Facebook   Twitter
 
Սինգապուրը Թրամփի եւ Կիմ Չեն Ընի հանդիպման համար 15 մլն դոլար է ծախսել

Սինգապուրը Թրամփի եւ Կիմ Չեն Ընի հանդիպման համար 15 մլն դոլար է ծախսել

13 Հունիսի 2018 - 22:05
ԱՄՆ-ԿԺԴՀ երկօրյա գագաթաժողովին, որի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի միջեւ պատմական հանդիպում կայացավ, Սինգապուրը ծախսել է մոտ 15 միլիոն ԱՄՆ դոլար: Այս մասին հայտարարել է Սինգապուրի վարչապետ Լի Սյանլուն, հաղորդում է CNBC-ը:
«Դա այն գինն է, որը մենք ցանկանում ենք վճարել» - ասել է նա:

Սինգապուրի վարչապետի խոսքով, գագաթաժողովը դրական ազդեցություն է ունեցել երկրի հեղինակության վրա եւ ցույց է տալիս պետության միջազգային կարգավիճակը:

Այս գումարը ներառում է Սենտոս կղզու Capella շքեղ հյուրանոցում պետությունների երկու ղեկավարների բնակության վճարը, ինչպես նաեւ անվտանգության ապահովումը եւ 2,500 լրագրողների համար միջազգային մամուլի կենտրոնի ստեղծումը:

Բացի այդ գագաթաժողովի նախօրեին Սինգապուր ժամանողների թվի մեծ հոսք էր սպասվում, որոնցից յուրաքանչյուրը մի քանի օրվա բնակության համար մոտ 1.5 սինգապուրյան դոլարի չափով ներդրում է ունենում զբոսաշրջությունից երկրի ստացած եկամուտում:

Նշվում, որ Սինգապուրը այն քիչ երկրներից մեկն է, որը լավ հարաբերություններ ունի եւ ԱՄՆ-ի, եւ ԿԺԴՀ-ի հետ:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Վանաձորում պայթյուն է որոտացել. ԱԻՆ
17 Դեկտեմբերի 2018 - 20:21
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 18:51-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Շիրակացու փողոցի շենքերից մեկում տեղի է ունեցել պայթյուն. անհրաժեշտ է օգնություն:
ՊՆ վարչական համալիրում կայացել է «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը
17 Դեկտեմբերի 2018 - 20:13
Դեկտեմբերի 17-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը:
Երեկոյան մարզումները չեն ազդում քնի որակի վրա. հետազոտություն
17 Դեկտեմբերի 2018 - 20:11
Երեկոյան մարզումները տարածված կարծիքին հակառակ չեն ազդում քնի որակի վրա: Նման եզրակացության են եկել Ցյուրիխից գիտնականները, որոնք ֆիզիկական ակտիվությունից կախված քնի որակի վերաբերյալ 23 հետազոտությունների մեթանալիզ են իրականացրել:
Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի երդման արարողությունը
17 Դեկտեմբերի 2018 - 20:01
Այսօր Հանրապետության նախագահի նստավայրում, նախագահ Արմեն Սարգսյանի ներկայությամբ, տեղի է ունեցել ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հրաչյա Մեխակյանի երդման արարողությունը։
Տրանսպորտի նախկին փոխնախարարը չարաշահել է պաշտոնեական լիազորությունները. նոր քրգործ է հարուցվել
17 Դեկտեմբերի 2018 - 19:51
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախկին փոխնախարարի կողմից պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու վերաբերյալ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով ։
ԱՀԿ–ն թաղվել է խորը ճգնաժամի մեջ, եւ ԱՄՆ–ն դրա էպիկենտրոնում է. ԵՄ
17 Դեկտեմբերի 2018 - 19:40
Առեւտրի համաշխարհային կազմակերպությունը թաղվել է խորը ճգնաժամի մեջ, եւ ԱՄՆ–ն դրա էպիկենտրոնում է։ Այս մասին հայտարարել է ԵՄ ներկայացուցիչ Մարկ Վանհոյկելենին՝ Թրամփի վարչակազմին կոչ անելով կոնկրետ առաջարկներ ներկայացնել ԱՀԿ–ի բարեփոխման հարցում, հայտնում է AP–ն։
Չարաշահումներ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գործունեության ընթացքում. հափշտակվել է 428 մլն դոլար. մեղադրվում է նախարարի նախկին տեղակալը
17 Դեկտեմբերի 2018 - 19:35
Քննչական կոմիտեի Հատկապես կարեւորագույն գործերով քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի նախկին տեղակալի կողմից լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ: Խոսքը՝ 428 միլիոն դրամի հափշտակության մասին է:
Էրդողան․ Թրամփը «դրականորեն է արձագանքել Թուրքիայի հետ Սիրիայում գործողություն անցկացնելու հնարավորությանը»
17 Դեկտեմբերի 2018 - 19:25
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «դրականորեն է արձագանքել Թուրքիայի հետ Եփրատ գետից արեւելք (Սիրիայում) գործողություն անցկացնելու հնարավորությանը»՝ հավաստիացրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Մոսկվայի մարզի Շեստևո գյուղում գազի թունավորումից մահացել են հայ շինարարներ
17 Դեկտեմբերի 2018 - 19:12
Մոսկվայի մարզի Շեստևո գյուղում կենցաղային գազի թունավորումից մահացել է հինգ մարդ, մեկ մարդ ծանր վիճակում է։ Նրանցից երեքը Հայաստանից, մյուս երեքը՝ Ուզբեկստանից, որոնք աշխատում էին շինարարության մեջ։ Այս մասին հայտնում է MK.ru կայքը։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 16623
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Մանո Գրիգորյանի գրավիչ լուսանկարները
Մշակույթ, Հասարակություն