Facebook   Twitter
 
Հանրային խորհրդում հանքարդյունաբերության ոլորտի վերաբերյալ աշխատանքային քննարկում է տեղի ունեցել

Հանրային խորհրդում հանքարդյունաբերության ոլորտի վերաբերյալ աշխատանքային քննարկում է տեղի ունեցել

13 Մարտի 2018 - 22:33
Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովում այսօր՝ ս.թ. մարտի 13-ին, տեղի է ունեցել աշխատանքային քննարկում Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի խնդիրների, մասնավորապես «Լիդիան Արմենիա» ՓԲԸ կողմից շահագործվող Ամուլսարի հանքավայրի հանքարդյունահանման վերաբերյալ:
Քննարկմանը մասնակցել են ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը, Հայաստանի Կանաչների միության ղեկավար Հակոբ Սանասարյանն ու միության անդամներ, «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչներ, ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը, ՀԽ հանքահումքային արտադրության և տնտեսական ներքին կոոպերացիայի հարցերի, ՀԽ երկրաբանական հետազոտությունների և ընդերքի ռացիոնալ օգտագործման հարցերի ենթահանձնաժողովների նախագահներն ու ենթահանձնաժողովների անդամներ:

Աշխատանքային քննարկումը ծավալվել է հանքարդյունաբերության ոլորտում օրենսդրական, տնտեսական, բնապահպանական և այլ հարցերի շուրջ: Ոլորտի խնդիրներն առավել արդյունավետ ու հասցեական քննարկելու նպատակով հստակեցվել են ուղղություններն ու հարցերը, և որոշվել է առաջիկայում կազմակերպել առավել լայն քննարկումներ, որոնց կմասնակցեն շահագրգիռ և պատասխանատու բոլոր կողմերը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Հաշվարկվել է 532 մլն դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս
17 Հոկտեմբերի 2018 - 11:43
Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթների քննության ընթացքում, ինչպես նաեւ հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումներով արձանագրված թվով 168 իրավախախտման դեպքով հաշվարկվել է 532.174.714 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, 74 դեպքով նշանակվել է 7.170.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։
Տապալված մոտ 1000 ծառ, առանց էլեկտրականության 300.000 տուն. Պորտուգալիայում «Լեսլի» փոթորկի հետևանքները
15 Հոկտեմբերի 2018 - 12:40
Հոկտեմբերի 13-ին Կենտրոնական ու Հյուսիսային Պորտուգալիային պատուհասել է «Լեսլի» փոթորիկը, որը բազմաթիվ ավերածությունների պատճառ է դարձել:
«Մայքլ» փոթորկի հետեւանքով զոհվել է առնվազն 17 մարդ
13 Հոկտեմբերի 2018 - 11:58
«Մայքլ» փոթորկի հետեւանքով զոհվել է առնվազն 17 մարդ: Զոհերի թվի աճի վտանգ կա, փոխանցում է AFP-ն:
«Քայքայում են իրենց առողջությունը, որ երեխաներն օրվա հաց ունենան». ավելի շատ արտանետումներ՝ Ալավերդիում
13 Հոկտեմբերի 2018 - 11:27
Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները շարունակում են մնալ անորոշության մեջ. ըստ որոշ տեղեկությունների գործարանն այլեւս չի աշխատելու եւ արդեն հանդիսանում է ՎՏԲ-Հայաստան բանկի սեփականությունը:
Հայտնաբերվել է ձուկ-«վամպիր», որի համար արեւային լույսը մահացու է
13 Հոկտեմբերի 2018 - 09:43
Սոմալիի անձավներում կենսաբանները գտել են ծայրահեղ անսովոր ձուկ, որի բջիջներում բացակայում է ԴՆԹ-ում մանր մուտացիաների կարգավորման հատուկ համակարգը, ինչի պատճառով արեւային լույսը մահացու է այս ձկան համար՝ Current Biology ամսագրում գրում են գիտնականները։
ԱՄՆ-ում ավելի քան 800 ավիաչվերթ է չեղարկվել «Մայքլ» փոթորկի պատճառով
12 Հոկտեմբերի 2018 - 09:26
Միացյալ Նահանգների արևելքում ավելի քան 800 ավիաչվերթ է չեղարկվել «Մայքլ» փոթորկի պատճառով, հաղորդում է CNBC-ն:
Coca-Cola ընկերությունը մեր մոլորակի գլխավոր աղտոտողն է
11 Հոկտեմբերի 2018 - 19:30
«Գրինփիս» կազմակերպությունը 42 երկրներում ավելի քան 200 ստուգումներ է անցկացրել․ նրանք քաղաքային այգիներից եւ պուրակներից, ինչպես նաեւ՝ լողափերից հավաքել են պլաստիկ իրեր եւ ուսումնասիրել են, թե որ ընկերություններին են դրանք պատկանում։
Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցները դադարեցրել են բողոքի ակցիան. Խնդիրը լուծված չէ
11 Հոկտեմբերի 2018 - 15:00
Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցները Լոռու փոխմարզպետի հետ հանդիպումից հետո հոկտեմբերի 10-ին դադարեցրել են բողոքի ակցիան, բացել միջպետական ճանապարհը եւ երկաթգիծը, հաղորդում է «ԷկոԼուրը»:
Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա հոկտեմբերի 9-ի նիշից բարձր է 1 սանտիմետրով
10 Հոկտեմբերի 2018 - 10:02
Նախորդ տարվա հոկտեմբերի 9-ի համեմատ այս տարվա նույն օրը Սեւանա լճի մակարդակը բարձր է 1 սանտիմետրով: 2018 թվականի հոկտեմբերի 9-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 53 սանտիմետր բարձրության վրա՝ նախորդ տարվա հոկտեմբերի 9-ին գրանցված 1900 մետր 52 սանտիմետր նիշի դիմաց:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 105
 
Լրահոս`