Facebook   Twitter
 
Ինչ տեսակի կարող են լինել տղամարդկաց առնանդամները. Այն պատմում է տղամարդկանց սեքսուալ կարողությունների մասին

Ինչ տեսակի կարող են լինել տղամարդկաց առնանդամները. Այն պատմում է տղամարդկանց սեքսուալ կարողությունների մասին

16 Ապրիլի 2018 - 21:50
Բազմաթիվ փնթփնթոցներ են հնչում առ այն, որ կունիլինգուսի, կնոջ օրգազմների տեսակների, վագինիզմի ու կարմիր օրերի մասին նյութեր կան սյունակում, իսկ տղամարդու հպարտության ու ներշնչանքի աղբյուրի մասին՝ ոչ այնքան:
Խոսքն առնանդամի մասին է, որի մասին քաղհանել եմ ամենահետաքրքիր փաստերը. մտերիմ ընկերոջը պետք է դեմքով եւ հոգով ճանաչել:):
1.Առնանդամի 2 տեսակ կա: Առաջին տեսակն էրեկցիայի դեպքում ընդլայնվում ու երկարում է («grower»): Երկրորդ տեսակը հանգիստ վիճակում խոշոր է թվում, բայց էրեկցիայի ժամանակ շատ ավելի քիչ է մեծանում(«shower»): Միջազգային հանրահայտ «Men’s Health» ամսագիրը տեղեկացնում է, որ տղամարդկանց 79%-ն առաջին տեսակին է դասվում, 21%-ը՝ երկրորդին:

2.Ըստ հետազոտությունների՝ առնանդամների միջին չափերը տարբեր երկրներում տարբեր են: Օրինակ, Հարավային Կորեայում տղամարդու սեռանդամի երկարության միջին թիվը 9,6սմ է, Հնդկաստանում՝ 10,2սմ, Բրազիլիայում՝ 12,4սմ, Մեծ Բրիտանիայում այդ թիվը 12,9 է, Իսպանիայում՝ 14, Գերմանիայում՝ 14,4, Իտալիայում՝15: Ֆրանսիայում, ուշադրություն՝ 16 սմ, ու ես կասկածներ ունեմ, որ այնտեղ բնակվող մեծաքանակ սեւամորթների առնանդամներն են ձեւավորում այդ հետաքրքրաշարժ թիվը:

3.Առնանդամը տեսողականորեն կարելի է երկարացնել նիհարելու դեպքում:Եթե, իհարկե, կան ավելորդ կգ-եր ու ճարպային շերտ: Կորցրած յուրաքանչյուր 6կգ-ին բաժին է հասնում տեսողականորեն երկարող առնանդամի մինչեւ 1սմ: Այս փաստը կարելի է տպել ու որպես թռուցիկներ բաժանել «ուտել-խմելու» վայրերը մտնող բոլոր տղամարդկանց: Միգուցե կա՞պ նկատեն մեծ փորիկների ու ցածրորակ սեքսուալ կյանքի միջեւ:

4.Տղամարդու օրգազմը տեւում է շուրջ 6 վայրկյան: Դե, կանանցն արդեն գիտենք՝ մոտ 20 վայրկյան:
5.Գրանցված ամենախոշոր սեռանդամն ունի 34,3 սմ երկարություն եւ 15,9 սմ շրջագիծ: Իսկ, տեսնես, սույն տղամարդու հետ սեռական կապ ունեցած կանանց գրանցե՞լ են ռեկորդների որեւէ գրքում կամ հերոսների ցանկում:

6.Ըստ գերմանացի հետազոտողների՝ միջին վիճակագրական սեռական ակտը տեւում է 2ր 50 վրկ: Մինչդեռ կանանց թվում է, որ այն տեւում է 5ր 30վրկ: Երկուսից մեկը՝ կամ կանայք սիրում են ինքնաբավարար… էէէ, ինքնախաբեությամբ զբաղվել, կամ փեթինգը մեծահոգաբար ներառում են սեռական ակտի մեջ: Բայց, դե, ով է տեսել մեծահոգի կին այս աշխարհում…

7.Չափսն իրապես կարեւոր է: Այո: Կարեւոր է: Առաջարկում եմ համակերպվել այս մտքի հետ: Ու, աղջիկներ, եթե որեւէ տղամարդ կպնդի՝ «չափսը կարեւոր չէ, կարեւոր է տեխնիկան, ինքնատիրապետումը, մատներն ու աչքերի գույնը», ուրեմն նրա գլխավոր աքսեսուարի երկարությունը տեղավորվում է, օրինակ, 11,3-14,9 սմ-ի միջակայքում: Հակառակ դեպքում, որտեղից է «համոզված», որ չափսն, իբրեւ, կարեւոր չէ: Եթե, իհարկե, նա հոմոսեքսուալ կամ բիսեքսուալ չէ:

8.Էրեկցիայի ու սերմնաժայթքման համար պատասխանատու է ոչ թե գլխուղեղը, այլ ողնուղեղը: Իսկ դա նշանակում է, որ էրեկցիա կարող է «պատահել» որեւէ պատահական ու անվերահսկելի պահի: Սերմնաժայթքման ազդանշանը նույնպես ստացվում է ողնուղեղի կողմից եւ իրականցվում փոքր կոնքի ու մեջքի գոտկային հատվածի մկանների կրճատման արդյունքում: Ինչպիսի կուրիոզ. փաստորեն, տղամարդու կյանքի գլխավոր գործունեություններից մեկն ուղեղի հետ շատ քիչ կապ ունի:

