Facebook   Twitter
 
Նոր Նորքի 4-րդ զանգվածում 6-7 տարեկան երեխա է կորել

Նոր Նորքի 4-րդ զանգվածում 6-7 տարեկան երեխա է կորել

16 Ապրիլի 2018 - 22:10
Երևանում երեխա է կորել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է քաղաքացի Նարինե Նազարյանը:
«Սիրելի ընկերներ, հատկապես Մասիվցի իմ հարգելի գործընկերներ,

Նոր Նորքի 4-րդ զանգվածում կորել է 6-7 տարեկան տղա երեխա: Եղել է հեծանիվով: Բակից անհետացել է ապրիլի 16-ին՝ 18:00-ի սահմաններում: Այս պահին նկար չկա ձեռքիս տակ, բայց կապտաչյա է, շիկահեր, անունը՝ Մհեր: Հնարավոր է հաղորդակցման խնդիրներ ունենա, չկարողանա նորմալ բացատրել՝ ով է, որտեղից, բայց տեսնողներին խնդրում ենք արձագանքել: Երեխան Նոր Նորքի Ա. Հովհաննիսյան փողոցի 26 շենքի բնակիչ է (Սիգարոն գործարանի կողքի բարձրահարկը): Որևէ տեղեկություն ունենալու դեպքում խնդրում ենք զանգահարել հետևյալ համարին՝ 093870058՝ երեխայի հայրն է՝ Արամ:
Ոստիկանություն հայտնել են, բայց փորձենք օգնել:
Անգամ չնչին տեղեկությունը կարող է օգտակար լինել:Խնդրում եմ տարածել»,- գրել է նա:
 
Նմանատիպ նորություններ
Գործարարների սեփականության պաշտպանությունը թուլացրած դրույթները հակասահմանադրական են ճանաչվել. ՄԻՊ
17 Դեկտեմբերի 2018 - 13:22
Մարդու իրավունքների պաշտպանի դիմումով Սահմանադրական դատարանը վերջերս հակասահմանադրական է ճանաչել Կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1373-Ն որոշմամբ սահմանվող մի շարք դրույթներ։
Համացանցում է հայտնվել կործանված Սու-27 կործանիչի լուսանկարը
17 Դեկտեմբերի 2018 - 13:17
Հոլանդական ավիացիոն Scramble magazine պարբերականը հրապարակել է Սու-27 կործանիչի վթարի լուսանկարը, որը կործանվել է դեկտեմբերի 15–ին Ժիտոմիրի շրջանում, փոխանցում է «Սեգոդնյան»։
Բակո Սահակյանն ընդունել է Արայիկ Հարությունյանին
17 Դեկտեմբերի 2018 - 13:09
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ դեկտեմբերի 17-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանին:
Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել
17 Դեկտեմբերի 2018 - 13:00
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արշակ Կարապետյանը նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական:
Բակո Սահակյանն ու Ավստրիայում ՀՀ դեսպանը քննարկել են փոխգործակցությանը վերաբերող հարցեր
17 Դեկտեմբերի 2018 - 12:54
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 17-ին ընդունել է Ավստրիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Պապիկյանին:
Արցախում հրազենային վիրավորում ստացած զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության. Արցախի ՊՆ
17 Դեկտեմբերի 2018 - 12:48
Դեկտեմբերի 16-ին` ժամը 15:50-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Ռաֆիկ Հակոբի Վահանյանը:
Բակո Սահակյանը ներկայացրել է ԱԻՊԾ նոր տնօրենին
17 Դեկտեմբերի 2018 - 12:41
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր արտակարգ իրավիճակների պետական ծառայության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրեն, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանին:
Սյունիքում խոշոր վթարից հետո հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը մահացել է. նա ոստիկանության ծառայող էր
17 Դեկտեմբերի 2018 - 12:36
Դեկտեմբերի 16-ին, հիվանդանոցում մահացել է Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայող՝ 43-ամյա Գուրգեն Թումանյանը, ով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հիվանդանոց էր տեղափոխվել դեկտեմբերի 2-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետեւանքով, հաղորդում է Shamshyna.com-ը:
Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ցմահ դատապարտյալ է պայմանական վաղաժամկետ ազատ արձակվել. Զեյնալյան
17 Դեկտեմբերի 2018 - 12:30
«108 հազարից ավելի անձանց նկատմամբ կիրառվել է վարչական համաներում»,- այսօր լրագրողների հանդիպմանն ասաց արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը՝ ընդգծելով, որ կարճվել են կատարողական ավելի քան 1 մլն 260 հազար վարույթ։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14344
 
Լրահոս`
 
 
 
 
Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել
Հասարակություն, Քաղաքական