Facebook   Twitter
 
Ես տեղյակ չեմ եղել. պաշտպանության նախարարը՝ բանակում հայտնաբերված չարաշահումների մասին

Ես տեղյակ չեմ եղել. պաշտպանության նախարարը՝ բանակում հայտնաբերված չարաշահումների մասին

13 Հունիսի 2018 - 21:26
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը NEWS.am-ի հետ զրույցում պնդել է, թե տեղյակ չէ պաշտպանության նախարարությունում հայտնաբերված խարդախությունների եւ չարաշահումների մասին:
Նշենք, որ այսօր Պետեկամուտների կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որ պաշտպանության նախարարությունում 2014-2017 թթ.-ի ընթացքում գնումների եւ բանակաշինության ոլորտներում առկա չարաշահումների վերաբերյալ քննչական վարչությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա պաշտոնական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով խարդախության, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փաստաթուղթ կեղծելու համար մեղադրանք է առաջադրվել ՊՆ մի շարք պաշտոնյաների: Այս գործի շրջանակում հարցաքննվել է նաեւ նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Հիշեցնենք, որ մինչեւ 2016 թվականը Դավիթ Տոնոյանը եղել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալը: Հարցին՝ տեղյա՞կ է եղել այս գործընթացներից, պատասխանել է. «Ոչ, ես տեղյակ չեմ՝ կոնկրետ ինչ գործընթացներ են իրականացվել, այլ ուղղություն է եղել, առաջին տեղակալի հետ կապ չի ունեցել... Հիմա ավելի շատ ուշադրություն եմ դարձնում այդ հարցերին: Հատուկ հանձնարարություններ են տրված, նշանակված են նոր փոխնախարարներ, շուտով գնումների հետ կապված կլինի նոր դեպարտամենտի պետ, իրենց առաջին խնդիրն է լինելու նաեւ կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը»:

Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ հնարավոր է պաշտպանության ոլորտում կոռուպցիան հասցնել նվազագույնի: Հարցին՝ դրա համար միայն քաղաքական կա՞մք է հարկավոր, եւ այդ դեպքում ինչո՞ւ նախկինում չէր արվում, նախարարն արձագանքել է. «Ես նախկինում էլ եմ մի քանի անգամ ասել եւ հիմա էլ եմ ասում՝ եկեք ինքս իմ մասին խոսեմ»:
 
Նմանատիպ նորություններ
Նիկոլ Փաշինյանի որդին՝ զինվորական մեքենայում (Տեսանյութ)
21 Օգոստոսի 2018 - 18:27
Վազգեն Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ Նիկոլ Փաշինյանի որդին՝ զինվորական մեքենայում է:
Դ. Տոնոյանը ՌԴ ռազմաարդյունաբերական ընկերության հետ քննարկել է երկկողմանի համագործակցության հարցեր
21 Օգոստոսի 2018 - 16:42
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը «ԱՐՄԻԱ-2018» միջազգային ռազմատեխնիկական ցուցահանդեսի և «Ազգային անվտանգության շաբաթ» համաժողովի շրջանակներում այսօր հանդիպել է նաև ռուսական ամենամեծ ռազմաարդյունաբերական՝ «Ալմազ—Անթեյ» ընկերության (որը վերջերս հայտնվեց աշխարհի լավագույն արտադրողների տասնյակում) փոխտնօրեն Վյաչեսլավ Ձիրկալնի հետ։
Զինծառայողների՝ զորամասեր չվերադառնալու դեպքի առիթով հարուցվել են քրեական գործեր
20 Օգոստոսի 2018 - 18:45
ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալից 18.08.2018 թվականին հաղորդում է ստացվել, որ 4 ժամկետային զինծառայողներ տևական ժամանակ բուժում ստանալուց հետո դուրս են գրվել զինվորական հոսպիտալից, սակայն հրաժարվում են մեկնել իրենց ծառայության վայր` պատճառաբանելով, որ չեն ապաքինվել և վերջնական բուժում չեն ստացել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
ՀՀ ՊՆ պատվիրակությունը կմասնակցի «ԱՐՄԻԱ-2018» միջազգային ռազմատեխնիկական համաժողովին
20 Օգոստոսի 2018 - 16:36
Օգոստոսի 21-ից 26-ը ՌԴ Մոսկվայի մարզում կայանալիք «ԱՐՄԻԱ-2018» միջազգային ռազմատեխնիկական համաժողովին և ցուցահանդեսի բացմանը մասնակցելու նպատակով ՌԴ կմեկնի ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Փախչանյանի գլխավորած պատվիրակությունը:
«Արժե Բաքվի տաքգլուխներին զգուշացնել, որ մարտական կարողությունների գնահատականը որոշվում է խրամատում…»
20 Օգոստոսի 2018 - 13:50
ԼՂՀ ՊՆ խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից պարբերաբար ձեռնարկվող անհաջող նախահարձակ գործողություններին զուգահեռ ընդգծված ակտիվություն է նկատվում նաև քարոզչական ճակատում:
Մեկնարկել է «Լավագույն վաշտ շարային պատրաստությունից» մրցումների կիսաեզրափակիչ փուլը
20 Օգոստոսի 2018 - 13:27
ՀՀ զինված ուժերում մեկնարկել է «Լավագույն վաշտ շարային պատրաստությունից» մրցումների կիսաեզրափակիչ փուլը:
Գևորգ Վարդանյանի ծննդյան օրն է (տեսանյութ)
19 Օգոստոսի 2018 - 22:01
Այսօր կլրանար ապրիլյան քառօրյայի հերոս Գևորգ Վարդանյանի 21-ամյակը:
Հակառակորդի կողմից ընդգծված ակտիվություն է նկատվում քարոզչական ճակատում. Սենոր Հասրաթյան
19 Օգոստոսի 2018 - 21:29
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից պարբերաբար ձեռնարկվող անհաջող նախահարձակ գործողություններին զուգահեռ՝ ընդգծված ակտիվություն է նկատվում նաև քարոզչական ճակատում:
Պարո՛ն Ջաբրայիլով, կրկին կարող է հայտնվես նույն վիճակում, ինչպիսինն անձամբ քո մաշկի վրա զգացել ես 1992-94 թվականներին. Սենոր Հասրաթյան
19 Օգոստոսի 2018 - 18:34
Չթերագնահատելով թշնամական բանակի հնարավորությունը՝ արժե Բաքվի տաքգլուխներին զգուշացնել, որ մարտական կարողությունների գնահատականը որոշվում է խրամատում, այլ ոչ թե բարձրագոչ հայտարարություններով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը․
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 176
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
Երկրաշարժ՝ Իրանում (Լուսանկարներ)
Միջազգային, Հասարակություն
 
 
 
 
 
Մանչեսթեր Յունայթեդը դարձել է ծաղրի առարկա. Պոլ Ինս
Միջազգային, Սպորտ, Հասարակություն
 
 
 
 
Իրանը ցուցադրել նորագույն կործանիչը
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական
 
Պուտինի երեք սիրուհիները (Տեսանյութ)
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական, Տեսանյութեր