Facebook   Twitter
 
Amazon-ը ստիպել է աշխատակիցներին միզել շշերի մեջ՝ աշխատանքից ազատելու սպառնալիքով

Amazon-ը ստիպել է աշխատակիցներին միզել շշերի մեջ՝ աշխատանքից ազատելու սպառնալիքով

16 Ապրիլի 2018 - 23:10
Մեծ Բրիտանիայում Amazon ինտերնետ խանութի պահեստի աշխատողները փորձում են հնարավորինս քիչ ընդմիջում անել աշխատանքի ընթացքում և շշեր են օգտագործում, որպեսզի կրճատեն զուգարան գնալու ժամանակը,– հաղորդում է Business Insider-ը։
Amazon-ի չորսհարկանի պահեստի մակերեսը ավելի քան 65 հազար քառակուսի մետր է, և զուգարան գնալու համար աշխատակիցները պետք է տաս րոպեանոց զբոսանքի դուրս գան դեպի առաջին հարկ։ Պահեստի աշխատակիցները վախենում են կորցնել իրենց աշխատանքը՝ ղեկավարության պատժամիջոցների պատճառով,– հաղորդել է համալիրի աշխատակիցը։ «Ցուցանիշները, որոնց պետք է հասնենք, կտրուկ աճել են։ Ես ջուր չեմ խմում աշխատանքի ընթացքում, քանի որ զուգարան գնալու ժամանակ չունեմ»,– նշել է նա։ Ընկերությունից սակայն հայտարարել են, որ աշխատակիցները ազատ կարող են զուգարան գնալ և, որ աշխատավայրում նրանց համար ստեղծված են բոլոր հարմարավետ պայմանները։

Amazon-ի սեփականատերը՝ Ջեֆ Բեզոսը, մոլորակի ամենահարուստ մարդն է՝ Bloomberg-ի վարկածով. նրա կարողությունը 120 միլիարդ դոլար է գնահատվում։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ռուսաստանում երեխան ընկել է ութերորդ հարկից եւ ողջ է մնացել
16 Հուլիսի 2018 - 14:50
Տյումենում երեխան ընկել է 8-րդ հարկի պատուհանից եւ հոսպիտալացվել է, հայտնում է SUSK- ը երկուշաբթի Տյումենի շրջանի Քննչական կոմիտեի Քննչական վաչությունը:
Հանքային ջրեր արդյունահանող տնտեսվարողները չեն վճարել մոտ 230 մլն դրամի բնօգտագործման վճարներ
16 Հուլիսի 2018 - 14:48
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ տարածքում 2015-2016թթ. ստորերկրյա բնական հանքային ջրերի իրացման և արտահանման ծավալները բազմակի անգամ գերազանցել են արդյունահանում իրականացնող տնտեսվարող սուբյեկտների հաշվետվություններով ներկայացված արդյունահանված հանքային ջրերի ծավալները:
Իտալիայի նախագահը պետական այցով կժամանի Երևան
16 Հուլիսի 2018 - 14:40
Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելան ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով հուլիսի 30-ին պետական այցով կժամանի Երևան:
Մեզ Լեռնային Ղարաբաղում նոր լարվածություն պետք չէ. Սվիտալսկի
16 Հուլիսի 2018 - 14:36
Մենք կարծում ենք, որ ամեն ինչ պետք է անել ղարաբաղյան հակամարտության առումով լարվածությունից ու առճակատումից խուսափելու համար։
Արցախում մեկնարկել է արտադրվող նռան ծավալների մեծացումը խթանելու նոր ծրագրեր. պետնախարար
16 Հուլիսի 2018 - 14:31
Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն, այսօր՝ հուլիսի 16-ին, ընդունել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանի գլխավորած պատվիրակությունը։
Պետք է հաստատել, որ Հայաստանը կճանաչի Արցախի անկախությունը Ադրբեջանի հերթական ագրեսիայի դեպքում
16 Հուլիսի 2018 - 14:30
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Նախարարությունը չի փորձում քողարկել քրեակատարողական համակարգում առկա խնդիրները. Զեյնալյան
16 Հուլիսի 2018 - 14:25
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր՝ հուլիսի 16-ին, մասնակցել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից կազմակերպված՝ «Մարդու իրավունքների ապահովման վիճակն ազատությունից զրկման վայրերում» թեմայով քննարկմանը:
Կառավարությունը 2 շաբաթում պետք է նշանակի Երևանի ավագանու արտահերթ ընտրության օրը
16 Հուլիսի 2018 - 14:18
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համաձայն՝ Կառավարությունը կրճատում է ավագանու լիազորությունների ժամկետը, եթե նիստը գումարելուց հետո` երկշաբաթյա ժամկետում, քաղաքապետի թեկնածու չի առաջադրվում, կամ առաջադրված մեկ թեկնածուն չի հավաքում անհրաժեշտ թվով ձայներ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 22397
 
Լրահոս`