Facebook   Twitter
 
«Դիլիջան» ազգային պարկը նոր բնակիչներ ունի. Իրանից Հայաստան է բերվել կովկասյան ազնվացեղ 3 եղջերու

«Դիլիջան» ազգային պարկը նոր բնակիչներ ունի. Իրանից Հայաստան է բերվել կովկասյան ազնվացեղ 3 եղջերու

15 Ապրիլի 2018 - 11:51
ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանի գլխավորած աշխատանքային խումբը եղել է ՀՀ Տավուշի մարզում, ուր այցելել է Հայաստանում կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցման ծրագրի շրջանակներում «Դիլիջան» ազգային պարկում կառուցված եղջերուների բազմացման կենտրոն՝ Իրանի Իսլամական Հանրապետությունից ներմուծված 3 եղջերուի պահպանման պայմաններին ծանոթանալու նպատակով։
Կովկասյան ազնվացեղ եղջերուներն այս տարվա մարտ ամսին էին տեղափոխվել «Դիլիջան» ազգային պարկ՝ Հայաստանում տվյալ կենդանատեսակի պոպուլյացիայի վերականգնման նպատակով։ Շուրջ մեկ ամիս կենդանիները գտնվել են կարանտինի մեջ։ Ներմուծված կենդանիներից երկուսը էգ են, մեկը՝ արու։ Եղջերուների հաջորդ խմբի տեղափոխումը նախատեսվում է 2018թ․ երկրորդ կեսին։

«Հայաստանում Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցման ծրագիրը» 2013 թ․-ին նախաձեռնել են ՀՀ բնապահպանության նախարարությունը և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղը։

ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը շնորհավորել է բոլորին կենդանիների ներմուծման փաստի առիթով և այն կարևոր իրադարձություն է համարել, քանի որ երկար տարիներ կովկասյան ազնվացեղ եղջերուն բացակայում էր Հայաստանի լեռնաշխարհից և անտառներից։

«Այսօր շնորհիվ ՀՀ կառավարության, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասնյակի /WWF/, Կովկասի բնության հիմնադրամի (CNF) արդեն ունենք եղջերուների առաջին խմբաքանակը և նախատեսվում է նրանց թիվն շատացնել ոչ միայն բնական՝ բազմացման ճանապարհով, այլ նաև Ռուսաստանի Դաշնությունից և Վրաստանից լրացուցիչ խմբաքանակներ բերելու շնորհիվ։

Համաձայնություն է ձեռք բերվել նաև «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի հետ՝ եվրոպական եղջերուների էգ առանձնյակներ ներմուծելու գործընթաց սկսելու վերաբերյալ։ Մեր բնաշխարհին սպասվում է ակտիվ վերականգնման շրջան՝ սրտացավ և նվիրված աշխատանքի շնորհիվ։

Իսկ այդ հաջողությունը մեր բոլորինն է, առաջին հերթին՝ ՀՀ քաղաքացունը, որովհետև ունենալով պաշտպանված շրջակա միջավայր, կենդանական աշխարհի հազվագյուտ տեսակների թվի աճ՝ կունենանք միջազգային հեղինակության աճ է և մեր երկիր լրացուցիչ ներդրումների ավելացում»,- իր խոսքում նշել է ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատարը։

Արծվիկ Մինասյանը նաև գոհունակությամբ արձանագրել է, որ որսահանդակների նկատմամբ քաղաքականության փոփոխությունը տվել է իր դրական արդյունքները։ Մասնավորապես՝ նախորդ տարի «Խոսրովի անտառ» պետական արգելոցում արձանագրված հրդեհի հետևանքով արգելվել էր հարակից տարածքներում որսը, ինչի արդյունքում պետական արգելոցում արդեն այս տարի արձանագրվեց կովկասյան ընձառյուծի ներկայությունը։

Ըստ Ա․ Մինասյանի՝ առաջիկայում ավելի շատ տարածքներում են արգելվելու որսը և ուժեղացվելու հսկողությունը, որպեսզի Էկոմիջանցքները և դրանց հարակից տարածքները վայրի կենդանիների համար ավելի անվտանգ դառնան։

Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարեն Մանվելյանը տեղեկացրել է, որ եղջերուների բազմացման կենտրոնը մեկ հեկտար է, որտեղ պահպանվելու է եղջերուների մայրական կազմը՝ 3-4 արու և 10-11 էգ։

Ակնկալվում է, որ ամեն տարի կենտրոնում կունենան 9-10 ձագ, որոնք կտեղափոխվեն 9 հեկտար տարածքով ազատավանդակ, որտեղ կբացառվի նրանց շփումը մարդկանց հետ և մոտավորապես 3 տարուց եղջերուների վրա կտեղադրվեն ռադիոորսակներ /անվտանգությունն ապահովելու համար/ և նրանք բաց կթողնվեն վայրի բնություն։

Կ․ Մանվելյանը տեղեկացրել է, որ ազատավանդակները Էլեկտրական ցանկապատ ունեն՝ գիշատիչներից պաշտպանելու համար։ Բանախոսը նաև տեղեկացրել է, որ կովկասյան ազնվացեղ եղջերուն Հայաստանում համարվում է վերացված տեսակ և, բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանի անմիջական միջամտության շնորհիվ Իրանից առանձնյակների ներմուծմամբ, նրանց վերականգնման սկիզբ է դրվում։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Փաշինյանը հանդիպել է ազգային հավաքականի ֆուտբոլիստների հետ (Լուսանկարներ)
26 Մարտի 2019 - 00:03
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի ուղեկցությամբ այցելել է Ավանի ֆուտբոլի ակադեմիա:
Արարատի մարզպետն այցելել է այրվածքներ ստացած 12-ամյա երեխային (Լուսանկարներ)
25 Մարտի 2019 - 23:55
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Այսօր այցելել եմ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն, որտեղ բուժում է ստանում օրերս Մասիս քաղաքում մեքենայի հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած 12-ամյա երեխան:
Էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ Վենեսուելայում
25 Մարտի 2019 - 23:48
Վենեսուելայի մի շարք նահանգներում կրկին էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ են գրանցվել, այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով վենեսուեալական ոստիկանությունում իր աղբյուրին:
ՄԱԿ-ում քննարկում են ռոբոտ-մարդասպանների արգելման հնարավորությունը
25 Մարտի 2019 - 23:42
Ժնեւում մեկնարկել է սպառազինությունների ավտոմատ համակարգերի մասին ՄԱԿ համաժողովը։ Ավելի քան երկու տասնյակ պետությունների ներկայացուցիչներ այդպիդի համակարգերը համարում են «մահաբեր» եւ կոչ են անում ռոբոտ-մարդասպաններին արգելել։
Մագնիսական գրավչություն ունեցող կանանց սովորույթներ
25 Մարտի 2019 - 23:35
1. Մագնիսական կանայք միշտ դրական են տրամադրված: Իսկ դրական տրամադրությունն ընտրություն է, որը ցանկալի կանայք անում են ամեն օր:
Օդաչուները Գերմանիայի փոխարեն սխալմամբ վայրէջք են կատարել Շոտլանդիայում
25 Մարտի 2019 - 23:30
Զարմանալի միջադեպ է տեղի ունեցել Լոնդոն-Դյուսելդորֆ չվերթն իրականացնող բրիտանական British Airways ավիաընկերության ինքնաթիռի հետ, որը վայրէջք է կատարել ոչ թե Գերմանիայում, այլ Շոտլանդիայի Էդինբուրգում:
5 ամսական տղան տան պայմաններում կատարված թլպատման հետեւանքով մահացել է
25 Մարտի 2019 - 23:28
Իտալիայից 5-ամսական տղան մահացել է տան պայմաններում կատարված թլպատման անհաջող պրոցեդուրայից հետո: Պրոցեդուրայից քիչ անց տղայի վիճակը վատացել է:
Երևան-Մեղրի ավտոճանապարհին մոտ 200 ավտոմեքենա է արգելափակվել
25 Մարտի 2019 - 23:26
Մարտի 25-ին` ժամը 15:47-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սարավան-Սարալանջ ավտոճանապարհին բեռնատարը ձնաբքի հետևանքով սահել է և երկկողմանի փակել ավտոճանապարհը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15724
 
Լրահոս`