9.Առնանդամի վնասվածքների ամենահաճախ հանդիպող պատճառը չափազանց ինտենսիվ մաստուրբացիան է: Ի դեպ, առնանդամը հնարավոր է «կոտրել»: Դա, որպես կանոն, տեղի է ունենում կամ ագրեսիվ սեքսի, կամ կտրուկ անհարմար շարժման, կամ վերը նշված ժրաջան մաստուրբացիայի դեպքում: «Կոտրվելու» պահին խռթոց է լսվում, որին հաջորդում են տանջալից ցավերը:
10.Գոյություն ունի բժշկական մի պաթոլոգիա, որը կոչվում է աֆալիա. երբ տղամարդու մոտ առհասարակ բացակայում է առնանդամը:

11.Առնանդամների մեծ մասը էրեկցիայի վիճակում թեքվում են փոքր-ինչ դեպի աջ կամ ձախ: Լինում են նաեւ դեպքեր, երբ սեռանդամն այն աստիճանի թեք է, որ սեքսով զբաղվելը գրեթե անհնար է:

12.Առնանդամը, որպես կանոն, ավելի մուգ գույնի է, քան մարմնի այլ հատվածներ: Դա կապված է նրա հետ, որ սեռանդամի վրա ավելի շատ մաշկ կա, քան թվում է: Այդ մաշկը պետք է ձգվի էրեկցիայի ժամանակ ու թուլանա: Ըստ այդմ, պիգմենտների քանակը նույնպես ավելի շատ է:

13.Ոչ մի կապ չկա կոշիկի չափսի, ձեռքի ափի, դաստակների, քթի չափերի ու տղամարդու առնանդամի չափի միջեւ: Ասեմ ավելին, ձեզ կարող է մի պահ թվալ, որ ուղիղ համեմատական կապ կա մեծ, հզոր ավտոմեքենայի եւ առնանդամի չափի միջեւ: Բայց նման բան նույնպես չկա: Եթե լինում էլ է, ավելի շատ՝ հակադարձ. որքան ահռելի է ավտոմեքենան, այնքան կասկածելի է առնանդամի չափն ու մարտունակությունը:

Աղբյուրը՝ Oratert.am
 
Նմանատիպ նորություններ
ԱՀԿ-ն հայտնել է՝ որն է ամենամահացու հիվանդությունն աշխարհում
20 Սեպտեմբերի 2018 - 00:02
Մոլորակի ամենամահացու հիվանդությունը տուբերկուլյոզն է, ինչպես ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվետվության մեջ:
«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալները մասնակցել են սեղանի թենիսի մարզական միջոցառման
20 Սեպտեմբերի 2018 - 00:00
Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի 27-րդ տարելիցին ընդառաջ՝ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում սեպտեմբերի 18-ին կազմակերպվել է մարզական միջոցառում՝ սեղանի թենիս, ինչին դատապարտյալները մասնակցել են մեծ ոգևորությամբ և ակտիվությամբ:
Գիտնականները պարզել են Ջեյմս Կուկի «Ինդեվըր» նավի մնացորդների գտնվելու հավանական վայրը
19 Սեպտեմբերի 2018 - 23:58
Բրիտանացի հետազոտող և ծովագնաց Ջեյմս Կուկի «Ինդեվըր» նավի գտնվելու հավանական վայրը նախանշվել է 17 000 կմ հեռավորության վրա այն երկրից, որի հետ այն ամենից շատ է ասոցացվում:
Հրազդանում չարաշահումները, նախնական տեղեկություններով, հատել են եռանիշ թվի սահմանը
19 Սեպտեմբերի 2018 - 23:47
Աուդիտորական ընկերությունն ուսումնասիրություն է կատարում Հրազդան քաղաքում կատարված չարաշահումները բացահայտելու ուղղությամբ:
«Սերը մնում է միշտ». Սարգիս Գրիգորյանի ու կնոջ ջերմ լուսանկարը
19 Սեպտեմբերի 2018 - 23:36
Սարգիս Գրիգորյանն իր Instagram-ում հերթական լուսանկար է հրապարակել, որի միջոցով սեր է խոստովանել կնոջը:
Կոտայքի մարզում՝ Ակնալիճ տանող լեռնային հատվածում Բրազիլիայի քացաքացին մոլորվել է
19 Սեպտեմբերի 2018 - 23:30
Սեպտեմբերի 19-ին, ժամը 21:10-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Բրազիլիայի Դաշնային Հանրապետության քաղաքացին մոլորվել է Կոտայքի մարզի Սևաբերդ գյուղից դեպի Ակնալիճ տանող լեռնային հատվածում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պուտինը կրակել է դիպուկահար հրացանից
19 Սեպտեմբերի 2018 - 23:24
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Կալաշնիկով» ընկերության հրաձգարանում կրակել է դիպուկահար հրացանից։ Հրաձգարանը տեղակայված է Մերձմոսկովյան «Պատրիոտ» այգում՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Իտալիայում կհայտնվի Եվրոպայի ամենաբարձր կախովի կամուրջը
19 Սեպտեմբերի 2018 - 23:21
Եվրոպայի ամենաբարձր կախովի կամուրջը, որը կձգվի Իտալիայի Վալ Տարտանո հովտի վրայով, կմիացնի Մորբեն և Սոնդրիո բնակավայրերը: Այն կբացվի սեպտեմբերի 22-ին, հայտնել է Coriere della Sera թերթը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 13321
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Պուտինը կրակել է դիպուկահար հրացանից
Միջազգային, Հասարակություն