Facebook   Twitter
 
Անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները պետք է մատուցվեն ամբողջ ծավալով. Արսեն Թորոսյանի նամակը՝ բժշկական կազմակերպությունների ղեկավարներին

Անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները պետք է մատուցվեն ամբողջ ծավալով. Արսեն Թորոսյանի նամակը՝ բժշկական կազմակերպությունների ղեկավարներին

16 Մայիսի 2018 - 22:29
ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը հաղորդագրություն է պատրաստել պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների ղեկավարներին՝ հիշեցնելով նրանց, որ տվյալ կազմակերպությունները պարտավոր են անվճար իրականացնել բուժման համար անհրաժեշտ միջոցների ամբողջ ծավալը, այդ թվում՝ հիվանդանոցային բուժօգնությանը վերաբերվող փաստաթղթային ձևակերպումները, հիվանդին հիվանդասենյակով ապահովումը, մասնագիտացված խորհրդատվությունները, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունները, վիրահատությունները և այլն:
Նախարարի հաղորդագրության ամբողջական տեքստը ներկայացնում ենք ստորև:

«Հարգելի՛ գործընկերներ,

Հաշվի առնելով հանրության շրջանում հիվանդանոցային ծառայություններ մատուցող կազմակերպություններում պետական պատվերով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու հետ կապված բազմաթիվ բողոքները և դիմումները՝ հիշեցնում եմ Ձեզ, որ ՀՀ առողջապահության նախարարության անձնակազմի և Ձեր բժշկական կազմակերպության միջև կնքված պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման մասին պայմանագրի (այսուհետ՝ պայմանագիր) համաձայն՝ կազմակերպությունը պարտավոր է պացիենտի համար անվճար իրականացնել բուժման համար անհրաժեշտ միջոցների ամբողջ ծավալը, այդ թվում՝ հիվանդանոցային բուժօգնությանը վերաբերվող փաստաթղթային ձևակերպումները, հիվանդին հիվանդասենյակով ապահովումը, մասնագիտացված խորհրդատվությունները, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունները, վիրահատությունները, վիրահատական և ֆիքսող միջոցները, բուժական միջամտությունները, դեղերով ապահովումը, ֆիզիաթերապևտիկ բուժումը, հիվանդի խնամքի ապահովումը միջին և կրտսեր բուժական անձնակազմի կողմից, այլ անհրաժեշտ բժշկական, հարբժշկական ծառայությունները, իսկ հակատուբերկուլոզային, հոգեկան, թմրաբանական և առողջարանային վերականգնողական բաժանմունքներում հիվանդանոցային հատուկ խնամք պահանջող դեպքերում՝ նաև հիվանդների՝ սննդով պարտադիր ապահովման ծախսերը:

Միևնույն ժամանակ, հորդորում եմ Ձեզ խստագույնս պահպանել բուժօգնության նպատակով պացիենտների համար սահմանված հերթագրման կարգը:

Ցանկանում եմ Ձեր ուշադրությունը բևեռել այն խնդրի վրա, որ բուժօգնություն ստացող պացիենտի համար վճարովի հարբժշկական ծառայության (օրինակ՝ տեսակցության վճար, լրացուցիչ հարմարություններով հիվանդասենյակի համար վճար և այլն) մատուցման դեպքում ծառայության տվյալ տեսակի համար նախևառաջ պացիենտին պետք է առաջարկվի անվճար տարբերակ:

ՀՀ առողջապահության նախարարությունը այսուհետ յուրաքանչյուր խնդրահարույց դեպքը մանրամասն ուսումնասիրելու է և խախտումներ արձանագրելու դեպքում կիրառելու է պայմանագրով նախատեսված պատասխանատվության միջոցներ»:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Հանքային ջրեր արդյունահանող տնտեսվարողները չեն վճարել մոտ 230 մլն դրամի բնօգտագործման վճարներ
16 Հուլիսի 2018 - 14:48
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ տարածքում 2015-2016թթ. ստորերկրյա բնական հանքային ջրերի իրացման և արտահանման ծավալները բազմակի անգամ գերազանցել են արդյունահանում իրականացնող տնտեսվարող սուբյեկտների հաշվետվություններով ներկայացված արդյունահանված հանքային ջրերի ծավալները:
Իտալիայի նախագահը պետական այցով կժամանի Երևան
16 Հուլիսի 2018 - 14:40
Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելան ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով հուլիսի 30-ին պետական այցով կժամանի Երևան:
Արցախում մեկնարկել է արտադրվող նռան ծավալների մեծացումը խթանելու նոր ծրագրեր. պետնախարար
16 Հուլիսի 2018 - 14:31
Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն, այսօր՝ հուլիսի 16-ին, ընդունել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանի գլխավորած պատվիրակությունը։
Պետք է հաստատել, որ Հայաստանը կճանաչի Արցախի անկախությունը Ադրբեջանի հերթական ագրեսիայի դեպքում
16 Հուլիսի 2018 - 14:30
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Նախարարությունը չի փորձում քողարկել քրեակատարողական համակարգում առկա խնդիրները. Զեյնալյան
16 Հուլիսի 2018 - 14:25
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր՝ հուլիսի 16-ին, մասնակցել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից կազմակերպված՝ «Մարդու իրավունքների ապահովման վիճակն ազատությունից զրկման վայրերում» թեմայով քննարկմանը:
Կառավարությունը 2 շաբաթում պետք է նշանակի Երևանի ավագանու արտահերթ ընտրության օրը
16 Հուլիսի 2018 - 14:18
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համաձայն՝ Կառավարությունը կրճատում է ավագանու լիազորությունների ժամկետը, եթե նիստը գումարելուց հետո` երկշաբաթյա ժամկետում, քաղաքապետի թեկնածու չի առաջադրվում, կամ առաջադրված մեկ թեկնածուն չի հավաքում անհրաժեշտ թվով ձայներ:
Մենք հանձնառու ենք վճռական օգնություն ցուցաբերել հաջորդ ընտրություններին. Սվիտալսկի
16 Հուլիսի 2018 - 14:06
ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հայտնել են, որ պատրաստ են օգնել արտահերթ ընտրությունների կազմակերպման հարցում։
ԱԻՆ-ում արտոնյալ մարդիկ չկան, խախտում նկատելու դեպքում կդիմեմ խիստ միջոցների. Ռոստոմյան
16 Հուլիսի 2018 - 13:57
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում այսօր՝ հուլիսի 16-ին, կայացել է հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Հրաչյա Ռոստոմյանը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 12391
 
Լրահոս`