![]() Վարչապետի հանձնարարականն անտեսվում է. մաքսայինում վերադարձել են հսկիչ գներին12 Հուլիսի 2018 - 11:38
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտրվելուց հետո առաջին հանձնարարականը, ըստ էության, վերաբերում էր ապրանքների մաքսազերծմանը։ Վարչապետը հայտարարեց, որ ՊԵԿ նախագահին հանձնարարել է ապահովել, որ որևէ խոչընդոտ չլինի որևէ ապրանք ներկրելու հարցում, ապրանքները մաքսազերծվեն հնարավորինս արագ, առանց մաքսային հսկիչ գների։
Վարչապետի հանձնարարականից կարճ ժամանակ անց, սակայն, հնչում են դժգոհություններ, որ մաքսատներում հրաժարվում են ապրանքը մաքսազերծել փաստացի ձեռք բերված փաստաթղթերի հիման վրա, այսինքն՝ ինվոյսով և հսկիչ գին են պահանջում։ Նման մի դժգոհությունով մի քաղաքացի էլ երեկ դիմել էր մեր խմբագրություն՝ պնդելով, որ իրենից հսկիչ գին են պահանջել։
Սա, ըստ էության, վարչապետի հանձնարարականը չկատարելու արդյունքն է, որ ՊԵԿ մի շարք պատասխանատու պաշտոններում նշանակվում են նախկին կոռուպցիոներներ, որոնք ոչ մի կերպ չեն պատկերացնում, չեն կարողանում աշխատել նոր իրողությունների պարագայում։ Նրանք էլ, չկարողանալով ապահովել մուտքեր, ստիպված անցել են հսկիչ գներին։ ՊԵԿ-ում այն աստիճան անվերահսկելի վիճակ է, և Դավիթ Անանյանը այն աստիճան չի տիրապետում վիճակին, որ որոշ նախկին կոռումպացված դեմքեր արդեն իրենց համար պաշտոն են ստեղծում։ Մասնավորապես արդեն լուրեր են շրջանառվում, որ մտադրություն կա վերաբացել ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչությունը, որը պետք է ղեկավարի մեկ այլ հայտնի կոռուպցիոներ Սամվել Իսախանյանը, իսկ տեղակալը լինելու է Վարազդատ Արշակյանը, որը նախկին առաջին տիկին Ռիտա Սարգսյանի քրոջ որդին է։ Նշենք, որ ի սկզբանե Դավիթ Անանյանը մտադրություն ուներ Սամվել Իսախանյանին, որը պետական վերահսկողական ծառայության նախկին պետ Հովիկ Հովսեփյանի սանիկն է, նշանակել ՊԵԿ առաջին տեղակալ, որը պետք է կոորդինացներ մաքսայինը, սակայն, հավանաբար, մեր հրապարակումները, մամուլի արձագանքը կանխեցին այդ նշանակումը։ Բայց հիմա նույն Իսախանյանը, որը նախկինում ՊԵԿ-ում աշխատել է ընդամենը 6 ամիս՝ նախաբացթողումային հսկողության պետ է եղել հենց Հովիկ Հովսեփյանի աշխատած ժամանակ, հետո եղել է ներքին անվտանգության պետ, կրկին ցանկանում է վերադառնալ համակարգ՝ վերաբացելով այս տարվա մարտ ամսին փակված նախաբացթողումային հսկողության վարչությունը, որը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը փակել էր որպես խիստ ռիսկային, կոռումպացված վարչության։ ՆՀՎ-ի ամբողջ գործառույթը, Գագիկ Խաչատրյանից սկսած, կոպիտ ձևակերպած, եղել է ապօրինի եկամուտների հոսքը վերին օղակներին հասցնելը։ Այդ ժամանակ ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության առաջին պետը եղել է Հայկ Ստեփանյանը, որին հաջորդել է Վահրամ Գուրողլյանը, որը Հայաստանում ապօրինի ճանապարհով ամենաշատ հարստացած պաշտոնյաներից մեկն է։ Նա բիզնեսներ և ունեցվածք ունի Ավստրիայում, Չեխիայում և այլ երկրներում։ Հայաստանում, Հյուսիսային պողոտայում տարածքներ ունի, որոնք վարձակալությամբ է տրամադրել։ Նույն Հյուսիսային պողոտայում մի քանի բնակարան ունի։ Գուրողլյանին ժամանակին հովանավորում էր Սերժ Սարգսյանի փեսան՝ Հայկ Խաչատրյանը։ Հետո ինչ-ինչ խնդիրների պատճառով, խաբելու, «չմուծվելու» պատճառով Գուրողլյանը հեռացավ ՆՀՎ պետի պաշտոնից, որին փոխարինեց Սամվել Իսախանյանը, որը նույն սխեմաներով՝ հսկիչ գներով, բիզնեսմենների հետ ստվերային պայմանավորվածությունների գալով աշխատել է, ինչը նպաստել է նաև Իսախանյանի հարստացմանը։ Դրա համար էլ հիմա նույն Իսախանյանը ջանք ու եռանդ չի խնայում բացել ՆՀՎ-ն, որի անհրաժեշտությունը բացարձակ չկա։ Այդ վարչությունը չի եղել մինչև 2008 թվականը։ Ստեղծվել է դրանից հետո և փակվել նախկին իշխանությունների կողմից՝ կոռումպացված լինելու պատճառով։ Մնում է հուսալ, որ վարչապետը թույլ չի տա նախկին կոռուպցիոներներին ՊԵԿ-ում հին բարքերը վերադարձնել։ HayNews.am ![]() 22 Փետրվարի 2019 - 22:49
