Facebook   Twitter
 
Պատշաճ պահպանության դեպքում հնարավոր է թույլատրել սիգի արդյունագործական որս Սեւանա լճում. ԲՆ

Պատշաճ պահպանության դեպքում հնարավոր է թույլատրել սիգի արդյունագործական որս Սեւանա լճում. ԲՆ

13 Հունիսի 2018 - 16:00
Բնապահպանության նախարարի տեղակալ Գնել Սանոսյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ Սեւանա լճի պահպանության, ապօրինի ձկնորսության հիմնախնդրի եւ արդյունագործական ձկնորսության հնարավորությունների վերաբերյալ, որին մասնակցել են ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբիրելյանը, «Սեւան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանը, Կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ Արտեմ Թարզյանը, Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը, ինչպես նաեւ նախարարության աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ։
Բնապահպանության նախարարությունից հայտնում են, որ աշխատանքային հանդիպման ժամանակ քննարկվել է նաեւ ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տվյալները՝ Սեւանա լճում ձկան պաշարներին եւ որսի արգելքի ժամանակահատվածների վերաբերյալ։

Ներկայացված գիտական ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա քննարկման մասնակիցները հնարավոր են համարել սահմանափակ չափաքանակով արդյունագործական որսի թույլտվությունը, սակայն դրա համար առաջին հերթին պետք է բացառվի, հատկապես տարվա այս ժամանակահատվածում, ոչ արդյունագործական մեծության /մինչեւ 500 գրամ/ ձկան որսը եւ արգելվի այդ նպատակով օգտագործվող որսագործիքների ներմուծումը Հայաստան։

Առաջնահերթ դիտարկվել են նաեւ Սեւանա լճի խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումներում հարակից համայնքների բնակիչների ներգրավման մեխանիզմները, որոնք հունիսի 8-ին քննարկվել էին նաեւ լճին հարակից համայնքների ներկայացուցիչների հետ։

HayNews.am

 
Նմանատիպ նորություններ
«Դիլիջան ազգային պարկում» ապօրինի հատվել է 9 հազար ծառ. մեղադրանք է առաջադրվել 15 անձի
21 Օգոստոսի 2018 - 21:30
Առերևույթ ապօրինի ծառահատումներն իրականացվել են առանձին անտառապահների կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով:
Կարեն Կարաապետյանի թիմը բանի պետք չէր․ եթե բանի պետք լինեին, կմնային․ Հրաչ Բերբերյան
21 Օգոստոսի 2018 - 18:45
«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանն այսօր նշեց՝ այս տարի բերքն առատ չի եղել, ուստի մրգերի ու բանջարեղենի գները բարձր են։
Դարձյալ նախարարությունները ամեն ինչ ներկայացնում են դրական լույսի ներքո, արդյունքում ոչինչ չի արվում
21 Օգոստոսի 2018 - 17:58
«Մենք մեր աշխատանքային 100 օրից շատ գոհ ենք»,- ամփոփելով գերատեսչության 100 օրը, ասել է բնապահպանության փոխնախարարը:
Հաշվարկվել է 160 մլն դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս
21 Օգոստոսի 2018 - 10:37
ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթների ընթացքում, ինչպես նաեւ հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումներով արձանագրված թվով 95 իրավախախտման դեպքով հաշվարկվել է 160.001.788 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, 48 դեպքով նշանակվել է 3.900.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, ինչպես նաեւ իրականացված 3 ստուգման արդյունքում հաշվարկվել է 124.200.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ջրային տնտեսության պետական կոմիտեն պնդում է Սեւանից լրացուցիչ ջրի բացթողման շուրջ
20 Օգոստոսի 2018 - 19:56
Ջրային տնտեսության պետական կոմիտեն պնդում է Սեւանից լրացուցիչ ջրի բացթողման շուրջ ոռոգման ջրի դեֆիցիտի պատճառով։
Լուսինը կմոտենա չորս մոլորակներին. Բացառիկ երևույթ
18 Օգոստոսի 2018 - 20:05
Օգոստոսին Լուսինը կմոտենա չորս մոլորակներին: Անամպ եղանակին հնարավոր կլինի դիտել այդ տեսարանը՝ գրում է telegraf.com-ը:
«Երկաթյա» երկնքով մոլորակ է հայտնաբերվել
17 Օգոստոսի 2018 - 23:50
Գիտնականների միջազգային խումբը էկզոմոլորակ է հայտնաբերել՝ մթնոլորտում երկաթի բարձր պարունակությամբ:
Ինդոնեզիայում զինծառայողներին թույլատրվել է առանց զգուշացման կրակ բացել անտառները հրդեհող քաղաքացիների վրա
17 Օգոստոսի 2018 - 15:51
Ինդոնեզիայի Ռիաու նահանգում զինծառայողներին թույլատրվել է առանց զգուշացման կրակ բացել անտառները հրդեհող քաղաքացիների վրա, գրում է РИА Новости գործակալությունը։
Ամփոփվել են բնապահպանության ոլորտում 100 օրում կատարված աշխատանքները
17 Օգոստոսի 2018 - 13:38
Հայաստանի Հանրապետության բնապահպանության փոխնախարար Գնել Սանոսյանն ամփոփել է իր գործունեության 100 օրը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 93
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
Երկրաշարժ՝ Իրանում (Լուսանկարներ)
Միջազգային, Հասարակություն
 
 
 
 
 
Մանչեսթեր Յունայթեդը դարձել է ծաղրի առարկա. Պոլ Ինս
Միջազգային, Սպորտ, Հասարակություն
 
 
 
 
Իրանը ցուցադրել նորագույն կործանիչը
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական
 
Պուտինի երեք սիրուհիները (Տեսանյութ)
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական, Տեսանյութեր