավարտվեին մինչև 2017 թվականի հունիսի 30-ը, իսկ Տրանշ 3-ը՝ մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը, սակայն ՀՀ կառավարության որոշմամբ՝ հետաձգվեցին ժամկետները: Այժմ նախատեսված է Տրանշ 2-ի (Աշտարակ-Թալին) վարկային համաձայնագրի իրականացնել 2017 թվականի հունիսի 30-ից մինչև 2019-ի սեպտեմբերի 14-ը, իսկ Տրանշ 3-ը (Թալին-Գյումրի) պետք է կատարվի 2017-ի դեկտեմբերի 31-ից մինչև 2019-ի սեպտեմբերի 14-ը:

«Նախատեսված է Տրանշ 2-ը և Տրանշ 3-ը ավարտել մինչև 2019 թ. սեպտեմբեր, իսկ 4-րդ, 5-րդ տրանշերի մասով որևիցե կանխատեսում հնարավոր չէ անել, քանի որ առ այսօր չկան նախագծեր: Չնայած, դրանք պետք է ներկայացված լինեին 2017 դեկտեմբերի 31-ին: Կարծում եմ՝ ծրագիրը հնարավոր է ավարտին հասցնել, եթե նշված խնդիրները առանձին-առանձին լուծվեն: Եթե այս խնդիրները մնացին, այս ծրագիրը ավարտին չի հասցվի»,- նշեց նա:

Տրանշ 4-ի (Արտաշատ-Քաջարան 304 կմ, Քաջարան-Ագարակ 42 կմ) և Տրանշ 5-ի (Գյումրիի շրջանցիկ և Գյումրի-Բավրա շուրջ 62կմ) նախագծերը մինչև այժմ պատրաստ չլինելու պատճառով, Պարսյանի խոսքով՝ սահմանափակվել է ճանապարհամերձ հատվածների հողի սեփականատերերի տնտեսական ակտիվությունը, քանի որ վերջիններս չգիտեն, թե կոնկրետ որ հատվածով է ճանապարհն անցնելու, և ներկայումս ճանապարհամերձ հատվածներում շինարարական թույլտվությունների տրամադրման խնդիրներ են արձանագրվում:

«Այսպիսով՝ Ասիական զարգացման բանկի հետ ստորագրվել են 350 մլն. ԱՄՆ դոլարի վարկային համաձայնագրեր (տրանշներ): Դեռևս 150 մլն. ԱՄՆ դոլարի վարկային համաձայնագիր կնքված չէ՝ 4-րդ և (կամ) 5-րդ տրանշների համար: Բայց 2015 թվականի ապրիլի 1-ից ՀՀ-ն արդեն իսկ վճարում է Տրանշ 2-ով սահմանված մայր գումարի 2,5 տոկոսը: Իսկ Տրանշ 1-ի վարկային պարտավորությունների մարու­մը սկսվելու է 2018 թվականի մարտի 15-ից և ավարտվելու՝ 2041 թվակա­նի սեպտեմբերի 15-ին՝ կիսամյակը մեկ վճարելով 1 470 000 ԱՄՆ դոլար: Այսինքն՝ որքան ծրագրի իրականացումը հետաձգվում է, այնքան ծրագիրն ավելի ծախսատար է դառնում»,- ընդգծեց տնտեսագետը:

Նրա կարծիքով՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցումը ՀՀ տնտեսության համար ռազմավարական նշանակություն ունի, և այն պետք է ավարտին հասցնել՝ հաշվի առնելով արձանագրված խնդիրները:

Tert.am
 
Նմանատիպ նորություններ
Հաջողության համար կարևոր է գործարար կառավարման գործիքների ընտրությունը. Ռալֆ Յիրիկյան (Լուսանկարներ)
19 Սեպտեմբերի 2018 - 16:23
Առաջնորդության դպրոցի նախաձեռնությամբ ՎիվաՍել-ՄՏՍ-ի բիզնես-կառավարման մոդելը ներկայացվել է երիտասարդների հերթական լսարանին:
Տավուշում հիմնվելու է նմանը չունեցող անասնապահական ֆերմա. Սուրեն Պապիկյան
19 Սեպտեմբերի 2018 - 14:10
Վարչապետի հրամանով Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունում ձեւավորված աշխատանքային խումբը բնակիչների կողմից մայիս-սեպտեմբեր ամիսներին ստացել է 1500 դիմում, որոնց 30 տոկոսին լուծում է տրվել:
2018-ի 8 ամսիների ընթացքում ԱԱՀ –ի զրոյական դրույքաչափերով գործարքների գծով հարկ վճարողներին վերադարձվել է 56,5 մլրդ դրամ. ՊԵԿ պաշտոնյա
19 Սեպտեմբերի 2018 - 12:43
2018-ի ութ ամսիների ընթացքում ԱԱՀ –ի զրոյական դրույքաչափերով գործարքների գծով հարկ վճարողներին վերադարձվել է կամ որ նույնն է միասնական հաշվին է մուտքագրվել 56,5 մլրդ դրամի չափով գումար, ինչը ներառում է նաև 2017 թվականի վերջի դրությամբ հաստատված դեռևս չվերադարձված գումարները:
Հայաստանի քոլեջներում առաջին անգամ մեկնարկեց Օրգանական գյուղատնտեսության մոդուլը՝ նոր ձեռնարկների շնորհանդեսով
19 Սեպտեմբերի 2018 - 10:58
Սույն թվականի սեպտեմբերի 18-ին Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն» (ՕԳԱՆ) ծրագրի շրջանակներում ՀՀ կրթության և գիտության նախարարության և Ավստրիական զարգացման գործակալության կողմից ներկայացվեցին «Մասնագիտական կրթության համակարգում օրգանական գյուղատնտեսության սկզբունքների վերաբերյալ մոդուլը» և Դասախոսների և ուսանողների համար նախատեսված Օրգանական գյուղատնտեսության ուսումնական ձեռնարկները:
Ինեկոբանկն առաջարկում է հիփոթեքային վարկի առավել գրավիչ պայմաններ
19 Սեպտեմբերի 2018 - 10:06
Բանկում տեղեկացրին, որ իջեցվել են հիփոթեքային վարկերի տոկոսները, և երկարացվել է վարկավորման ժամկետը։
ԱՄՆ մեկ դոլարը վաճառվում է 486.50 դրամ առավելագույն փոխարժեքով
19 Սեպտեմբերի 2018 - 09:32
Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 481.25 դրամ նվազագույն և 483 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում 484.75 դրամ նվազագույն և 486.50 դրամ առավելագույն փոխարժեքով:
Ցորեն տեղափոխողները ֆինանսների նախարարին ժամանակ են տվել մինչև վաղը երեկո
18 Սեպտեմբերի 2018 - 23:00
Բեռնատարների վարորդները ֆինանսների նախարարին մինչև վաղը երեկո ժամանակ են տվել։
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 18-ին
18 Սեպտեմբերի 2018 - 16:55
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 18-ին, կազմել է 484.37 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.79 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը վերընտրվել է Միջպետական բանկի խորհրդի նախագահի պաշտոնում
18 Սեպտեմբերի 2018 - 14:39
Սեպտեմբերի 17-ին ՀՀ կենտրոնական բանկում գումարվել է ԱՊՀ Միջպետական բանկի խորհրդի հերթական՝ 57-րդ նիստը, որը նախագահում էր Միջպետական բանկի խորհրդի նախագահ Արթուր Ջավադյանը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 709
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Պուտինը կրակել է դիպուկահար հրացանից
Միջազգային, Հասարակություն