Facebook   Twitter
 
Պահպանել և սերունդներին փոխանցել առողջ, ավելի մեծ անտառածածկ տարածքներ. Անտառների միջազգային օրն է

Պահպանել և սերունդներին փոխանցել առողջ, ավելի մեծ անտառածածկ տարածքներ. Անտառների միջազգային օրն է

21 Մարտի 2018 - 18:10
Այսօր Անտառների միջազգային օրն է, որի առթիվ Անտառային պետական կոմիտեն կազմակերպել էր միջոցառում՝ ներկայացնելով կոմիտեի կողմից մշակված` անտառային ոլորտի զարգացման եռամյա ծրագրի հիմնական ուղղությունները:
ՀՀ բնապահպանության նախարարության համակարգում նոր ստեղծված Անտառային պետական կոմիտեի նախագահ Միքայել Մանուկյանը նշեց, որ ՀՀ նախագահի և կառավարության կողմից անտառների պահպանությունը, քայքայված ռեսուրսների վերականգնումը, անտառածածկ տարածքների վերականգնումը, եղած պաշարների շարունակական և արդյունավետ օգտագործումը համարվել են գերակա խնդիրներ:

Նրա խոսքով՝ վերոնշյալ աշխատանքների կատարման համար արդեն իրականացվել և իրականացվելու են մի շարք օրենսդրական ու ինստիտուցիոնալ բարեփոխումներ: «Անտառային ոլորտի խնդիրները բազմաբնույթ են, իրականացվելիք ծրագրերը՝ ճշգրտված: Անտառների վերականգնման, պահպանության ուղղությամբ տարվող աշխատանքներ միշտ են կատարվել: Մենք ընտրել ենք այնպիսի ուղի, որդեգրել այնպիսի քաղաքականություն, որով հնարավոր լինի առավելագույնս լուծել ոլորտի առջև ծառացած խնդիրները: Անտառների կայուն կառավարման և պահպանության ոլորտում ներդրվելու են առավել արդյունավետ մեխանիզմներ և գործիքակազմ, որոնց շնորհիվ հնարավոր կլինի անել այն, ինչ մինչ այժմ անկատար էր կամ թերի կատարված»,- ասաց Մանուկյանը:

Ըստ նրա՝ ճիշտ գիտակցելով անտառների նշանակությունը, հաշվի առնելով այն, որ անտառները կենսոլորտի կարևորագույն օղակներից մեկն են, չպետք է ջանք խնայել անտառների կայուն կառավարման և պահպանության համար: Մանուկյանի հավաստմամբ՝ անտառի պահպանմամբ է պայմանավորված առողջ կենսակերպի ապահովման հարցը: «Գնահատում ենք ոլորտով հետաքրքրված միջազգային և հասարակական կազմակերպությունների կատարած աշխատանքը և ակնկալում ավելի լայն համագործակցության շրջանակ: Նախատեսված ծրագրերի իրականացման ուղղությամբ պատրաստակամ ենք քննարկել անտառային ոլորտի բարելավմանն ուղղված ցանկացած առաջարկ: Աշխատելու ենք թափանցիկ և տեսանելի բոլորի համար: Ոլորտի առջև դրված անելիքները հստակեցված են, բարեփոխումների մեկնարկը՝ տրված»,- ասաց նա:

Մանուկյանի խոսքով՝ իրենք վստահ են իրենց ուժերի վրա և իրականացնելու են իրենց առջև դրված խնդիրները, այն է՝ պահպանել և սերունդներին փոխանցել առողջ, ավելի մեծ անտառածածկ տարածքներ: Գյուղատնտեսության նախարարին իր երախտիքի խոսքը հայտնելով՝ նա հավելեց, որ ոլորտում բարեփոխումների շրջանակը սկսվել է, երբ «Հայանտառ» ՊՈԱԿ-ը գյուղատնտեսության նախարարության կազմում էր:

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն էլ նշեց, որ 2018-ի Անտառների միջազգային օրվա թեման կրում է «Անտառները և կայուն քաղաքներ» խորագիրը: Նախարարի կարծիքով՝ այսօր ևս մեկ անգամ հնարավորություն է ընձեռվում խոսելու ոլորտում առկա խնդիրների մասին՝ անտառների պահպանության, զարգացման և վերարտադրման մասին: Առաքելյանի հավաստմամբ՝ անտառների պահպանությունը, պաշտպանությունը և վերարտադրությունը մշտապես գտնվում են կառավարության ու բոլորի ուշադրության կենտրոնում:

«Իհարկե, այդ խնդիրների լուծման ուղղությամբ նախարարությունն ակտիվորեն համագործակցել է մի շարք միջազգային կազմակերպությունների հետ, մասնավորապես՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության, Բնության համաշխարհային հիմնադրամի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հետ: Նրանց անմիջական մասնակցությամբ պայմանավորված են եղել նաև մեր հաջողությունները: Պետք է նշել, որ նախարարությունը միշտ կարևորել է թափանցիկ աշխատանքը և սերտորեն համագործակցել նաև ոլորտում գործունեություն ծավալող ՀԿ-ների հետ և նրանց կողմից ստացել մշտական աջակցություն»,- ասաց նախարարը:

