Facebook   Twitter
 
Նոր փաստեր զինծառայող Չապլին Մարգարյանի մահվան գործով. մեղադրանք է առաջադրվել գումարտակի հրամանատարի տեղակալին

Նոր փաստեր զինծառայող Չապլին Մարգարյանի մահվան գործով. մեղադրանք է առաջադրվել գումարտակի հրամանատարի տեղակալին

13 Հունիսի 2018 - 18:32
Հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով պարտադիր ժամկետային զինծառայող Չապլին Մարգարյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել գումարտակի հրամանատարի թիկունքի գծով տեղակալին:
Ժամկետային զինծառայող Չ.Մարգարյանը մահացու հրազենային վիրավորումն ստացել էր 2017թ. հոկտեմբերի 10-ի առավոտյան՝ ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելու ժամանակ հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով։ Զինծառայողն անմիջապես տեղափոխվել էր զինհոսպիտալ, որտեղ ժամեր անց գրանցվել էր նրա կենսաբանական մահը։

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, և ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ։

Արդյունքում՝ բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ գումարտակի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ, մայոր Տ.Պողոսյանը, հանդիսանալով մարտական դիրքի պատասխանատու, անփույթ վերաբերմունք է դրսևորել ծառայության նկատմամբ և խախտել «ՀՀ զինված ուժերում մարտական հերթապահության կազմակերպման և իրականացման կանոնադրությունը հաստատելու մասին» ՀՀ պաշտպանության նախարարի հրամանի պահանջները։

Այն է՝ լինելով զորամասի ստորաբաժանման հրամանատարի տեղակալ՝ պարտավոր է եղել հակառակորդի կողմից խոցելի հատվածներում ինժեներական աշխատանքներ իրականացնել միայն օրվա վատ տեսանելիության պայմաններում, սակայն չի պահպանել նշված պահանջները, ինչի հետևանքով մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ են իրականացվել ժամը 11-ի սահմաններում՝ առաջացնելով ծանր հետևանք։ Հակառակորդի մարտական հենակետից կրակահերթ է արձակվել Չապլին Մարգարյանի ուղղությամբ, ինչի հետևանքով վերջինս կրծքավանդակի շրջանում ստացել է հրազենային մարմնական վիրավորում և տեղափոխվել զինհոսպիտալ, որտեղ էլ նույն օրը՝ ժամը 21:00-ի սահմաններում, գիտակցության չգալով՝ մահացել է:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Տ.Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով և նշված մեղադրանքի մասով հայտարարվել նախաքննության ավարտի մասին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով. ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ
25 Մարտի 2019 - 10:17
Հանրապետության տարածքում` մարտի 25-26-ը, 28-29-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային գոտում՝ անձրևի տեսքով: 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներ
25 Մարտի 2019 - 10:13
Մարտի 24-ին, ժամը 20:58-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արդենիս-Բերդաշեն ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Առաջիկա օրերին Արարատյան դաշտում բացասական ջերմաստիճան չի կանխատեսվում. Գագիկ Սուրենյան
25 Մարտի 2019 - 10:04
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ առաջիկա օրերին Արարատյան դաշտում բացասական ջերմաստիճան չի կանխատեսվում:
30 տարի ավտոտնակում մոռացված Bentley-ն վաճառվել է ավելի քան 450 000 ֆունտ ստերլինգով
25 Մարտի 2019 - 09:58
Ավելի քան 30 տարի ավտոտնակում կանգնած Bentley-ն, որն արտադրվել է 1936 թվականին, Անգլիայում կայացած աճուրդում վաճառվել է 454 250 ֆունտ ստերլինգով: Վերջնական գինը գրեթե երկու անգամ գերազանցել է նախնական արժեքը:
Գերմանիայում գնդակի համար վիճած երեխաների ծնողները զանգվածային կռվի են բռնկվել
25 Մարտի 2019 - 09:48
Մարտի 23-ի երեկոյան Ռեյնլանդ-Փֆալց դաշնային շրջանի Ռայնբյոլեն քաղաքի խաղահրապարակներից մեկում փոքրիկները վիճել են գնդակի համար: Իրենց երեխաներին օգնության հասած ծնողները նույնպես չեն կարողացել կիսել խաղալիքը խաղաղ ճանապարհով, հաղորդում է DW-ն:
Միգրանտների նոր քարավանը Մեքսիկայից շարժվում է դեպի ԱՄՆ
25 Մարտի 2019 - 09:47
Մոտ 1,5 հազար միգրանտներից կազմված քարավանը կիրակի Մեքսիկայի հարավի Չյապաս նահանգի Տապաչուլա քաղաքից շարժվել է դեպի ԱՄՆ հյուսիսային սահման։
Քաղցած մնալն իսկապես երկարացնում է կյանքը. հետազոտություն
25 Մարտի 2019 - 09:43
Կալորիաների օգտագործման նվազեցումն իսկապես երկարացնում է կյանքը, պարզել են Joslin Diabetes Center-ի (ԱՄՆ) գիտնականները։ Նրանք նաեւ փորձել են կապ գտնել քաղցած մնալու եւ կյանքի տեւողության միջեւ։
Մեծավան գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել
25 Մարտի 2019 - 09:33
Մարտի 25-ին, ժամը 03:12-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Մեծավան գյուղի կենտրոնական հատվածի տներից մեկի տանիքում:
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 6 մարզերում
25 Մարտի 2019 - 09:30
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 25-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15735
 
Լրահոս`