Հոլիվուդյան դերասանուհի Գվինեթ Փելթրոուն հակընդդեմ հայց է ներկայացրել թոշակառու Թերի Սանդերսոնի դեմ, որը դերասանուհուն մեղադրել էր 2016-ին Յուտա նահանգի լեռնալանջին դահուկասահքի ժամանակ իրենց հրելու մեջ:
![]() 22 Փետրվարի 2019 - 22:42
Հայտնի հակասնկային ֆլուկոնազոլ դեղը հղիության ժամանակ կանդիդոզը բուժելու համար հաճախ են նշանակում: University of Montreal-ից կանադացի գիտնականների վերջին հետազոտությունները սակայն ցույց են տվել, որ դեղը բարձրացնում է ինքնաբերական վիժման վտանգը:
![]() 22 Փետրվարի 2019 - 22:33
Էստոնիայում Սինդիի ամբարտակից բանվորները նկատել են խեղդվող կենդանուն և շտապել են օգնության՝ տեղեկացնում է BBC-ն։
![]() 22 Փետրվարի 2019 - 22:32
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք, Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին:
![]() 22 Փետրվարի 2019 - 22:30
Դեռեւս 2018 թվականի օգոստոսի 14-ին պաշտոնանկ արվեցին Հարավային մաքսատուն-վարչության պետ Աշոտ Մինասյանը, ապա Մեղրիի մաքսային կետ-բաժնի պետ Սամվել Հայրապետյանը: Այս մասին գրում է syuniacyerkir.am-ը:
![]() 22 Փետրվարի 2019 - 22:24
Ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Սարդարապատ գյուղի բնակչուհի 36-ամյա Թեհմինե Մանուկյանը։
![]() 22 Փետրվարի 2019 - 22:21
Բիոտեխնոլոգիաների ամերիկյան արտադրող Thermo Fisher ընկերությունը հայտարարել է, որ կդադարի Չինաստանին սարքավորումներ վաճառել, որոնք օգտագործվում են երկրի ույղուր փոքրամասնության ԴՆԹ տվյալների բազայի ստեղծման համար:
![]() 22 Փետրվարի 2019 - 21:35
«Մելքոնյան համաշխարհային նախաձեռնության» հրավերով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը փետրվարի 21-ին հանդիպել է Լաս Վեգասի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
![]() 22 Փետրվարի 2019 - 21:32
Հաճախորդը ինչ-որ բան չի կիսել հաստատության աշխատակցի հետ:
|
Լրահոս`
![]()
Գվինեթ Փելթրոուն 1 դոլար է պահանջել թոշակառուից դահուկասահքի ժամանակ իրեն բախվելու համար
Միջազգային, Հասարակություն ![]()
Հակասնկային դեղը կարող է վիժման հանգեցնել
Հասարակություն ![]()
Էստոնացիները սառած գետից փրկել են գայլին՝ կարծելով, թե շուն է
Միջազգային, Հասարակություն ![]()
Ի՞նչ է կատարվում Սիսիանում տեղակայված Հարավային մաքսատուն-վարչությունում
Հասարակություն, Քաղաքական ![]()
36-ամյա Թեհմինե Մանուկյանը որոնվում է որպես անհետ կորած (Տեսանյութ)
Հասարակություն, Տեսանյութեր ![]()
Ամերիկյան ընկերությունը կդադարի Չինաստանին սարքավորումներ վաճառել ԴՆԹ բազայի ստեղծման համար
Միջազգային, Հասարակություն ![]()
Մխիթար Հայրապետյանը Լաս Վեգասի հայ համայնքի ներկայացուցիչների հետ բազմաբնույթ հարցեր է քննարկել
Հասարակություն, Քաղաքական ![]()
Մեծ Բրիտանիայում մերկ տղամարդուն մերսման սրահի պատուհանից դուրս են վռնդել (Տեսանյութ)
Միջազգային, Հասարակություն, Տեսանյութեր ![]()
Երկրպագուները չեն ճանաչել գիրացած դերասան Բրենդան Ֆրեյզերին
Միջազգային, Մշակույթ ![]()
Ադրբեջանուհին վաճառել է կուսությունը 2,4 մլն եվրոյով
Միջազգային, Հասարակություն ![]()
Սև կատուն սպիտակել է հազվագյուտ հիվանդության պատճառով
Հասարակություն ![]()
Հրապարակվել է The Angry Birds Movie 2 մուլտֆիլմի առաջին թրեյլերը
Մշակույթ, Հասարակություն, Տեսանյութեր ![]()
Եվրոպայի լիգա. «Զենիթի» իրանցի հարձակվողը՝ շաբաթվա լավագույն խաղացող
Սպորտ, Հասարակություն ![]()
Գեղեցկուհի Լիա Զախարյանը (Լուսանկար)
Մշակույթ, Հասարակություն ![]()
Դեսպան Սամվել Մկրտչյանի հանդիպումը Լեհաստանի ԱԳՆ պետական քարտուղար Մաչեյ Լանգի հետ
Հասարակություն, Քաղաքական |