Facebook   Twitter
 
Ամբողջ ժողովուրդն Արցախի կողքին է, քանի որ մարտահրավերները չեն ավարտվել. Արմեն Սարգսյան

Ամբողջ ժողովուրդն Արցախի կողքին է, քանի որ մարտահրավերները չեն ավարտվել. Արմեն Սարգսյան

13 Հունիսի 2018 - 22:56
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ստեփանակերտում հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանին: Նախագահի աշխակազմից NEWS.am-ից հայտնում են, որ նախագահները քննարկել են հայկական երկու պետությունների փոխգործակցությանն առնչվող տարբեր հարցեր:
Հանդիպումից հետո նախագահ Արմեն Սարգսյանը լրագրողներին ասել է, որ Հայաստանը եւ մեր ամբողջ ժողովուրդն Արցախի կողքին է, քանի որ մարտահրավերները չեն ավարտվել:

«Ուրախությամբ պետք է նշեմ, որ Արցախն իսկապես կայացած պետական միավոր է, որն ունի ժողովրդավարական ինստիտուտներ, ընտրված եւ՛ խորհրդարան, եւ՛ նախագահ, ինչպես նաեւ մարդիկ, որոնք ոչ միայն հպարտ են որպես արցախցի, այլ նաեւ հպարտ են, որովհետեւ պետություն ունեն: Ես վստահ եմ, որ Արցախի ժողովրդավարական ձեւով ընտրված ղեկավարները՝ ժողովրդի հետ միասին ունեն ե՛ւ կյանքի փորձառնություն, ե՛ւ հպարտություն, ե՛ւ համարձակություն, եւ, իհարկե, իմաստություն՝ իրենց ներքին խնդիրներն ինքնուրույն լուծելու համար: Մենք բոլորս՝ Հայաստանը եւ մեր ողջ ժողովուրդը ազգովի կանգնած ենք Արցախի մեջքին, քանի որ մարտահրավերները չեն ավարտվել: Դրանք նույնքան մեծ են, գուցե եւ ավելի մեծ այսօր, քան երեկ: Հետեւաբար, Արցախի կայունությունը բոլորիս համար շատ կարեւոր է»,- ասել է Արմեն Սարգսյանը:

Այցի ընթացքում Հայաստանի ու Արցախի նախագահներն այցելել են Արցախի ազատամարտիկների զբոսայգու շինհրապարակ, ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին:

 
Նմանատիպ նորություններ
Երեւանում կանցկացվի խորհրդարանների գլխավոր քարտուղարների աշխատաժողով
15 Հոկտեմբերի 2018 - 18:30
Հոկտեմբերի 15-18-ը Ժնեւում ընթանում է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարների ասոցիացիայի նստաշրջանը, որին մասնակցում է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը:
Դեկտեմբերին ԱԺ ընտրություններ անելը հնարավորություն չի տալիս ձևավորել իրական ընդդիմություն․ Վահրամ Բաղդասարյան
15 Հոկտեմբերի 2018 - 17:40
Կարծում եմ՝ այն քաղաքական ուժը, որն իշխանության ժամանակ կարողացել է շատ օպերատիվ աշխատել, նույն հաջողությամբ պետք է ընդդիմադիր դաշտում աշխատի։
Հիմնական շեշտադրումը լինելու է կրթության որակի վրա. Հ. Հովհաննիսյան
15 Հոկտեմբերի 2018 - 17:33
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանն այսօր հանդիպում է ունեցել ոչ պետական բուհերի ռեկտորների հետ:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն անցկացրել է առաջին աշխատանքային խորհրդակցությունը
15 Հոկտեմբերի 2018 - 17:08
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցությանը, մինչ օրակարգային հարցերին անցնելը, քաղաքապետ Հայկ Մարությանը աշխատակազմին ներկայացրել է աշխատանքային այն սկզբունքները, որոնց համաձայն այսուհետ իր աշխատանքներն է շարունակելու քաղաքապետարանը:
Վարչապետը վաղը հրաժարական կտա, իսկ կառավարությունը թեժ քննարկումներ կսկսի ԱԺ-ում
15 Հոկտեմբերի 2018 - 16:58
Հոկտեմբերի 16-ից Հայաստանում թեժ քաղաքական գործընթացներ են սկսվելու, որոնք կշարունակվեն մինչեւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ավարտը:
ԱԺ խմբակցությունները վաղը Ընտրական օրենսգրքի փոփոխությունները կքննարկեն Արարատ Միրզոյանի հետ
15 Հոկտեմբերի 2018 - 16:56
Ազգային ժողովի խմբակցությունները վաղը՝ հոկտեմբերի 16-ին, Ընտրական օրենսգրքի փոփոխությունները քննարկելու են առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հետ:
Աջափնյակի թիվ 155 դպրոցում ռումբի մասին ահազանգը կեղծ է եղել. Ոստիկանություն
15 Հոկտեմբերի 2018 - 16:40
Ոստիկանությունում այսօր, ժամը 14:20-ին ահազանգ է ստացվել, որ Աջափնյակ համայնքի Բաշինջաղյան փողոցի 155 դպրոցում ռումբ կա տեղադրված: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:
Խնդրիները շրջանցելու աշխատաոճն այսուհետ պետք է իսպառ վերանա․ Հայկ Մարության
15 Հոկտեմբերի 2018 - 16:28
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցությանը, մինչ օրակարգային հարցերին անցնելը, քաղաքապետ Հայկ Մարությանը աշխատակազմին ներկայացրել է աշխատանքային այն սկզբունքները, որոնց համաձայն այսուհետ իր աշխատանքներն է շարունակելու քաղաքապետարանը:
Դռնփակ հանդիպում՝ Տիգրան Ավինյանի եւ Վալերի Մեջլումյանի միջեւ. ինչպես կլուծվի Ալավերդու գործարանի ճակատագիրը
15 Հոկտեմբերի 2018 - 16:25
Այսօր կկայանա ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի եւ Ալավերդու պղնձաձուլական գործարանի սեփականատեր Վալերի Մեջլումյանի հանդիպումը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 4743
 
Լրահոս`