Facebook   Twitter
 
Պարզվում են զինծառայողի մահվան հանգամանքները. ձերբակալվել է ծառայակիցը

Պարզվում են զինծառայողի մահվան հանգամանքները. ձերբակալվել է ծառայակիցը

16 Ապրիլի 2018 - 18:32
Երրորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են պարտադիր ժամկետային զինծառայող Ալեք Նվերի Կարապետյանի մահացու հրազենային վնասվածքն ստանալու հանգամանքները. հարուցվել է քրեական գործ՝ սպանության դեպքի առթիվ:
Նախնական տվյալներով՝ զինծառայող Ալեք Կարապետյանը կրծքավանդակի աջ շրջանում կյանքի հետ անհամատեղելի հրազենային վիրավորումն ստացել է 2018թ. ապրիլի 15-ին՝ ժամը 19:15-ի սահմաններում՝ ժամապահի պարտականությունները կատարելու ժամանակ։ Զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին վերջինս ստացած հրազենային վնասվածքից մահացել է:

Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ զինծառայողը հրազենային վնասվածքն ստացել է ծառայակցի հետ վիճաբանության ժամանակ՝ վերջինիս կողմից արձակված կրակոցի հետևանքով։ Քննությամբ պարզվել է վիճաբանության շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով ձերբակալվել է։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, դիակի արտաքին զննություն, նշանակվել դատաբժշկական փորձաքննություններ, կատարվել առգրավումներ, հարցաքննվել մի շարք անձինք:

Նախաքննությունը շարունակվում է:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Երևանից պարտադիր զինծառայության Արցախ մեկնած զինվորականները ուշի ուշով հետևում են հայաստանյան իրադարձություններին
16 Հուլիսի 2018 - 10:26
Չնայած բոլոր վտանգներին, միշտ էլ Արցախում ծառայելը և նրա անվտանգությունը պահել, պահպանելը պատիվ ու պատասխանատվություն է եղել բոլոր ժամանակների զինվորների համար: Հիմա այդ ամենին գումարվում է նաև այն, որ անգամ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին է պարտադիր զինվորական ծառայությունն Արցախում անցկացնում:
Արցախի առաջնագծում լարվածությունը բավական նվազել է. Տիգրան Աբրահամյան
16 Հուլիսի 2018 - 10:12
Վերջին մեկ շաբաթվա համեմատ առաջնագծում լարվածությունը նվազել է:
«Շփման գծի երկայնքով ունենք ադրբեջանական ստորաբաժանումների կուտակումներ, այդպիսի իրավիճակ ունեինք Ապրիլյան պատերազմից առաջ». Նիկոլ Փաշինյան
16 Հուլիսի 2018 - 10:04
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում ոչ թերագնահատել, ոչ էլ գերագնահատել իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին, ինչպես նաև Արցախի հետ շփման գծում։ Նրա խոսքով՝ ռազմաքաղաքական իրավիճակը լարված է, ինչը պայմանավորված է Ադրբեջանի օրեցօր ավելացող ագրեսիվ հայտարարություններով։
Իմ որդին պատրաստ է ծառայության, իսկ վարչապետի որդու նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք չի լինելու. Դ. Տոնոյան
15 Հուլիսի 2018 - 18:50
Անկախ այն հանգամանքից` երկրում քաղաքական փոփոխություններ կլինեին, թե ոչ, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի որդին մեկնելու էր զինծառայության, իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք չի լինելու:
Չորս տղաները իրենց մյուս զինակից ընկերների հետ փրկել են Մարտակերտը
15 Հուլիսի 2018 - 14:14
Արմենակ Ուրֆանյան, Ռոբերտ Աբաջյան, Անդրանիկ Զոհրաբյան և Քյարամ Սլոյան: Այս չորս տղաները իրենց մնացած զինակից ընկերների հետ փրկել են Մարտակերտը ու սա առանց չափազանցնելու:
Դավիթ Տոնոյանը դիմել է ԿԽՄԿ Երևանյան գրասենյակին ՀՀ քաղաքացու վերադարձի համար
15 Հուլիսի 2018 - 12:52
Դավիթ Տոնոյանը դիմել է ԿԽՄԿ Երևանյան գրասենյակ ՀՀ քաղաքացի վերադարձի համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում գրել է:
Գեղարքունիքում հակառակորդի կրակոցները տևել են 10 րոպե
14 Հուլիսի 2018 - 17:31
Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի Ջիլ գյուղում երկու օր առաջ թշնամու կողմից արձակված գնդացրային կրակահերթից հետո իրավիճակն այս պահին մնում է հանգիստ, բնակչության տրամադրությունը՝ ոչ խուճապային:
Հուլիսի 8-ից 14-ը հակառակորդը հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց
14 Հուլիսի 2018 - 13:36
Հուլիսի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 170 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց:
Լևոն Մնացականյանն Արմեն Գրիգորյանի հետ քննարկել է շփման գծում տիրող իրադրությունը
14 Հուլիսի 2018 - 11:49
Հուլիսի 13-ին Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ընդունել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 159
 
Լրահոս`