Facebook   Twitter
 
Ցանկացած հայրենասեր մարդ պետք է ամեն ինչ անի, որ կառավարությունը հանկարծ չձախողի. Գեւորգ Կոստանյան

Ցանկացած հայրենասեր մարդ պետք է ամեն ինչ անի, որ կառավարությունը հանկարծ չձախողի. Գեւորգ Կոստանյան

16 Մայիսի 2018 - 22:39
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը կարելի է ձեւավորված համարել։ Գործադիրի կազմում հիմնականում երիտասարդ կադրեր են, որոնք համակարգում նոր դեմքեր են։ Որոշ նշանակումներ ոգեւորել են նաեւ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը։
NEWS.am–ի հետ զրույցում նախկին իշխանության ներկայացուցիչը մանրամասնել է՝ ինչ ակնկալիքներ ունի կառավարությունից։

Պարոն Կոստանյան, կառավարության նախարարների մեծ մասը երիտասարդ է, կառավարման համակարգում անփորձ։ Ի՞նչ կարծիք ունեք Փաշինյանի նշանակումների մասին։

Երիտասարդ լինելը երբեք չեմ համարել թերություն, ես իմ զբաղեցրած պաշտոններում ամենաերիտասարդ ղեկավարն եմ եղել։ Ինչ վերաբերում է կադրային նշանակումներին, ում ես անձնապես ճանաչում եմ, օրինակ Արտակ Զեյնալյանին, Արտակարգ գործերի նախարար Զոհրապ Մնացականյանին, Դավիթ Տոնոյանին, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին, ես ողջունում եմ էդ նշանակումները, միանշանակ։

Համարում եք, որ նրանք Նիկոլ Փաշինյանի լավագույն կադրե՞րն են։

Միանշանակ, իսկ մյուսներին չեմ ճանաչում, դրա համար չեմ կարող գնահատական տալ, բայց ես վստահ եմ՝ կարճ ժամանակ անց մենք գնահատական կտանք նրանց աշխատանքներին։

Ոստիկանապետի պաշտոնում Վալերի Օսիպյանի նշանակմանը ինչպե՞ս եք վերաբերում։ Նա փորձառու է ցույցեր ցրելու գործում։

Պրոֆեսիոնալ հարթության վրա ինձ համար դժվար է գնահատել, դա ժամանակը ցույց կտա, որովհետեւ ես Օսիպյանի պրոֆեսիոնալ գործունեությունը նաեւ իմ Գլխավոր դատախազ եղած ժամանակ չեմ հասցրել գնահատեմ, բայց մարդկային եւ բարոյական հատկանիշների առումով, միանշանակ, ողջունում եմ։ Ազնիվ տղա է, պարկեշտ է։ Ոչ մի նշանակում ինձ համար անակնկալ չի եղել։

Դուք՝ հանրապետականներդ, Փաշինյանի կառավարության վերաբերյալ մտահոգություններ էիք հայտնում հատկապես պետության անվտանգության, արտաքին քաղաքականության առումով։ Ձեզ մտահոգող ոլորտներում նշանակումները ողջունում եք, կարո՞ղ ենք ասել, որ փարատվեցին այդ մտահոգությունները։

Այդ բոլոր անձինք, որոնց թվարկեցի ու ճանաչում եմ, շատ լավ գիտեմ նրանց ե´ւ մարդկային, ե´ւ բարոյական, ե´ւ պրոֆեսիոնալ հատկանիշները։ Ես վստահ եմ, որ նրանց գործունեությունը, միանշանակ, մեր երկրին օգուտ է բերելու, բայց կառավարութան գործունեությունը համակցության մեջ է գնահատվում, հետեւաբար կառավարության գործունեությունը գնահատելը դեռեւս վաղ է, բայց այն, որ դրական ակնկալիքներ ձեւավորել են, այո, այդպես է։

Ի՞նչ ժամկետում եք ակնկալում բարեփոխումներ։

Ժամկետով դա դժվար է ասել, երկիրը բավականին լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած, եւ որ մեր հասարակությունը էսքան ցնծություն է ապրում, դա այնքան ողջունելի է եւ դա նաեւ կրկնակի պատասխանատու է դարձնում այդ նույն կառավարությանը։ Հետեւաբար մարդիկ չեն սպասում ՝ ինչ է լինելու վեց ամիս անց, որ տեսնեն՝ ինչ էլինելու, այլ ամեն օր են սպասում, ես էլ ամեն օր սպասում եմ ինչ–որ քայլերի։

Պարոն Կոստանյան, տեղեկություններ կան, որ նախկին իշխանության շարքերում կան մարդիկ, որոնք անհամբեր սպասում են Փաշինյանի կառավարության ձախողվելուն, որ արդարացնեն Սերժ Սարգսյանի եւ նրա իշխանության անփոխարինելիությունը։ Իրականում կա՞ն այդպիսի սպասումներ։

Ես կարծում եմ, որ հայրենասեր մարդը չի կարող ուրախանալ Նիկոլ Փաշինյանի կամ որեւէ այլ վարչապետի ձախողումներով։ Ես ասեցի՝ ով կլինի վարչապետը, նրա ձախողումը երկրի համար կործանարար է։ Ո՞վ կուզենա, որ երկրի վարչապետը ձախողի։ Եթե Նիկոլ Փաշինյանը որպես վարչապետ ձախողեց կառավարությունը, դա ուղղակիորեն իմ վրա էլ է անդրադառնալու եւ բոլորի վրա։ Ցանկացած հայրենասեր մարդ պետք է ամեն ինչ անի, որ կառավարությունը հանկարծ չձախողի։ Կապ չունի դա քեզ համար ընդունելի ուժի, թե՞ չընդունելի ուժի կառավարություն է։

