Facebook   Twitter
 
1990-ականների համեմատ, վահանաձև գեղձի քաղցկեղի մակարդակը եռապատկվել է. Հիվանդության ախտորոշումն ու բուժումը Երևանում են համախմբել տարածաշրջանի մասնագետներին

1990-ականների համեմատ, վահանաձև գեղձի քաղցկեղի մակարդակը եռապատկվել է. Հիվանդության ախտորոշումն ու բուժումը Երևանում են համախմբել տարածաշրջանի մասնագետներին

13 Հունիսի 2018 - 23:31
Հայաստանից, Վրաստանից, Ուկրաինայից և Ռուսաստանից մոտ 170 մասնագետ երկու օր շարունակ Երևանում՝ «Շենգավիթ ԲԿ»-ում մասնակցեցին «Վահանաձև գեղձի կովկասյան դպրոց» միջազգային ուսումնական դասընթացին:
Պաշտոնական բացմանը ներկա էր ՀՀ ԱՆ փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը։ Նա իր խոսքում կարևորեց նման միջոցառումների կազմակերպումը մեր երկրում և հույս հայտնեց, որ նմանօրինակ նախաձեռնությունները շարունակական կլինեն:

Միջոցառումը նախատեսված է վահանաձև գեղձի քաղցկեղի ախտորոշման և բուժման խնդրով զբաղվող տարածաշրջանի մասնագետների համար (էնդոկրինոլոգներ, վիրաբույժներ, ուռուցքաբաններ, ռադիոլոգներ և ախտաբաններ):

«Ի սկզբանե նախատեսվում էր Եվրոպական դպրոց անցկացնել Իտալիայից և Գերմանիայից դասախոսների մասնակցությամբ, սակայն հովանավորի հրաժարվելու պատճառով, ստիպված եղան արագ փոխել միջոցառման ձևաչափը և այն ավելի նեղ կազմով անցկացնել»-HayNews.am-ի հետ զրույցում նշեց Հայաստանի հակաքաղցկեղային լիգայի փոխնախագահ Արամ Բադալյանն ու հավելեց, որ նման դպրոցները պարբերաբար անցկացվում են Ռուսաստանում, Սանկտ-Պետերբուրգում, բայց Հարավային Կովկասի տարածաշրջանում այն առաջին անգամ է անցկացվում, և արդեն մտադրություն կա այն ամեն տարի անցկացնել, հերթով՝ Երևանում և Թբիլիսիում:

Զրուցակցիս խոսքով՝ դպրոցի բոլոր մասնակիցները փաստել են խնդրի արդիականությունը` վահանձեւ գեղձի քաղցկեղի հիվանդացությունը աճում է ոչ միայն Կովկասյան տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում: 1990-ականների համեմատ, հիվանդության մակարդակը եռապատկվել է:

«Չնայած, որ փորձագետները նշում են, թե այս հարցում կարեւոր դեր է խաղում բարելավված, որակյալ ախտորոշումը: Դրանից բացի փոխվում են բուժման մոտեցումները և այն, ինչ 70-80-ական թվականներին համարվում էր անփոփոխ, այսօր արդեն ենթակա է վերանայման»,-ասաց Արամ Բադալյանը, համոզմունք հայտնելով, որ նոր մեթոդներին ծանոթ լինելը կարող է կյանքեր փրկել:

Տաթև Առաքելյան
 
Նմանատիպ նորություններ
Կարծում եք՝ Ձեր հայրիկի՞ն եք նման. սխալվում եք. գենետիկայի մասին ամենահետաքրքիր փաստերը
22 Օգոստոսի 2018 - 00:03
Գենետիկան (հուն. genesis`ծագում բառից), գիտություն է, որն ուսումնասիրում է ժառանգականության օրենքները և օրգանիզմների փոփոխությունները:
ՌԴ ԱԳՆ-ն անդրադարձել է «ռուս հաքերների» հարձակումների շուրջ Microsoft-ի մեղադրանքներին
21 Օգոստոսի 2018 - 23:59
Մոսկվան եզրահանգումներ կանի՝ կապված Microsoft-ի հայտարարության հետ առ այն, որ «ռուս հաքերները» փորձել են միջամտել ԱՄՆ-ի միջանկյալ ընտրություններին: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության մեկնաբանության մեջ:
Սերժ Թանկյանը, Ջոն Դոլմայանն ու «Բարի տնակը» բարեգործական խաղարկություն են կազմակերպում (Լուսանկարներ)
21 Օգոստոսի 2018 - 23:56
«Բարի մամա» բարեգործական հասարակական կազմակերպության «Բարի տնակ» ներառական կենտրոնը, Անժելա Թանկյանը, Սերժ Թանկյանն ու Ջոն Դոլմայանը կազմակերպել են բարեգործական խաղարկություն:
Ռիհաննան լավագույն ընկերուհու հարսնաքույրն է դարձել (Լուսանկարներ)
21 Օգոստոսի 2018 - 23:54
Հայտնի երգչուհի Ռիհաննան շատ է սիրում ժամանակ անցկացնել ընտանիքի և լավագույն ընկերների հետ,– գրում է Pop Sugar ամսագիրը։
Արոնյանն ու Մամեդյարովը 24 քայլում ավարտեցին պարտիան. «Սինքֆիլդի գավաթ»
21 Օգոստոսի 2018 - 23:52
ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող «Սինքֆիլդի գավաթ» սուպերմրցաշարի չորրորդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով մրցեց ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ հետ: 24 քայլում գրանցվեց ոչ ոքի: Երկու գրոսմայստերները վաստակել են 2.5-ական միավոր եւ ընթացիկ առաջատարներն են: Տուրի մյուս պարտիաները շարունակվում են:
Վտանգավոր հիվանդությունների 7 ախտանիշ, որոնք շատ կանայք անտեսում են
21 Օգոստոսի 2018 - 23:49
Ահա ախտանիշեր, որոնք կարող են խոսել վտանգավոր հիվանդությունների մասին:
Երկրաշարժ՝ Իրանում (Լուսանկարներ)
21 Օգոստոսի 2018 - 23:47
Իրանում 4,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, – հաղորդում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմիկ կենտրոնը (EMSC)։
Աշխարհի ամենաբարեկեցիկ երկրների ցանկում Հայաստանը 69-րդն է
21 Օգոստոսի 2018 - 23:45
Միջազգային Global Management Consulting խորհրդատվական ընկերությունը ներկայացրել է աշխարհի ամենաբարեկեցիկ երկրների ցանկը:
Երգիծաբանը ստիպել է ռեստորանային քննադատին մարդու միս և պահպանակի մեջ պատրաստված ուտեստ փորձել (Տեսանյութ, լուսանկար)
21 Օգոստոսի 2018 - 23:36
Բրիտանացի երգիծաբան Սաշա Բարոն Կոենը Who is America? շոուին հրավիրել է ռեստորանային քննադատ Բիլ Ջիլային։ Կոենը, նախկին բանտարկյալ Ռիկ Շերմանի կերպարում, որը 21 տարի բանտում է եղել, խնդրել է փորձագետին գնահատել իր խոհարարական հմտությունները:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 12901
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
Երկրաշարժ՝ Իրանում (Լուսանկարներ)
Միջազգային, Հասարակություն
 
 
 
 
 
Մանչեսթեր Յունայթեդը դարձել է ծաղրի առարկա. Պոլ Ինս
Միջազգային, Սպորտ, Հասարակություն
 
 
 
 
Իրանը ցուցադրել նորագույն կործանիչը
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական
 
Պուտինի երեք սիրուհիները (Տեսանյութ)
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական, Տեսանյութեր