Նրա խոսքով՝ իրենց համար, որպես գերական խնդիր, միշտ եղել է միջազգային չափորոշիչների համահունչ անտառների բնապահպանական, սոցիալական և տնտեսական արժեքների պահպանումն ու հավասարակշռումը, կայուն կառավարման ապահովումը: Այդ ուղղությամբ, Առաքելյանի ներկայացմամբ, շուրջ 1 տարի առաջ գյուղատնտեսության նախարարությունը մշակեց և շրջանառության մեջ դրեց անտառային ոլորտի բարեփոխումների հայեցակարգին, ռազմավարությանը և միջոցառումների ցանկին հավանություն տալու` կառավարության արձանագրային որոշման նախագիծը, որը հաստատվեց 2017-ի նոյեմբերին: Իսկ 2017-ի դեկտեմբերին ՀՀ նախագահի հրամանագրով բնապահպանության նախարարության համակարգում ստեղծվեց Անտառային պետական կոմիտեն: Առաքելյանը, դիմելով ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին, նշեց. «Փաստորեն, պարո'ն Մինասյան, կարող ենք արձանագրել՝ անտառը հանձնեցի, անտառն ընդունվեց»:

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, կարևորելով անտառների դերը, նշեց, որ անտառը կյանքի աղբյուր է, կյանք ստեղծելու միջավայր, ի վերջո, անտառը կյանք է: Նախարարն իր երախտիքի խոսքն ուղղեց բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել Հայաստանի անտառների պահպանության հարցում: «Կարևոր է երկու գերատեսչությունների՝ գյուղնախարարության և բնապահպանության նախարարության համագործակցությունը, որպեսզի մենք կարողանանք անտառների կայուն կառավարման ոլորտում ոչ միայն գյուղատնտեսության, այլ նաև մեր տնտեսության բոլոր մնացած ճյուղերը տեղափոխել դեպի կայուն անտառկառավարման դաշտ: Այս հարցում բնապահպանության նախարարությունն ամբողջությամբ պատրաստ է մեր միջազգային գործընկերների հետ, ինչպես նաև հանրային սեկտորի ու մասնագիտացված կազմակերպությունների հետ իրականացնել, ներկայացնել և կյանքի կոչել այն ծրագրերը, որոնք կապահովեն անտառների առավել արդյունավետ պահպանությունը»,- ասաց բնապահպանության նախարարը:

Նրա խոսքով՝ «անտառների պահպանությամբ զարգացում» սկզբունքը լինելու է իրենց անտառային քաղաքականության հիմքում, և հատուկ պահպանվող տարածքները, անտառներն ամբողջությամբ գործելու են այս սկզբունքի ներքո: «Ես լիահույս եմ, որ մեր այս քաղաքականությունը համարժեք աջակցություն կստանա նաև միջազգային դոնոր կազմակերպությունների կողմից: Մենք ստեղծելու ենք քաղաքականության մշակման վարչություն՝ անտառային, հատուկ պահպանվող տարածքների և կենսանվտանգության մասով, որովհետև մեզ անհրաժեշտ է քաղաքականության մշակումը, անտառային կոմիտեի ակտիվ ներգրավմամբ, բարձրացնել մի նոր մակարդակի՝ ներգրավելով մեր բոլոր գործընկերներին»,- ասաց Մինասյանը:

Նրա խոսքով՝ Հայատանի կենսաբազմազանությունն անտառային համակարգի շուրջ 80 տոկոսն է, այսինքն՝ կենսաբազմազանության 80 տոկոսից ավելին գտնվում է հենց անտառներում: Հետևաբար, ըստ նախարարի, իրենց քաղաքականության առանցքում լինելու է նաև կենսաբազմազանության պահպանությունը, որը մեր երկրի, պետության հիմնական հարստություններից է:

Մինասյանը խոսքն ամփոփեց՝ ասելով, որ ոլորտում առանց պատշաճ պահպանության չեն կարող զարգացում ապահովել:

Բնապահպան Կարինե Դանիելյանի գնահատմամբ՝ շատ կարևոր է, որ Անտառային կոմիտեն այժմ բնապահպանության նախարարության կազմում է, քանի որ անտառի հիմնական ֆունկցիան շրջակա միջավայրի ստեղծումն է: Սակայն, ըստ նրա, այնպես չէ, որ միայն բնապահպանության նախարարությունը պետք է բոլոր խնդիրները լուծի, սա կառավարության, ժողովրդի գործն է, և միայն համատեղ ջանքերով կարող ենք հասնել արդյունքի: «Հույս ունեմ, որ չեմ տեսնի պատկերներ, թե ինչպես են պոչամբարները խժռում անտառները. Թեղուտի բացասական փորձը մեզ համար դաս կլինի: Շատ կարևորում եմ, որ էկոլոգիական մշակույթը մեզանում զարգանում է, և մենք պետք է հասկանանք, որ անտառը միայն փայտը չէ, անտառը միայն կենսաբազմազանությունը չէ, այլ մեր ամբողջ երկրի կյանքի հիմքն է: Կարևորում եմ նաև այն ռազմավարությունը, որ մշակել է բնապահպանության նախարարությունը, և հույս ունեմ, որ այն, իրոք, կսկսի գործել, քանի որ այսօր, ցավոք, էկոլոգիական մշակույթը մեզանում ցածր մակարդակի է»,- ասաց բնապահպանը:

