Facebook   Twitter
 
Համակարգը փորձառու կադրերի հետ մեկտեղ համալրվում է երիտասարդ, պայծառ ու լուսավոր մասնագետներով. Դավիթ Անանյանի արձագանքը

Համակարգը փորձառու կադրերի հետ մեկտեղ համալրվում է երիտասարդ, պայծառ ու լուսավոր մասնագետներով. Դավիթ Անանյանի արձագանքը

12 Հուլիսի 2018 - 11:45
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն արձագանքել է ֆեյսբուքյան օգտատերերից մեկի քննադատությանը, ըստ որի, ՊԵկ բարձրաստիճան նշանակումները փաստում են, որ համակարգը նախորդներից ռեկորդային է լինելու կոռուպցիոն մակարդակով:
«Պարոն Անանյան, Ձեր գործելաոճն ու կադրերի ընտրությունը չի՞ հակասում արդյոք նոր կառավարության հռչակած սկզբունքներին»,-հարց է հնչեցրել օգտատերը, ապա նշել պետական եկամուտների կոմիտեի մի շարք պաշտոնյաների անուններ, որոնք, ըստ օգտատիրոջ, այս կամ այն կերպ բարեկամական կապեր ունեն նախկին իշխանությունների հետ։

«Սովորաբար աշխատում եմ չարձագանքել սոցկայքերում հրապարակված՝ ՊԵԿ այս կամ այն պաշտոնյայի վերաբերյալ հանրային պոռթկումներին ու տեսակետներին, քանի որ կարծում եմ, որ ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի։

Այնուամենայնիվ, Ձեր գրառումներին որոշեցի արձագանքել, քանի որ անկեղծ հիասթափություն զգացի Ձեր խոսքերում, որոնք, կարծում եմ առաջացել են Ձեզ հասանելի ոչ ճիշտ կամ չափազանցված տեղեկատվության հիման վրա։ Կփորձեմ անդրադառնակլ դրանցից մի քանիսին․

1. Կարեն Կարապետյանը Ձեր մատնանշված տեղեկատվությունը չափազանցված է, այնուամենայնիվ, դրանում պարունակվող որոշակի դրվագների և այլ փաստերի հիման վրա ներկայումս հարուցված է ծառայողական քննություն, որի արդյունքում կկայացվի համապատասխան որոշում․

2. Ռաֆիկ Մաշադյան. Մաշադյանի ունեցվածքի վերաբերյալ Ձեր տեղեկատվությունը, մեղմ ասած, չափազանցված է, իսկ ինչ վերաբերում է Մաշադյանի կնոջ հետ ունեցած իմ բարեկամական կապերի մասին տեղեկատվությանը, այն բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։ Մաշադյանը Տամոժնի Գագոյի սանիկը չէ․

3․ Սամվել Իսախանյան. Սամվել Իսախանյանը հանդիսանում է իմ խորհրդականը, չի հանդիսանում կամ հանդիսանալու նախաբացթողումային վարչության պետ (եթե որոշվի այդ վարչությունը վերաբացել)․

4. Սամվել Սանամյան. Սանամյանն իմ նշանակվելուց օրեր հետո հեռացել է համակարգից․

5․ Թելման Ասատրյան. Ասատրյանի քավորը իր բանակային ըկներն է (Գառնիկ Համբարձումյան)․

6․ Արա Գաբրիելյան. Գաբրիելյանի հետ ԱՄՆ-ում պատահած ավելի քանի 15 տարվա վաղեմություն ունեցող միջադեպը, եթե լուրջ քրեական հանցագործություն լիներ, հավատացեք, նրա կյանքը այլ կերպ կդասավորվեր այն պարզ պատճառով,մ որ ԱՄՆ-ի դատաիրավական համակարգը աչքի է ընկնում իր «անխափան» աշխատանքով։

Այս ճշգրտումներն իմ կողմից Ձեզ ներկայացնելու հիմնական նպատակը Ձեր մոտ առաջացած հիասթափության նշույլները վերացնելն է։ Հավատացեք, որ ներկայումս մենք ՊԵԿ-ում ձևավորում ենք մարդկային գործոնից կախում չունեցող՝ բիզնես պրոցեսների հիման վրա ավտոմատացված համակարգեր, որոնք հնարավորություն են ընձեռելու մեզ կայացնել այնպիսի համակարգ, որը լիելու է գործուն, թափանցիկ և վայելելու է հանրության վստահությունը։

Այսօր համակարգը փորձառու կադրերի հետ մեկտեղ համալրվում է երիտասարդ պայծառ ու լուսավոր մասնագետներով՝ աստիճանական և տրամաբանական սերնդափոխություն իրականացնելու հստակ նպատակադրմամբ։ Հավատացեք մեզ ու մեր ջանքերին, քանի որ այս տեսլականի իրականացման հեռանկարով ենք մենք յուրաքանչյուր օր արթնանում և օրվա 14-16 ժամը նվիրում դրա իրագործմանը»,-գրել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Պաշտպանի աջակցությամբ դատապարտյալը վիրահատվել է
20 Սեպտեմբերի 2018 - 11:40
Քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալի կինը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանն ամուսնուն կրկնակի վիրահատության ենթարկելու հարցով:
Վահրամ քահանա Մելիքյանը կեղծ է որակել մամուլում շրջանառվող լուրը. հերքում
20 Սեպտեմբերի 2018 - 11:33
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը կեղծ է որակել մամուլում շրջանառվող լուրը, թե Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և ՀՀ նոր իշխանությունների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Վեհափառ Հայրապետը ինքն է թողնելու աթոռը՝ առողջական խնդիրներ ունենալու հիմքով:
Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ
20 Սեպտեմբերի 2018 - 11:30
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «1997 թվականի սեպտեմբերի 20-ի`
Մեր անվերապահ աջակցությունն ենք հայտնում արտահերթ ԱԺ ընտրությունների անցկացմանը. ՕԵԿ-ի հայտարարությունը
20 Սեպտեմբերի 2018 - 11:25
ՕԵԿ-ը եղել եւ մնում է համոզված կողմնակիցը երկրում արմատական բարեփոխումների իրականացման, երկրում իրականացված թալանի, կողոպուտի բոլոր մեղավորներին հայտնաբերելու եւ պատժելու, ինչպես նաեւ մարտի մեկի հանցագործությունը մինչեւ վերջ բացահայտելու գործում: Այս մասին հայտարարություն է տարալե «Օրինաց երկիր» կուսակցությունը:
Չորս մեքենայի մասնակցությամբ վթար՝ Կորյուն փողոցում
20 Սեպտեմբերի 2018 - 11:23
Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 00:09-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կորյուն փողոցում`«Ցիտադել» բիզնես-կենտրոնի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:
Ոստիկաններն ու կառավարության անդամները պետք է ֆրանսերեն սովորեն
20 Սեպտեմբերի 2018 - 11:20
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ ոստիկանությունը նվերներ էր բերել գործադիրի անդամներին:
Երևանի ավագանու ընտրություններին ընտրակաշառք տալու առերևույթ դեպքի առթիվ երկրորդ քրեական գործն է հարուցվել
20 Սեպտեմբերի 2018 - 11:11
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունում առերևույթ ընտրակաշառք առաջարկելու դեպքի առթիվ հերթական քրեական գործն է հարուցվել:
Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաևը ճանաչողական այց է կատարել ՀՀ ԱԱԾ
20 Սեպտեմբերի 2018 - 10:57
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14892
 
Լրահոս`