Facebook   Twitter
 
Սահմանապահ Չինարի գյուղում, մինչև տարեվերջ կներդրվի արտաքին լուսավորության LED համակարգ

Սահմանապահ Չինարի գյուղում, մինչև տարեվերջ կներդրվի արտաքին լուսավորության LED համակարգ

13 Հունիսի 2018 - 12:20
Հարգելի գործընկերներ,
Տավուշի մարզի Չինարի գյուղը երեք կողմից սահման ունի հակառակորդի հետ: Ուղիղ գծով՝ սահմանի հեռավորությունը երբեմն հասնում է 600 մետրի: Չնայած սովորական դարձած ոտնձգություններին, այստեղ ձգտում են պահպանել կյանքի բնականոն ռիթմն ու զբաղվել գյուղատնտեսական աշխատանքներով: Մինչդեռ ենթակառուցվածքների բացակայության պատճառով, դա այդքան էլ հեշտ չի տրվում սահմանապահ գյուղի բնակիչներին: Լուծման ենթակա են տարբեր խնդիրներ, բայց առաջնահերթ է համարվում Չինարիի արտաքին լուսավորության համակարգի ապահովումը:

Չինարեցիները բացատրում են, որ դաշտում գյուղատնտեսական աշխատանքներն արդյունավետ են համարվում երեկոյան ժամերին. հողը ջրելու հարցն այդ կերպ հեշտ է լուծել: Լուսավորոթյան բացակայությունը, սակայն, անվտանգության խնդիր է ստեղծում: Բնակավայրի վարչական ղեկավարը տեղեկացնում է, որ գյուղն ունի 14 կմ ներհամայնքային ճանապարհներ, բայց շատ կարևոր է գյուղի՝ հարավից հյուսիս ձգվող հիմնական ճանապարհի լուսավորումը:

«Հարևան գյուղերը գիշերային ժամերին լուսավորված են, իսկ Չինարին՝ դեռ ոչ: Եթե գյուղի հիմնական փողոցը լուսավորվի, մարդիկ կոգևորվեն, հավատով կնայեն ապագային, իսկ հակառակորդը կհասկանա, որ չինարեցին ամուր է»,- ասել է բնակավայրի վարչական ղեկավար Սամվել Սաղոյանը:

Սահմանամերձ գյուղերը եղել և մնում են ՎիվաՍել-ՄՏՍ-ի ուշադրության կենտրոնում, ընդ որում՝ ոչ միայն ցանցի զարգացման տեսանկյունից: Ընկերությունն իր գործընկերոջ՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հետ միասին, շարունակում է առաջնորդվել պատասխանատու մոտեցմամբ՝ գիտակցելով, որ դա է երկրի զարգացմանը նպաստելու երկարաժամկետ ուղին: Այդ մասին են վկայում սոցիալական կյանքի բարելավմանն ուղղված՝ վերջին տարիների ներդրումները: Մինչև տարեվերջ, կողմերը Չինարիում կիրականացնեն հերթական ծրագիրը. կներդրվի LED լուսավորության համակարգ:

«Մենք սկսել ենք իրականացնել ընթացիկ տարվա սոցիալական ուղղվածության ծրագրերը: Պահպանվել են բոլոր այն առաջնահերթությունները, որոնց ուղղությամբ, տարիներ շարունակ կատարել ենք ներդրումներ: Թիրախում դարձյալ հեռավոր մարզերն են, սահմանամերձ բնակավայրերում ենթակառուցվածքների զարգացումը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Շնորհակալություն:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Նորավանի համայնքապետի կողմից 5.6 մլն դրամի չափով խողովակներ են յուրացվել. հարուցվել է քրեական գործ
22 Հունիսի 2018 - 12:43
2018թ. հունիսի 11-ին Սյունիքի մարզի դատախազությունից ՀՀ ոստիկանության Սյունիքի մարիզային վարչության Սիսիանի բաժին է ուղարկվել ՀՀ վարչապետին և ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված քաղաքացու դիմումն այն մասին, որ Նորավան բնակավայրի վարչական ղեկավար Ս. Պ.-ն 2013-2017թթ. ընթացքում կատարել է յուրացումներ:
Շատինում կրքերը չեն հանդարտվում. պարտված թեկնածուի աջակիցները կրկին ոտքի են կանգնել (Տեսանյութ)
20 Հունիսի 2018 - 21:55
Վայոց ձորի մարզի Շատին համայնքում կրքերը չեն հանդարտվում:
Ես ասել եմ ու էլի կասեմ, թող ցանկացած պահի գան և ինձ մոտ ստուգումներ իրականացնեն վախենալու, առավել ևս թաքցնելու ոչինչ չունեմ
20 Հունիսի 2018 - 18:25
Տավուշի մարզի Ազատամուտ բնակավայրում տևական ժամանակ է, ինչ ներկա և նախկին համայնքապետերի ջրերը մի առվով չեն հոսում:
Համայնքապետերի կողմից կոռուպցիոն հանցագործությունների փաստերով քննվող 71 քրեական գործով վերականգնվել է պետությանը պատճառված 25.5մլն դրամի վնաս
20 Հունիսի 2018 - 15:27
ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության վերահսկողության ներքո քննչական մարմինների վարույթում համայնքապետերի կողմից պաշտոնեական դիրքի չարաշահումների, պաշտոնեական կեղծիքների, պաշտոնեական դիրքն օգտագործելով հափշտակություններ կատարելու, կաշառք ստանալու և այլ հանցագործությունների վերաբերյալ քննվում է 71 քրեական գործ:
Շատինցիները գյուղապետին թույլ չեն տալիս մտնել գյուղապետարան
20 Հունիսի 2018 - 12:20
Գյուղացիները հավաքվել են Շատին համայնքի գյուղապետարանի դիմաց, մեքենաներով փակել են գյուղապետարանի մուտքը և ներս չեն թողնում գյուղապետին։
Դալարիկցիները փակել են ճանապարհը՝ պահանջելով իրենց 20 տարվա գյուղապետի հրաժարականը. Tert.am
20 Հունիսի 2018 - 10:33
Արմավիր մարզի Դալարիկ գյուղում այսօր առավոտվանից գյուղացիները փակել են գյուղ մուտք-ելքի միակ ճանապարհը ու պահանջում են իրենց գյուղապետի հրաժարականը:
Շատինում փակել են գյուղապետարանը և պահանջում են գյուղապետի հրաժարականը (Տեսանյութ)
18 Հունիսի 2018 - 10:48
Վայոց ձորի մարզի Շատին համայնքում փակել են գյուղապետարանը և պահանջում են գյուղապետի հրաժարականը:

Դրախտիկում զբոսաշրջության զարգացման քայլեր են արվում
16 Հունիսի 2018 - 11:43
Հունիսի 15-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն ընդունեց ,,Երազանքի գյուղ,, հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին, ովքեր արդեն մի քանի ամիս է, ինչ գործունեություն են ծավալել Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղում զբոսաշրջությունն արմատավորելու և զարգացնելու ուղղությամբ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 37
 
Լրահոս`