Facebook   Twitter
 
Պուտինը սաուդյան արքայազնի հետ կքննարկի ՕՊԵԿ-ի հետ գործարքի հարցը

Պուտինը սաուդյան արքայազնի հետ կքննարկի ՕՊԵԿ-ի հետ գործարքի հարցը

13 Հունիսի 2018 - 15:19
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 14-ին Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմադ իբն Սալման ալ Սաուդի հետ կքննարկի ՕՊԵԿ-ի (անգլ.՝ The Organization of the Petroleum Exporting Countries, հայ.՝ Նավթ արտահանող երկրների կազմակերպություն) հետ գործարքի կնքման հարցը, սակայն ՕՊԵԿ+-ից հարթ դուրս գալու հարցը չի քննարկվի, հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «Իզվեստիա»-ն:
«Դա նախատեսված է»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք սաուդյան արքայազնի հետ կքննարկվի ՕՊԵԿ+-ի հետ համագործակցության հարցը, ՕՊԵԿ-ի հետ գործարքի հարցը: «Ինչ վերաբերում է ՕՊԵԿ+-ից դուրս գալուն, ապա դա չի քննարկվի»,- հավելեց նա՝ հաստատելով, որ Պուտինի հանդիպումը Մուհամմադ իբն Սալմանի հետ կկայանա հինգշաբթի օրը՝ հունիսի 14-ին:

Ավելի վաղ՝ հունիսի 5-ին, հայտնի էր դարձել, որ ԱՄՆ իշխանությունները դիմել են Սաուդյան Արաբիային եւ ՕՊԵԿ-ի մի շարք այլ անդամների՝ նավթի արդյունահանման ծավալներն օրական 1 մլն բարելի հասցնելու խնդրանքով:

Նավթ արտահանող երկրների կազմակերպության անդամները եւ մի շարք ոչ անդամ երկրներ, ներառյալ՝ Ռուսաստանը, պայմանավորվել էին 2016 թվականի վերջին կրճատել արդյունահանման ծավալները: Կողմերը բազմիցս երկարաձգել են պայմանագիրը: Այժմ գործարքը երկարաձգվել է մինչեւ ընթացիկ տարվա վերջ:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Թուրքիայի ռազմաօդային ուժերը 15 քուրդ զինյալի են չեզոքացրել Իրաքի հյուսիսում
22 Հունիսի 2018 - 23:39
Թուրքիայի ռազմաօդային ուժերն Իրաքի հյուսիսում իրականացված օդային արշավի ընթացքում չեզոքացրել են երկրում արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության 15 անդամի: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով թուրքական Զինուժի գլխավոր հրամանատարությանը:
Ռոստովում ոստիկանության ամբողջ բաժանմունքը թմրամիջոցների գաղտնարանի պատճառով ազատվել է աշխատանքից
22 Հունիսի 2018 - 23:29
Ռոստովի Լենինի շրջանի ոստիկանության բաժինը զրկվել է թմրամիջոցների դեմ պայքարի բաժանմունքի բոլոր աշխատակիցներից, հաղորդում է 1rnd-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրին:
Կիեւի դատարանը Նադեժդա Սավչենկոյին կալանքի տակ է թողել
22 Հունիսի 2018 - 23:00
Կիեւի Շեւչենկովի շրջանային դատարանը հունիսի 22-ին Գերագույն Ռադայի ժողովրդական պատգամավոր Նադեժդա Սավչենկոյին կալանքի տակ է թողել հաղորդում է «ՈՒՆԻԱՆ»-ը:
Չինաստանում տղամարդը դանակով հարձակում է գործել ավտոբուսում. կա 2 զոհ և 8 տուժած
22 Հունիսի 2018 - 22:08
Չինաստանի Սիան քաղաքում տղամարդը դանակով հարձակում է գործել քաղաքային ավտոբուսում, ինչի հետևանքով մահացել է 2 և վնասվածքներ ստացել 8 մարդ: Այս մասին ասվում է ոստիկանության հաղորդագրությունում:
Թրամփը ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցները եւս մեկ տարով երկարաձգել է
22 Հունիսի 2018 - 21:33
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է կայացրել ԿԺԴՀ-ի դեմ ամերիկյան բազմաթիվ միակողմանի պատժամիջոցների գործողությունների ժամկետը եւս մեկ տարով երկարաձգել: Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ցիպրասը խոստացել է սկսել փողկապ կրել
22 Հունիսի 2018 - 21:04
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ շուտով ստիպված կլինի կատարել իր խոստումը եւ սկսել փողկապ կրել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Լատվիան լիովին արգելել է ռուսալեզու կրթությունը
22 Հունիսի 2018 - 19:34
Լատվիայի Սեյմը բարձրագույն կրթության մասին օրենքում փոփոխություններ է մտցրել, որոնցով երկրի մասնավոր համալսարաններում և քոլեջներում արգելվում է ռուսալեզու կրթությունը: Այդ մասին տեղեկացնում է Delfi լրատվականը:
Քենդալ Ջենները սուպերմարկետում հանդիպել է մի մարդու, ով ուզում էր սպանել Քարդաշյանների գերդաստանը
22 Հունիսի 2018 - 18:33
Քենդալ Ջենները սուպերմարկետում հանդիպել է մի մարդու, ով ցանկանում է սպանել Քարդաշյանների գերդաստանը։ Նման բան կարող է տեղի ունենալ միայն Քարդաշյան- Ջեններ գերդաստանի ներկայացուցիչների հետ։ Քիմ Քարդաշյանի 22-ամյա քույրը ժամանել էր Միլան՝ Նորաձեւության շաբաթվան մասնակցելու, իսկ ցուցադրությունից հետո աղջիկը սուպերմարկետ էր գնացել։
Շվեյցարիայում ճոպանուղու փչանալու հետևանքով 400 մարդ արգելափակված է մնացել օդում
22 Հունիսի 2018 - 18:28
Շվեյցարիայում փչացել է լեռներում գտնվող ճոպանուղին, ինչի հետևանքով 400 մարդ է տարհանվել: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 3693
 
Լրահոս`