Facebook   Twitter
 
Նորբերտո Բրիասկո. Հայաստանի թիմից հրավեր ստանալը մեծ իրադարձություն է իմ կարիերայում

Նորբերտո Բրիասկո. Հայաստանի թիմից հրավեր ստանալը մեծ իրադարձություն է իմ կարիերայում

13 Մարտի 2018 - 23:39
Արգենտինական «Աթլետիկո Ուրականի» արգենտինահայ հարձակվող Նորբերտո Բրիասկոն La Pelota Al 10-ի հետ զրույցում պատմել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականից հրավեր ստանալու մասին:
«Շատ ուրախ եմ, որ ինձ հրավիրել են: Հայաստանի թիմից հրավեր ստանալը մեծ իրադարձություն է իմ կարիերայում: Երբ զանգ ստացա, զարմացա, բայց հստակ դրական պատասխան տվեցի:

Ինձ հայ եմ համարում, քանի որ մորս հայրն ու մայրը հայ են: Այս շաբաթ օրը կմեկնեմ Հայաստան: Գործակալիս հետ քննարկել եմ հրավերս: Նա ասաց, որ պետք է օգտագործեմ այս շանսը: Արթուր Պետրոսյանի հետ առայժմ չեմ զրուցել»,- ասել է Բրիասկոն:

Հիշեցնենք, որ 22-ամյա ֆուտբոլիստը հրավիրվել է Էստոնիայի (մարտի 24) եւ Լիտվայի (մարտի 27) դեմ ընկերական հանդիպումներին:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
ՉԼ. «Վալենսիա» - «Յուվենտուս». Ռոնալդուն հեռացվեց
19 Սեպտեմբերի 2018 - 23:49
Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրի «Վալենսիա» - «Յուվենտուս» հանդիպման 29-րդ րոպեին կարմիր քարտ ստացա հյուրերի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:
Ըմբշամարտի երիտասարդական ԱԱ. Մալխաս Ամոյանը` աշխարհի չեմպիոն
19 Սեպտեմբերի 2018 - 23:27
Սլովակիայի Տրնավա քաղաքում ընթանում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունը:
ՉԼ. «Ռեալի» եւ «Ռոմայի» մեկնարկային կազմերը
19 Սեպտեմբերի 2018 - 22:23
Հայտնի են Մադրիդի «Ռեալի» եւ իտալական «Ռոմայի» մեկնարկային կազմերը Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրում:
ՉԼ. Նագելսմանն այսօր ռեկորդ կսահմանի
19 Սեպտեմբերի 2018 - 20:35
Գերմանական «Հոֆֆենհայմի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանն այսօր կդառնա Չեմպիոնների լիգայի պատմության ամենաերիտասարդ մարզիչ:
«Վալենսիայի» ֆանատները խանգարել են «Յուվենտուսի» ֆուտբոլիստների հանգիստը
19 Սեպտեմբերի 2018 - 20:16
Իսպանական «Վալենսիայի» ֆանատները գիշերը խանգարել են Թուրինի «Յուվենտուսի» ֆուտբոլիստների հանգիստը, հաղորդում է Lasprovincias.es-ը:
Հայաստանի Գավաթ. Երեւանի «Արարատը» չհաղթեց «Լոկոմոտիվին»
19 Սեպտեմբերի 2018 - 17:28
Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի առաջին խաղում հանդիպեցին Առաջին խմբի ներկայացուցիչ Երեւանի «Լոկոմոտիվն» ու Երեւանի «Արարատը»:
Կլոպ. Հեշտ չէ Նեյմարի եւ Դի Մարիայի դեմ, բայց չեմ հիշում, որ նրանք շատ պահեր ունեին
19 Սեպտեմբերի 2018 - 16:05
Անգլիական «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է ՊՍԺ-ի նկատմամբ 3:2 հաշվով հաղթանակը Չեմպիոնների լիգայի առաջին տուրում:
Կավանի. Կցանկանայի տեսնել անգլիական թիմերին Ֆրանսիայի առաջնությունում խաղալուց հետո
19 Սեպտեմբերի 2018 - 15:27
Ֆրանսիական ՊՍԺ-ի ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին ակնարկել է, որ Ֆրանսիայի առաջնության հանդիպումներից հետո դժվար է Չեմպիոնների լիգայում խաղալը, քանի որ խաղամակարդակի հսկայական տարբերություն կա:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 2095
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Պուտինը կրակել է դիպուկահար հրացանից
Միջազգային, Հասարակություն