Facebook   Twitter
 
Անդմահատման հինգ ամենատարածված պատճառները մեկնաբանում է անոթաբանը

Անդմահատման հինգ ամենատարածված պատճառները մեկնաբանում է անոթաբանը

13 Մարտի 2018 - 23:11
Գոյություն ունեն մի շարք հիվանդություններ, որոնք բերում են վերջույթների տարբեր հյուսվածքների սուր կամ քրոնիկ ընթացքով ախտահարումների և ոչ սակավաթիվ դեպքերում նաև անդամահատումների։
HayNews.am-ը նշյալ հիվանդությունների մասին զրուցել է Վլ. Ավագյանի անվան ԲԿ Անոթային և լազերային վիրաբուժության բաժանմունքի վարիչ, բ.գ.թ. Տիգրան Քամալյանի հետ:

«Անդամահատումների հիմնական պատճառներից են զարկերակային հիվանդությունները»,- ասաց անոթաբանն ու մանրամասնեց. «Վերջույթների զարկերակների սուր թրոմբոզները կամ քրոնիկական խցանումները բերում են հյուսվածքների թերսնուցման՝ իշեմիայի զարգացման, մեռուկացման և հանդիսանում են անդամահատումների ամենահաճախ հանդիպող պատճառը»։

Ամենատարածված զարկերակային հիվանդությունները, որոնք բերում են տարածուն խցանման, Տիգրան Քամալյանի խոսքով, դա աթերոսկլերոզն է և խցանող թրոմբանգիիտը կամ Բյուրգերի հիվանդությունը։ «Նույնիսկ ժամանակին կատարված բուժական միջոցառումները հաճախ բավարար չափով արդյունավետ չեն լինում վերջույթը փրկելու համար»,- ասաց բժիշկը:

Հաջորդ պատաճառներից, ըստ մասնագետի, շաքարային դիաբետը, դիաբետիկ անգիոպաթիան և դիաբետիկ ոտնաթաթն են: «Շաքարային դիաբետի ժամանակ հիմնականում վնասվում են ծայրամասային փոքր տրամաչափի զարկերակները, որոնք աստիճանաբար խցանվում են և բերում վերջույթի տարբեր աստիճանի թերսնուցման զարգացման»,- ընդգծեց Տիգրան Քամալյանը և ավելացրեց, որ դիաբետիկ ոտնաթաթը հավաքական հասկացություն է՝ ներառում է անոթների, ներվերի ախտահարումները, ոտնաթաթի հենաշարժիչ համակարգի ախտահարումները, հաճախ ուղեկցվում է վերքերի առկայությամբ և տրածուն ինֆեկցիայի զարգացմամբ, ինչը հաճախ ավարտվում է անդամահատումով։

Անդամահատման պատճառ կարող են դառնալ նաև երակային և լիմֆատիկ համակարգի հիվանդությունները: «Երբեմն, երբ առկա է խիստ արտահայտված քրոնիկական երակային անբավարարություն, վերջույթի զգալի մակերեսը ընդգրկող, տարածուն, երկարատև չլավացող տրոֆիկական խոցերով, առավել ևս եթե այդ խոցերում նկատվում է չարորակացման հակում, անհրաժեշտություն է առաջանում գնալ անդամահատման»,- ասաց զրուցակիցս և շարունակեց. «Նմանատիպ ցուցումներ են դրվում նաև լիմֆոստազի խիստ բարդացած ձևերի, արտահայտված փղախտի դեպքերում, երբ առկա է վերջույթի տարածուն ախտահարումներ, խոցեր, ինֆեկցիա։ Սակայն բժշկի փաստմամբ՝ երակային և լիմֆատիկ համակարգի հիվանդությունների պատճառով անդամահատումների դեպքերը սակավաթիվ են։

Չարորակ նորագոյացությունները ևս անդամահատման պատճառ կարող են դառնալ: «Վերջույթների շրջանում զարգացող չարորակ նորագոյացությունները, որոնք հաճախ լինում են ոսկրային ծագման կամ փափուկ հյուսվածքներից զարգացող սարկոմաներ, ուշ են հայտնաբերվում, ունենում են խիստ չաորարկ ընթացք և հաճախ ախտորոշման ժամանակ ներաճած են լինում դեպի հարակից հյուսվածքները, ինչպես նաև մետաստազներ են հայտնաբերվում ավելի հեռակա հյուսվածքներում ու օրգաններում»,- նշեց Տիգրան Քմալյանն ու ընդգծեց, որ վերոնշյալը հիմնականում այլընտրանք չի թողնում, քան հնարավորինս արագ վերջույթի անդամահատում կատարելը առողջ հյուսվածքների սահմանում։