Նշենք նաև, որ միջոցառման ավարտին բարեխիղճ աշխատանքի համար Անտառային պետական կոմիտեի նախագահ Միքայել Մանուկյանը պատվոգրեր շնորհեց կառույցի մի շարք աշխատակիցների:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Խուզարկություններ՝ Զապի, Կանևսկոյի, Օշականցի Գևորիկի, Նորատուսցի Արայի և մյուսների տանը
20 Հունիսի 2018 - 17:02
Ոստիկանները խուզարկություններ են իրականացրել երեք տասնյակից ավելի քրեական հեղինակությունների և օրենքով գողերի բնակարաններում:
11 ժամով կդադարեցվի Աջափնյակի որոշ հատվածների գազամատակարարումը
20 Հունիսի 2018 - 16:59
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երեւանի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ գազամատակարարման ցանցում ներմիացման աշխատանքներ կատարելու նպատակով հունիսի 21-ին ժամը 9:00-ից մինչեւ ժամը 20:00-ը դադարեցվելու է Աջափնյակ վարչական շրջանի
«Ծառուկյան» խմբակցությունը նոր պատգամավոր ունի. հանուն նրա 8 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել
20 Հունիսի 2018 - 16:54
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա՝ հունիսի 20-ի իր հերթական նիստում արձանագրություն է կազմել ԱԺ պատգամավորի մանդատը «Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակից Հրանտ Դավթյանին տալու վերաբերյալ:
Beeline-ը, Յունիբանկը եւ «Մոբայլ սենթր»-ը հեռախոսների տարաժամկետ վաճառքի համատեղ նախագիծ են գործարկել
20 Հունիսի 2018 - 16:49
Beeline-ը, «Մոբայլ սենթր»-ը եւ Յունիբանկը հայտարարում են սմարթֆոնների վաճառքի գործընկերային ծրագրի մեկնարկի մասին։ Ծրագրի շրջանակում հաճախորդները կարող են տարաժամկետ վճարման պայմանով ձեռք բերել 30 000-ից բարձր արժեք ունեցող ցանկացած սմարթֆոն «Մոբայլ սենթր»-ի խանութ-սրահներում։
Չի բացառվում, որ ոստիկանները բերման ենթարկեն Մանվելի կնոջը՝ Նազիկ Ամիրյանին. ոստիկանության 6–րդ վարչությունը ԵԿՄ–ում է
20 Հունիսի 2018 - 16:44
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6–րդ վարչություն) աշխատակիցներն այս պահին ԵԿՄ կենտրոնական շենքում են եւ ստուգումներ են անցկացնում։
Դավթի Տոնոյանը հանդիպել է «Դիտակետ» ծրագրի պատասխանատուների հետ. հարցումներ են անցկացվում
20 Հունիսի 2018 - 16:38
Հունիսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է «Դիտակետ» ծրագրի պատասխանատուների հետ:
Նուռնուսի բնակիչը երեք մարդուց գողացել է ցլիկներ ու երինջ
20 Հունիսի 2018 - 16:32
Ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներն իրացնելիս հունիսի 19-ին, ժամը 11-ին, գողություն կատարելու կասկածանքով ոստիկանություն են բերման ենթարկել Նուռնուս գյուղի բնակիչ Համլետ Պ.-ին, ով տվել է խոստովանական բացատրություն, որ հունվարից մինչև հունիսի 19-ն ընկած ժամանակահատվածում, Նուռնուս համայնքում երեք անձանցից գողացել է մեկական հորթ:
Արցախում գայլը երեխայի է կծել. 10-ամյա տղան մահացել է
20 Հունիսի 2018 - 16:27
Հունիսի 19-ին ԼՂՀ ԱՆ «Ստեփանակերտի շտապ բուժօգնության կայան» ՓԲԸ-ից ոստիկանության քաղաքային վարչություն հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը ժամը 07:50-ին կանչով մեկնած խումբը Մարտունու շրջանի Շեխեր գյուղի մոտակայքից «Արևիկ մանկական բուժմիավորում» ՓԲԸ է տեղափոխել Հադրութի շրջան Տումի գյուղի բնակիչ՝ 2007թ. ծնված Կ.Գ-ի դիակը: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության ոստիկանությունից:
Ժողովրդավար Արցախն ավտորիտար Ադրբեջանի մաս չի կարող կազմել. Արա Բաբլոյան
20 Հունիսի 2018 - 16:26
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 20-ին ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի նախագահ Ժակ Մարիլոսյանի գլխավորած պատվիրակությանը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 13492
 
Լրահոս`