Facebook   Twitter
 
Նորակերտ համայնքում շարունակվում են բողոքի ակցիաները. փակ է գյուղ տանող ճանապարհը. գյուղացիները պահանջում են 17 տարվա գյուղապետի հրաժարականը

Նորակերտ համայնքում շարունակվում են բողոքի ակցիաները. փակ է գյուղ տանող ճանապարհը. գյուղացիները պահանջում են 17 տարվա գյուղապետի հրաժարականը

16 Մայիսի 2018 - 14:45
Այսօր՝ մայիսի 16-ի վաղ առավոտից Արմավիրի մարզի Նորակերտ համայնքում շարունակվում են երեկ սկսված բողոքի ակցիաները: Որպես բողոքի նշան՝ գյուղացիներն իրենց ավտոմեքենաներով փակել են գյուղ տանող ճանապարհը:
Նրանց բողոքը արդեն 17 տարի համայնքը ղեկավարող գյուղապետ Շահեն Կարապետյանի դեմ է: SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում նախաձեռնող խմբի անդամներն ասացին, որ արդեն ավելի քան 700 հոգի ստորագրել են գյուղապետին ու ավագանու անդամներին ուղղված բողոքի տակ։ Նրանք նշում են, որ ավագանին ու գյուղապետն անօրինական գործողություններ են կատարում, համայնքին պատկանող գույք են օտարում, անհայտ տարբերակներով տնօրինում են համայնքի բյուջեն:

Ըստ գյուղացիների՝ համայնքի բնակիչների կարիքները հոգալու, որոշակի ծառայություններ մատուցելու համար նախատեսված կարևորագույն մի շարք գույքեր և շինություններ շուկայականից ահամեմատ էժան գներով վաճառվել են: Բնակիչները նշում են նաև, որ ավելի քան 1 տասնամյակ իրենց ոչ մի տեղեկություն չի տրամադրվել՝ գյուղին հատկացված միջոցների, համայնքապետարանի բյուջեի ծախսերի մասին, ուռճացված հաստիքներ կան, ապօրինի ձևակերպումներով հողերի վաճառք՝ ևս:

Այժմ բնակիչները պահանջում են հրապարակայնացնել բյուջեի կատարողական ծախսերը, հաշվետվություն ներկայացնել բնակչությանը՝ նվիրատվությունների, վաճառված կամ օտարված տարածքների մասին, այլապես գյուղապետ Շ. Կարապետյանն ու ավագանու անդամները ստիպված կլինեն հրաժարական տալ:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
ՀՀ նախագահը ՀՀ ոստիկանության պետի տեղակալ է նշանակել
22 Մայիսի 2018 - 12:05
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Աղասի Կիրակոսյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնում:
Դատարանը ճանաչել և հռչակել է հարկադիր կատարողի անմեղությունը
22 Մայիսի 2018 - 12:02
Հարկադիր կատարման ծառայությունը սույնով տեղեկացնում է, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2018 թվականի մարտի 28-ի դատավճռով ճանաչել և հռչակել է Շիրակի մարզային բաժնի Արթիկ-Մարալիկ տարածաշրջանի բաժանմունքի պետ, արդարադատության փոխգնդապետ Էդուարդ Կարախանյանի անմեղությունը՝ վերջինիս արարքում հանցակազմի բացակայության հիմքով:
Նիկոլ Փաշինյանը հրամանագիր է ստորագրել Դավիթ Սանասարյանին Պետական վերահսկողական ծառայության ղեկավար նշանակելու վերաբերյալ
22 Մայիսի 2018 - 12:00
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած հրամանագրով՝ Դավիթ Սանասարյանը նշանակվել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար:
Ավտովթար Լոռու մարզում. ՀՀ ՊՆ N զորամասի ծառայողը Opel-ով հայտնվել է ձորակում. կա վիրավոր
22 Մայիսի 2018 - 11:55
Երեկ՝ մայիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Վանաձորի բնակիչ՝ 31-ամյա Արամ Ա.-ն իր վարած Opel Astra մակնիշի 35 MԼ 256 համարանիշի ավտոմեքենայով Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում։
Ճանապարհը Ղարաբաղի հետ ուղիղ բանակցելն է․ Տիգրան Բալայան
22 Մայիսի 2018 - 11:50
Հայաստանի դիրքորոշումը Ղարաբաղի հացի վերաբերյալ փոփոխություն չի կրել։ Մենք գտնում ենք, որ Ղարաբաղյան հարցը պետք է կարգավորվի բացարձակ խաղաղ ճանապարհով։
Այսուհետ զինծառայողի հարազատը կարող է դիմել ՄԻՊ-ին՝ զինծառայողի իրավունքների խախտման հարցով
22 Մայիսի 2018 - 11:48
Նոր օրենսդրական կարգավորումներով Մարդու իրավունքների պաշտպանի համար սահմանում ենք մշտադիրտարկող մարմին լինելու լիազորություն՝ կապված հաշմանդամություն ունեցող անձանց հետ:
Իրինա Ալեգրովան կարող է հետ ստանալ իրենից գողացված 10 միլիոն ռուբլու մի մասը
22 Մայիսի 2018 - 11:39
Մենք երեկ գրել էինք, որ Իրինա Ալեգրովան շատ տհաճ պատմության մեջ է հայտնվել։ Պրոմոութերների տվյալներով՝ երգչուհին մեկ համերգի համար ստանում է մոտ 70 հազար եվրո (մոտ 5 մլն ռուբլի)։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 11451
 
Լրահոս`