Անդամահատման վերջին, առավել հաճախ հանդիպող պատճառն անոթաբանը վնասվածքները նշեց: «Տարբեր պայմաններում ստացած բարդ վնասվածքները կարող են բերել վերջույթների լրիվ կամ մասնակի պոկման և պատճառ դառնալ անդամահատումների»,- նկատեց մասնագետը և ամփոփեց.

«Անդամահատման բերող վնասվածքների շարքում կարևոր է նշել նաև մեծ մակերեսով ցրտահարություններն ու այրվածքները, որոնք բերում են հյուսվածքների տարածուն մեռուկացման և ածխացման առաջացման, որոնք ենթակա չեն վերականգնման»։

Տաթև Առաքելյան
 
Նմանատիպ նորություններ
ԱՀԿ-ն հայտնել է՝ որն է ամենամահացու հիվանդությունն աշխարհում
20 Սեպտեմբերի 2018 - 00:02
Մոլորակի ամենամահացու հիվանդությունը տուբերկուլյոզն է, ինչպես ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվետվության մեջ:
«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալները մասնակցել են սեղանի թենիսի մարզական միջոցառման
20 Սեպտեմբերի 2018 - 00:00
Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի 27-րդ տարելիցին ընդառաջ՝ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում սեպտեմբերի 18-ին կազմակերպվել է մարզական միջոցառում՝ սեղանի թենիս, ինչին դատապարտյալները մասնակցել են մեծ ոգևորությամբ և ակտիվությամբ:
Գիտնականները պարզել են Ջեյմս Կուկի «Ինդեվըր» նավի մնացորդների գտնվելու հավանական վայրը
19 Սեպտեմբերի 2018 - 23:58
Բրիտանացի հետազոտող և ծովագնաց Ջեյմս Կուկի «Ինդեվըր» նավի գտնվելու հավանական վայրը նախանշվել է 17 000 կմ հեռավորության վրա այն երկրից, որի հետ այն ամենից շատ է ասոցացվում:
Հրազդանում չարաշահումները, նախնական տեղեկություններով, հատել են եռանիշ թվի սահմանը
19 Սեպտեմբերի 2018 - 23:47
Աուդիտորական ընկերությունն ուսումնասիրություն է կատարում Հրազդան քաղաքում կատարված չարաշահումները բացահայտելու ուղղությամբ:
«Սերը մնում է միշտ». Սարգիս Գրիգորյանի ու կնոջ ջերմ լուսանկարը
19 Սեպտեմբերի 2018 - 23:36
Սարգիս Գրիգորյանն իր Instagram-ում հերթական լուսանկար է հրապարակել, որի միջոցով սեր է խոստովանել կնոջը:
Կոտայքի մարզում՝ Ակնալիճ տանող լեռնային հատվածում Բրազիլիայի քացաքացին մոլորվել է
19 Սեպտեմբերի 2018 - 23:30
Սեպտեմբերի 19-ին, ժամը 21:10-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Բրազիլիայի Դաշնային Հանրապետության քաղաքացին մոլորվել է Կոտայքի մարզի Սևաբերդ գյուղից դեպի Ակնալիճ տանող լեռնային հատվածում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պուտինը կրակել է դիպուկահար հրացանից
19 Սեպտեմբերի 2018 - 23:24
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Կալաշնիկով» ընկերության հրաձգարանում կրակել է դիպուկահար հրացանից։ Հրաձգարանը տեղակայված է Մերձմոսկովյան «Պատրիոտ» այգում՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Իտալիայում կհայտնվի Եվրոպայի ամենաբարձր կախովի կամուրջը
19 Սեպտեմբերի 2018 - 23:21
Եվրոպայի ամենաբարձր կախովի կամուրջը, որը կձգվի Իտալիայի Վալ Տարտանո հովտի վրայով, կմիացնի Մորբեն և Սոնդրիո բնակավայրերը: Այն կբացվի սեպտեմբերի 22-ին, հայտնել է Coriere della Sera թերթը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 13321
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Պուտինը կրակել է դիպուկահար հրացանից
Միջազգային, Հասարակություն