Facebook   Twitter
 
Կոռուպցիայի դեմ պայքարի գործնական արդյունքները պետք է տեսանելի լինեն հասարակությանը. Արտակ Զեյնալյան

Կոռուպցիայի դեմ պայքարի գործնական արդյունքները պետք է տեսանելի լինեն հասարակությանը. Արտակ Զեյնալյան

16 Մայիսի 2018 - 17:58
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին:
Նախարարը կարևորել է Միացյալ Թագավորության հետ փոխգործակցությունը և նշել, որ Հայաստանում վերջերս տեղի ունեցած իրողությունները համախմբված և համաձայնեցված հունով աշխատելու պատրաստակամություն են առաջացրել:
Դեսպանը շնորհավորել է Արտակ Զեյնալյանին նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, բարձր գնահատել Արդարադատության նախարարության հետ ստեղծված հարաբերությունների մակարդակը և ՄԹ կառավարության կողմից վերահաստատել է Հայաստանի արդյունավետ կառավարմանն ուղղված աջակցությունը:

Նախարար Զեյնալյանն իր հերթին հավաստիացրել է, որ Միացյալ Թագավարության հետ նախանշված ծրագրերն իրականացվելու են՝ տեղի ունեցած նոր փոփոխությունների լույսի ներքո: «Անելու ենք առավելագույնը, որպեսզի ոչ միայն գործնականում բացառենք կոռուպցիան, այլ որ հասարակության համար ակնհայտ լինեն հակակոռուպցիոն պայքարի արդյունքները »,- ընդգծել է նախարարը:

Արտակ Զեյնալյանը դեսպանի հետ զրույցում հաստատել է նաև արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Ընտրական օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու վճռականությունը: Նախարարի խոսքով, պետք է պահպանել և զարգացնել ընտրական գործընթացում ձեռքբերված հաջողությունը և բացառել ընտրակաշառքը՝ որպես կամքի ձևավորման միջոց: «Պետք է վերաիմաստավորենք նաև դիտորդների մասնակցությունը ընտրությունների գործընթացում՝ ապահովելով վերջիններիս անաչառությունն ու նպատակային մասնակցությունը այս գործընթացում»,- նշել է նախարարը՝ միաժամանակ հավելելով, որ բողոքարկման պրոցեսներն ընտրական գործընթացներում շատ անարդյունավետ են և փոփոխություններն ուղղված են լինելու նաև այդ բացը լրացնելուն:

Հանդիպման ընթացքում արդարադատության նախարարն անդրադարձել է նաև դատական համակարգի խնդիրներին, Պրոբացիայի պետական ծառայության կարողությունների զարգացմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, հանրային ծառայությունները քաղաքացուն ավելի հասանելի դարձնելուն ուղղված աշխատանքին:

Հանդիպման ավարտին կողմերը համագործակցելու, փոխգործակցության ոլորտները նախանշելու և դրանց բարելավման ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկելու պայմանավորվածություն են ձեռք բերել:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով. ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ
25 Մարտի 2019 - 10:17
Հանրապետության տարածքում` մարտի 25-26-ը, 28-29-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային գոտում՝ անձրևի տեսքով: 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներ
25 Մարտի 2019 - 10:13
Մարտի 24-ին, ժամը 20:58-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արդենիս-Բերդաշեն ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է Կառավարության ծրագրի կատարման ընթացքի մասին զեկույցը. ուղիղ
25 Մարտի 2019 - 10:09
Մեկնարկել է ՀՀ Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը, որի օրակարգում է Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը:
Առաջիկա օրերին Արարատյան դաշտում բացասական ջերմաստիճան չի կանխատեսվում. Գագիկ Սուրենյան
25 Մարտի 2019 - 10:04
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ առաջիկա օրերին Արարատյան դաշտում բացասական ջերմաստիճան չի կանխատեսվում:
30 տարի ավտոտնակում մոռացված Bentley-ն վաճառվել է ավելի քան 450 000 ֆունտ ստերլինգով
25 Մարտի 2019 - 09:58
Ավելի քան 30 տարի ավտոտնակում կանգնած Bentley-ն, որն արտադրվել է 1936 թվականին, Անգլիայում կայացած աճուրդում վաճառվել է 454 250 ֆունտ ստերլինգով: Վերջնական գինը գրեթե երկու անգամ գերազանցել է նախնական արժեքը:
Գերմանիայում գնդակի համար վիճած երեխաների ծնողները զանգվածային կռվի են բռնկվել
25 Մարտի 2019 - 09:48
Մարտի 23-ի երեկոյան Ռեյնլանդ-Փֆալց դաշնային շրջանի Ռայնբյոլեն քաղաքի խաղահրապարակներից մեկում փոքրիկները վիճել են գնդակի համար: Իրենց երեխաներին օգնության հասած ծնողները նույնպես չեն կարողացել կիսել խաղալիքը խաղաղ ճանապարհով, հաղորդում է DW-ն:
Միգրանտների նոր քարավանը Մեքսիկայից շարժվում է դեպի ԱՄՆ
25 Մարտի 2019 - 09:47
Մոտ 1,5 հազար միգրանտներից կազմված քարավանը կիրակի Մեքսիկայի հարավի Չյապաս նահանգի Տապաչուլա քաղաքից շարժվել է դեպի ԱՄՆ հյուսիսային սահման։
Քաղցած մնալն իսկապես երկարացնում է կյանքը. հետազոտություն
25 Մարտի 2019 - 09:43
Կալորիաների օգտագործման նվազեցումն իսկապես երկարացնում է կյանքը, պարզել են Joslin Diabetes Center-ի (ԱՄՆ) գիտնականները։ Նրանք նաեւ փորձել են կապ գտնել քաղցած մնալու եւ կյանքի տեւողության միջեւ։
Մեծավան գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել
25 Մարտի 2019 - 09:33
Մարտի 25-ին, ժամը 03:12-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Մեծավան գյուղի կենտրոնական հատվածի տներից մեկի տանիքում:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 17389
 
Լրահոս`