Facebook   Twitter
 
Մոսկվայում մահացած են գտել «Եդինայա Ռոսիա» կուսակցության փորձագիտական խորհրդի անդամին

Մոսկվայում մահացած են գտել «Եդինայա Ռոսիա» կուսակցության փորձագիտական խորհրդի անդամին

16 Մայիսի 2018 - 22:50
Մոսկվայում մահացած են գտել «Եդինայա Ռոսիա» կուսակցության փորձագիտական խորհրդի անդամ, կուսակցության բարձրագույն խորհրդի նախկին անդամ Յուրի Կոտլերին, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Պարբերականի աղբյուրի տվյալներով՝ Կոտլերը հայտնաբերվել է գլխի հրազենային վնասվածքով «Բոլշայա Նիկիտսկայա» փողոցի իր բնակարանում։ Ենթադրվում է, որ նա ինքնասպանություն է գործել։ Դիակի կողքին հրացան է հայտնաբերվել, հայտնում են «ՌԻԱ Նովոստի»-ն եւ «Կոմերսանտ»-ը։

Դեպքի վայրում գրառում է հայտնաբերվել, որից պարզ է դառնում, որ ինքնասպանությունը կատարվել անձնական դրդապատճառներով, հայտնել է ՌԲԿ-ն։

РЕН ТВ-ի տեղեկությամբ, Յուրի Կոտլերը երեք օր շարունակ կապի դուրս չի եկել։ Քաղաքական գործչին սկսել է փնտրել նրա օգնականը։ Չկարողանալով գտնել նրան՝ նա ոստիկանություն է ահազանգել, որ բացեն նրա բնակարանի դուռը։

Mash-ի Տելեգրամի ալիքի տվյալներով՝ ոստիկանություն է ահազանգել Կոտլերի վարորդը այն բանից հետո, երբ Կոտլերին սկսել է փնտրել նրա կինը, որը գտնվում է Ֆրանսիայում։ Կոտլերի բնակարանի սեղանին եղել է հրացանի վկայականը եւ «Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամատոմսը:

Կոտլերը 2013 թվականից եղել է ՎՏԲ բանկի ավագ փոխնախագահ։ Բանկի մամուլի ծառայությունից «ՌԻԱ Նովոստի»-ն հայտնել են, որ 2015 թվականի դեկտեմբերից նա այլեւս այնտեղ չի աշխատում։

2018 թվականի փետրվարին «Եդինայա Ռոսիա»-ն հայտնել է, որ նա ընդգրկվել է կուսակցության փորձագիտական խորհրդում։

 
Նմանատիպ նորություններ
Մեզ Լեռնային Ղարաբաղում նոր լարվածություն պետք չէ. Սվիտալսկի
16 Հուլիսի 2018 - 14:36
Մենք կարծում ենք, որ ամեն ինչ պետք է անել ղարաբաղյան հակամարտության առումով լարվածությունից ու առճակատումից խուսափելու համար։
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման հարցը եղել է Փաշինյանի բրյուսելյան այցի օրակարգում. Բալայանը մանրամասնում է
16 Հուլիսի 2018 - 14:15
Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման հարցը նույնպես եղել Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան այցի օրակարգում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 16-ին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Մոգերինին ԱՄՆ-ին կոչ է արել հիշել, թե ովքեր են իրենց բարեկամները
16 Հուլիսի 2018 - 12:57
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերերին հայտարարել է, որ Հելսինկիում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի միջեւ բանակցություններից առաջ ԱՄՆ վարչակազմը պետք է հիշի, թե ովքեր են իր բաերկամները:
Ավստրիական ընկերությունը հետաքրքրված է հայկական շինարարական շուկայով. հանդիպում Քաղաքաշինության կոմիտեում
16 Հուլիսի 2018 - 11:27
Այսօր ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանն ընդունել է Եվրոպայի առաջատար շինարարական ընկերություններից մեկի՝ ավստրիական «STRABAG International» կոնցեռնի ներկայացուցիչներին, Հայաստանի շինարարների միության և Միջազգային շինարարների միության (Մոսկվա) նախագահներին, կառույցների պատվիրակության այլ անդամների:
Սումգայիթում ձերբակալվել է «արմատական» ընդդիմության և կրոնական խմբերի 18 ակտիվիստ
16 Հուլիսի 2018 - 11:01
Երեկ Սումգայիթում Ադրբեջանի իրավապահ մարմինների իրականացրած գործողության ընթացքում ծայրահեղական կրոնական խմբերի 18 ակտիվիստ և նրանց աջակցող արմատական ընդդիմության աջակիցներ են ձերբակալվել, հայտնում է ԱՊԱ գործակալությունը:
Պուտինն ու Թրամփը չեն պատրաստվում նվերներ փոխանակել
16 Հուլիսի 2018 - 10:26
Հելսինկիում ՌԴ եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հանդիպմանը նվերների փոխանակում, հնարավոր է, նախատեսված է, սակայն դա չէ գլխավորը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Մելանյա Թրամփը «շոգ» Հելսինկի է ժամանել վերարկուով
16 Հուլիսի 2018 - 10:12
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն առաջին տիկին Մելանյա Թրամփի ուղեկցությամբ արդեն ժամանել է Հելսինկի, որտեղ հուլիսի 16-ին դեմառդեմ հանդիպում է ունենալու իր ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ:
Ֆրանսիայում մաստոդոնտի գանգ են հայտնաբերել
16 Հուլիսի 2018 - 09:19
Պիրենեյան մաստոդոնտի՝ փղի հնագույն բարեկամի գանգը հնագետների կողմից հայտնաբերվել է Ֆրանսիայի հարավ-արեւելքում: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով France-Presse գործակալությունը (AFP):
Հսկայական սառցաբեկորը սպառնում է գրենլանդական գյուղին
16 Հուլիսի 2018 - 08:57
​Արեւելյան Գրենլանդիայի փոքրիկ գյուղի բնակիչները ստիպված էին տարհանվել այն բանից հետո, երբ ափին սառցաբեկոր է մոտեցել:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 3781
 
Լրահոս`