Facebook   Twitter
 
Մշակույթի նախարար Մակունցը հանդիպեց գործող թանգարանների տնօրենների հետ

Մշակույթի նախարար Մակունցը հանդիպեց գործող թանգարանների տնօրենների հետ

16 Մայիսի 2018 - 22:10
«Թանգարանների միջազգային օրվա» եւ «Թանգարանների գիշեր» ծրագրերի նախաշեմին ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը հանդիպեց ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող թանգարանների տնօրենների հետ եւ ծանոթացավ ոլորտում առկա արդի մարտահրավերներին:
Հանդիպման սկզբում նախարարը նշեց. «Այս հանդիպումն ուշանալ չէր կարող, քանի որ ցանկանում էի ծանոթանալ ձեզ հետ՝ հասկանալու թե ինչ փուլում են գտնվում աշխատանքներն ու ինչ խնդիրներ, անելիքներ ունենք: Պետք է նշեմ, որ կառավարության ծրագիրը մշակման փուլում է եւ նախարարության ոլորտային ծրագրերի, ինչպես նաեւ օրենսդրական կարգավորումներին վերաբերող հարցերի քննարկման անհրաժեշտություն կա»:

Նախարարը վստահություն հայտնեց, որ աշխատելու են կառուցողական մթնոլորտում եւ անհրաժեշտ է, որպեսզի յուրաքանչյուրը ներկայացնի իր դիրքորոշումը, որոնք կբխեն որոշակի արժեքներից, ինչն էլ կկազմի կառավարության քաղաքականության մաս:

Նախարար Լիլիթ Մակունցն առանձին–առանձին լսեց թանգարանների տնօրենների դիտարկումներն ու առաջարկություններն ոլորտում առկա խնդիրների, ինչպես նաեւ «Թանգարանների եւ թանգարանային ֆոնդի մասին օրենքի» նախագծի վերաբերյալ:

Հանդիպման ավարտին թանգարանների տնօրենները հրավիրեցին նախարարին իրենց ղեկավարած մշակութային օջախներ:
 
Նմանատիպ նորություններ
Ալեքսեյ Ուչիտելը Վիկտոր Ցոյի մասին դիցաբանական ֆիլմ կնկարահանի
16 Նոյեմբերի 2018 - 10:22
Հռչակավոր ռոք երաժիշտ Վիկտոր Ցոյի մասին պատմող հերթական ֆիլմի ռեժիսոր Ալեքսեյ Ուչիտելը զրուցել է «Российская газета»-ի հետ և պատմել նախագծի մանրամասները, գրում է Gazeta.ru-ն:
Օքսֆորդի բառարանը ընտրել է տարվա բառը
15 Նոյեմբերի 2018 - 22:17
Անգլերեն լեզվի Օքսֆորդի բառարանը կազմողները 2018-ի տարվա բառ են ընտրել «թունավոր» (toxic) ածականը:
Աստված Սիրուշոյի հանդեպ շատ շռայլ է գտնվել. Ջիվան Գասպարյանը և Հարութ Փամբուկչյանը՝ երգչուհու մասին (Տեսանյութ)
15 Նոյեմբերի 2018 - 16:16
Աստված Սիրուշոյի հանդեպ շատ շռայլ է գտնվել. Ջիվան Գասպարյանը և Հարութ Փամբուկչյանը՝ երգչուհու մասին: Երգչուհին Instagram-ի իր էջում հրապարակել է տեսանյութ և կից կատարել գրառում. «Երեկո որը միշտ կհիշեմ»:

Գալկինը խոսել է իր և Պուգաչովայի բաժանության վերաբերյալ լուրերի մասին
15 Նոյեմբերի 2018 - 15:25
Ռուս հումորիստ և շոումեն Մաքսիմ Գալկինը խոսել է իր և կնոջ՝ հանրահայտ երգչուհի Ալլա Պուգաչովայի բաժանության վերաբերյալ լուրերի մասին, գրում է Korresopndent.net կայքը՝ հղում անելով GazLive հաղորդմանը տված շոումենի հարցազրույցին:
Նիկոլ Քիդմանը խոստովանել է, որ պատրաստվում էր միանձնուհի դառնալ
15 Նոյեմբերի 2018 - 10:10
Նիկոլ Քիդմանը Հոլիվուդի մեծագույն աստղերից է, որը նկարահանվել է տասնյակ ֆիլմերում, արժանացել հեղինակավոր «Օսկար» մրցանակի:
Ազնավուրի որդին կթողարկի հոր երաժշտական հետմահու ալբոմը
14 Նոյեմբերի 2018 - 22:49
Լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝ Միշան, մտադիր է թողարկել հոր երաժշտական հետմահու ալբոմը:
Պուտինը ՌԴ վաստակավոր արտիստի կոչում է շնորհել Դիմա Բիլանին
14 Նոյեմբերի 2018 - 13:54
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ վաստակավոր արտիստի կոչում է շնորհել երգիչ Դիմա Բիլանին, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Երգչուհի P!nk-ի ամուսինը խոստանում է Մալիբուում դիակապտողներին տեղում գնդակահարել
14 Նոյեմբերի 2018 - 13:15
Ինչպես հայտնի է, Քալիֆորնիայում հրդեհը նահանգի պատմության մեջ ամենամասշտաբայինն է: Կրակը չի շրջանցել Մալիբուն, որտեղ հիմնականում մեծահարուստներն են բնակվում, որոնց թվում մեծաթիվ են հանրահայտ մարդիկ: Շատերն իրենց տները կորցրել են, սակայն հարյուրավոր տների, որոնց բնակիչները տարհանվել էին, կրակը չի հասել:
«Լաբիրինթոսից դուրս» գիրքը դրվեց հայ ընթերցողի սեղանին
14 Նոյեմբերի 2018 - 10:38
Հիանալի միջոց՝ տեղում չդոփելու համար. նոյեմբերի 13-ին հայ ընթերցողին ներկայացվեց թիվ 1 բեսթսելեր և համաշխարհային ֆենոմեն «Ո՞ւր է իմ պանիրը» գրքի շարունակությունը՝ Սպենսեր Ջոնսոնի «Լաբիրինթոսից դուրս» գիրքը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 713
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ԱԺ նիստը՝ ուղիղ
Հասարակություն, Քաղաքական