Facebook   Twitter
 
Վարչապետն ընդունել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի նախագահին

Վարչապետն ընդունել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի նախագահին

16 Մայիսի 2018 - 20:35
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայություննրի համաշխարհային ալյանսի (WITSA) նախագահ Իվոն Չունին և գլխավոր քարտուղար Ջիմ Պոյզանթին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են 2019 թվականին Երևանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (World Congress on Information Technologies-WCIT) կազմակերպմանն առնչվող հարցեր: Վարչապետը կարևորել է համաժողովի անցկացումը մեր երկրում և ընդգծել, որ կառավարությունը կգործադրի բոլոր ջանքերը՝ այն բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը լինելու է կառավարության առաջնահերթություններից և համոզմունք հայտնել, որ այս բնագավառը կդառնա տնտեսությունն առաջ մղող շարժիչ ուժերից մեկը: Նիկոլ Փաշինյանը և Իվոն Չուն պայմանավորվել են ձևավորել համատեղ աշխատանքային խումբ, որը կսկսի համաժողովի պատշաճ կազմակերպման աշխատանքները:

Տիկին Չունն ընդգծել է, որ Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայություննրի համաշխարհային ալյանսը շահագրգռված է ՀՀ կառավարության հետ սերտ փոխգործակցությամբ և ներկայացրել Թայվանի փորձը՝ համաժողովի կազմակերպման ոււղությամբ: Համաժողովին նախատեսվում է մոտ 80 երկրի 4500-ից ավելի պատվիրակների մասնակցություն։


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
ԱՀԿ-ն հայտնել է՝ որն է ամենամահացու հիվանդությունն աշխարհում
20 Սեպտեմբերի 2018 - 00:02
Մոլորակի ամենամահացու հիվանդությունը տուբերկուլյոզն է, ինչպես ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվետվության մեջ:
«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալները մասնակցել են սեղանի թենիսի մարզական միջոցառման
20 Սեպտեմբերի 2018 - 00:00
Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի 27-րդ տարելիցին ընդառաջ՝ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում սեպտեմբերի 18-ին կազմակերպվել է մարզական միջոցառում՝ սեղանի թենիս, ինչին դատապարտյալները մասնակցել են մեծ ոգևորությամբ և ակտիվությամբ:
Գիտնականները պարզել են Ջեյմս Կուկի «Ինդեվըր» նավի մնացորդների գտնվելու հավանական վայրը
19 Սեպտեմբերի 2018 - 23:58
Բրիտանացի հետազոտող և ծովագնաց Ջեյմս Կուկի «Ինդեվըր» նավի գտնվելու հավանական վայրը նախանշվել է 17 000 կմ հեռավորության վրա այն երկրից, որի հետ այն ամենից շատ է ասոցացվում:
Հրազդանում չարաշահումները, նախնական տեղեկություններով, հատել են եռանիշ թվի սահմանը
19 Սեպտեմբերի 2018 - 23:47
Աուդիտորական ընկերությունն ուսումնասիրություն է կատարում Հրազդան քաղաքում կատարված չարաշահումները բացահայտելու ուղղությամբ:
«Սերը մնում է միշտ». Սարգիս Գրիգորյանի ու կնոջ ջերմ լուսանկարը
19 Սեպտեմբերի 2018 - 23:36
Սարգիս Գրիգորյանն իր Instagram-ում հերթական լուսանկար է հրապարակել, որի միջոցով սեր է խոստովանել կնոջը:
Ամոթն իր քաղաքական թիմինն է, ամոթն իր դաշինքի ավագանու անդամներինն է. Զոհրաբյանը՝ Փաշինյանին
19 Սեպտեմբերի 2018 - 23:33
Ես լսել եմ, ես շատ շնորհակալ եմ, որ վարչապետն արձագանքել է, և այն փաստերը, որ տրամադրել են ոստիկանությանը, բավարար կլինեն հարգարժան վարչապետին հասկանալու համար, որ ամոթը իր քաղաքական թիմինն է, ամոթը իր դաշինքի ավագանու անդամներինն է, ովքեր, կրկնում եմ, ամենաանբարո, ամենախուլիգան, ամենաանբարոյական հայհոյանքներն են հասցրել ինձ, իմ երեխային, իմ ծնողներին, իմ մահացած հորը։
Կոտայքի մարզում՝ Ակնալիճ տանող լեռնային հատվածում Բրազիլիայի քացաքացին մոլորվել է
19 Սեպտեմբերի 2018 - 23:30
Սեպտեմբերի 19-ին, ժամը 21:10-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Բրազիլիայի Դաշնային Հանրապետության քաղաքացին մոլորվել է Կոտայքի մարզի Սևաբերդ գյուղից դեպի Ակնալիճ տանող լեռնային հատվածում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պուտինը կրակել է դիպուկահար հրացանից
19 Սեպտեմբերի 2018 - 23:24
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Կալաշնիկով» ընկերության հրաձգարանում կրակել է դիպուկահար հրացանից։ Հրաձգարանը տեղակայված է Մերձմոսկովյան «Պատրիոտ» այգում՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Իտալիայում կհայտնվի Եվրոպայի ամենաբարձր կախովի կամուրջը
19 Սեպտեմբերի 2018 - 23:21
Եվրոպայի ամենաբարձր կախովի կամուրջը, որը կձգվի Իտալիայի Վալ Տարտանո հովտի վրայով, կմիացնի Մորբեն և Սոնդրիո բնակավայրերը: Այն կբացվի սեպտեմբերի 22-ին, հայտնել է Coriere della Sera թերթը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14889
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Պուտինը կրակել է դիպուկահար հրացանից
Միջազգային, Հասարակություն