Նիկոլ Փաշինյանի այցը Սոչի տպավորել էր շատերին, նրան ընդունեցին մեծ ոգեւորությամբ։ Ի՞նչ եք կարծում լեգիտիմ ղեկավարի դեպքում հայ–ռուսական հարաբերություններում Հայաստանի դիրքերը կբարելավվե՞ն, եւ, առհասարակ, միջազգային հարաբերություններում։

Աշխարհաքաղաքական տեսակետից վերլուծություններն ինձ համար մի քիչ դժվար է, բայց ժողովրդի լայն զանգվածների հարգանքը վայելելը ես չեմ կարծում, որ միջազգային հարաբերությունների կազմակերպման տեսակետից մեծ նշանակություն ունի։ Կապ չունի՝ իշխանությունը ինչ չափով է լեգիտիմ, Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը, այլ երկրներ Հայաստանի հետ հարաբերակցվում են իրենց շահերի տեսակետից։ Հիմա եթե իշխանությունը էստեղ լեգիտիմ է, կամ լեգիտիմ չէ, փոխվեցի՞ն էդ շահերը։

Նշանակություն չունի՞, թե այդ շահերի թիրախում գտնվող պետության ղեկավարի դիրքերը որքան ամուր են իր երկրում, ժողովրդի շրջանում։

Դա քո երկրի շահերի արտահայտման դեպքում, իրենց շահերը չի փոխվում։ Այլ հարց է, որ դու ուժեղ ես, կարող ես քո շահերը առաջ տանել, բայց իրենց շահերը չի փոխվում։
 
Նմանատիպ նորություններ
Դժբախտ մայրը խնդրել է իր պայուսակը գողացած անձանց վերադարձնել հանգուցյալ դստեր մազափունջը
25 Մարտի 2019 - 09:08
Մեծ Բրիտանիայում դժբախտ մայրը դիմել է իր պայուսակը գողացած անձանց՝ խնդրելով վերադարձնել գոնե իր 6 տարի առաջ 2 տարեկան հասակում մահացած դստեր մազափունջը, հաղորդում է Sky News-ը:
Վարդենյաց լեռնանցքը փակ է, Թալին-Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին բուք է
25 Մարտի 2019 - 09:07
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին, ժամը 23:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Մարտի 25-ը Ստրկության եւ անդրատլանտյան ստրկավաճառության զոհերի հիշատակման միջազգային օրն է
25 Մարտի 2019 - 09:06
Ստրկության եւ անդրատլանտյան ստրկավաճառության զոհերի հիշատակման միջազգային օրը (International Day of Remembrance of the Victims of Slavery and the Transatlantic Slave Trade) նշվում է ամեն տարի մարտի 25-ին: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի № A/RES/62/122 բանաձեւն ընդունվել էր 2007 թվականի դեկտեմբերի 17-ին, գրում է Calend.ru-ն:
Մարտի 25-ի Ձեր ռոմանտիկ հորոսկոպը
25 Մարտի 2019 - 09:03
ԽՈՅԵՐ
Ռուս զինվորականները 35 տոննա բեռով ժամանել են Վենեսուելա. ԶԼՄ-ներ
24 Մարտի 2019 - 23:53
Ռուս զինծառայողներին և 35 տոննա բեռ տեղափոխող Ան-124 և Իլ-62 ինքնաթիռները ժամանել են Կարակասին սպասարկող Մայկետիա միջազգային օդանավակայան:
Գուֆի սիրուհին ասել է գումարի այն չափը, որով պատրաստ է տղամարդուն ինտիմ ծառայություն մատուցել
24 Մարտի 2019 - 23:48
18-ամյա յանա Շեւցովան հայտնի է դարձել ռեփեր Գուֆի հետ սկանդալային սիրավեպից հետո։ «Դոմ 2» նախագծի նախկին մասնակիցը հանդես է եկել անսպասելի հայտարարությամբ։
Ճապոնացիները «խմելու» կարտոֆիլ են ստեղծել
24 Մարտի 2019 - 23:44
Տոկիոյի Koike-ya խորտիկներ արտադրող ընկերությունը որոշել է կարտոֆիլ ֆրիի այնպիսի տարբերակ ստեղծել, որը հարմար կլինի զբաղված և շտապող սպառողների համար:
Չինաստանում նախապատմական կենդանիների բրածոներ են հայտնաբերվել
24 Մարտի 2019 - 23:41
Նախապատմական կենդանիների բրածոները, որոնք հայտնաբերվել են Չինաստանի Հուբեյ նահանգում, ըստ գնահատումների, 518 մլն տարվա պատմություն ունեն:
Եվրո-2020․ Հոլանդիա - Գերմանիա․ Մեկնարկային կազմերը
24 Մարտի 2019 - 23:33
Հայտնի են Հոլանդիայի եւ Գերմանիայի ազգային հավաքականների մեկնարկայի կազմերը Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի երկրորդ տուրի խաղում։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 27307
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Ջրանջատում Լոռու մարզում
Հասարակություն