Facebook   Twitter
 
Մեկ այլ խնդիր է առաջացել. «Վիտամին ակումբի» պրոդյուսերը պարզապանում է՝ ինչու Գարիկ Պապոյանը դեռևս չի նկարահանվում

Մեկ այլ խնդիր է առաջացել. «Վիտամին ակումբի» պրոդյուսերը պարզապանում է՝ ինչու Գարիկ Պապոյանը դեռևս չի նկարահանվում

13 Մարտի 2018 - 23:34
Վերջին շրջանում հայտնի դարձավ, որ Գարիկ Պապոյանը մեջքի լուրջ վիրահատության է ենթարկվել: Դերասանը իր հետեւորդներին լուսնկարների միջոցով հայտնում էր վիրահատության ընթացքի, ինչպես նաեւ վերականգնողական պրոցեսի մասին:
Թեեւ Արամ MP3-ը Life.panorama.am-ին հայտնել էր, որ Գարիկը կշարունակի նկարահանվել Հանրային հեռուստընկերության «Լավ երեկո» նախագծում, սակայն հաղորդման երկրորդ եթերաշրջանի առաջին թողարկմանը Գարիկ չներկայացավ: Իսկ այսօր արդեն համացանցում կարծիքներ են հնչում, թե սխալ վիրահատության պատճառով Գարիկը գրեթե չի կարողանում քայլել, եւ բժիշկների թույլ տված սխալի պատճառով դեռ հարց է, թե ինչքան ժամանակ է Գարիկը դժվարությամբ քայլելու:

Այս թեմայի շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով Life.panorama.am-ը կապ հաստատեց «Վիտամին ակումբի» պրոդյուսեր Վլադ Սահակյանի հետ, ով նշեց.

«Անկեղծ ասաց, իմ տեղեկություններով նման բան չկա, այսինքն՝ վիրահատությունը լավ է իրականացվել եւ վիրահատության հետեւանքով չէ, որ խնդիրներ են առաջացել: Պարզապես հետվիրահատական շրջանում մեկ այլ խնդիր է առաջացել, որը մինչեւ վիրահատությունը պարզ չէր, որի համար էլ Գարիկը բուժվում էր եւ հիմա վերականգնողական փուլում է, ինչը բավականին լավ է ընթանում: Իհարկե, ես բժիշկ չեմ, որ հստակ բացատրություններ տամ, սակայն վստահեցնում եմ, որ Գարիկի առողջականի հետ կապված գնալով ամեն ինչ իր տեղն է ընկնում»:
Հարցին, թե հեռուստադիտողը, ե՞րբ կարող է Գարիկին տեսնել «Լավ երեկո»-ում, պատասխանեց.
«Այս պահին հստակ ոչինչ ասել չեմ կարող, բայց, կարծում եմ, որ հեռուստադիտողը երկար չի սպասի: Երբ ամեն ինչ արդեն կարգավորվի, նա կվերադառնա աշխատանքի»:

Life.panorama
 
Նմանատիպ նորություններ
Բագրատաշենից եկող աջ ղեկով մեքենաների մեծ մասի ղեկը հնարավոր չէ փոխել. «Ղեկը աջ» նախաձեռնություն
11 Դեկտեմբերի 2018 - 15:34
Այդ մեքենաները, որոնք հիմա կայանված են Բագրատաշենում, որոնք հիմա ճանապարհին են ու գալու են, հիմնականում այն մեքենաներն են, որոնց ղեկը տեխնիկապես հնարավոր չէ փոխել, իսկ փոխելու դեպքում դառնում են շատ վտանգավոր մեքենաներ։
Դատարանը քննում է Սերժի Վաչոյի կալանքի ժամկետը երկարացնելու հարցը
11 Դեկտեմբերի 2018 - 15:30
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը այսօր՝ դեկտեմբերի 11-ին քննում է Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի կալանքի ժամկետը երկարացնելու հարցը։
Մեկ օրում բացահայտվել է 40 հանցագործություն. Անձի առեւանգումը, ծեծ, շորթում
11 Դեկտեմբերի 2018 - 15:25
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 10-ից 11-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 40 դեպք։
Քաղցկեղածին քիմիական միացություն՝ Ալավերդու տնական հավկիթներում
11 Դեկտեմբերի 2018 - 15:23
Այս ամռանը Չեխիայի Հանրապետությունից ժամանած մասնագետները ՀՀ Լոռու մարզի Ախթալա, Ալավերդի, Շնող համայնքներում հետազոտություն էին իրականացրել ծանր մետաղներով աղտոտվածությունը և դրա ազդեցությունը մարդկանց առողջության վրա պարզելու նպատակով: Այդ նպատակով նրանք վերցրել էին հողի, ջրի, հավկիթի, մարդու մազի նմուշներ: Այս մասին գրում է econews.am-ը:  
Գյումրիում ծեծի հետևանքով կնոջը մահվան հասցնելու կասկածանքով ռուսական ռազմաբազայի զինծառայող է ձերբակալվել
11 Դեկտեմբերի 2018 - 15:04
Դեկտեմբերի 2-ին Գյումրիում ծեծի հետևանքով մահացած Ջուլիետա Ղազարյանին անզգուշությամբ մահ պատճառելու կասկածանքով ձերբակալվել է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող:
Բաքվում ռեստորանի արտ-տնօրենը 5-րդ հարկից նետել է կնոջը
11 Դեկտեմբերի 2018 - 14:56
Բաքվում տղամարդը սպանել է իր կնոջը՝ նրան պատուհանից նետելով:
4 քաղաքացու դանակահարած կասկածյալը հայտնաբերվել է
11 Դեկտեմբերի 2018 - 14:43
Դեկտեմբերի 9-ին, ժամը 22-ն անց 30-ին, ոստիկանության Նաիրիի բաժին հաղորդում է ստացվել, որ Նոր Գեղի գյուղի խաչմերուկում մարդիկ են հավաքված, նման է վիճաբանության:
Շիրակում և Լոռիում իրականացվեց ևս մեկ փորձնական ծրագիր՝ հավ և երինջներ տրամադրելով 133 ընտանիքի
11 Դեկտեմբերի 2018 - 14:36
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությանը (ՊԳԿ) 1993թ.-ին անդամակցելուց ի վեր` Հայաստանում բազմաթիվ ծրագրերեն իրականացվում, որոնք միտված են նպաստելու երկրում գյուղատնտեսական արտադրողականության բարձրացմանը, պարենային անվտանգության ապահովմանը և աղքատության նվազեցմանը:
Մտահոգության տեղիք է տալիս Մհեր Եղիազարյանի հայտարարած անժամկետ հացադուլը
11 Դեկտեմբերի 2018 - 14:31
HayNews.am կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանը արդեն վեցերորդ օրն է շարունակում է հացադուլը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14297
 
Լրահոս`