Facebook   Twitter
 
Լատվիայի նախագահի հետ հանդիպմանը Փաշինյանը կարևորել է միջազգային հանրության խիստ արձագանքն Ադրբեջանի գործողություններին

Լատվիայի նախագահի հետ հանդիպմանը Փաշինյանը կարևորել է միջազգային հանրության խիստ արձագանքն Ադրբեջանի գործողություններին

12 Հուլիսի 2018 - 11:49
Լատվիան Հայաստանի համար բարեկամ երկիր է: ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում այս մասին Լատվիայի նախագահ Ռայմոնդս Վեյոնիսի հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կողմերը քննարկել են հայ-լատվիական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր:
Փաշինյանը հույս հայտնեց, որ Հայաստանի ժողովրդավարական փոփոխություններն այս երկրները միմյանց ավելի մոտ կդարձնեն: «Ակնկալում ենք նաև ԵՄ աջակցությունն այս ճանապարհին՝ ավելի ուժեղ դարձնելու մեր երկիրը»,- նշեց նա:

Անդրադառնալով ԼՂ շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի վերջին գործողություններին՝ Փաշինյանն ասաց. «Ադրբեջանը շփման գծում շարունակում է իրավիճակը լարելու գործելաոճը, քանի որ այդ երկրի նախագահը մտավախություն ունի, որ հայաստանյան ժողովրդավարական գործընթացները կարող են հասնել նաև Ադրբեջան»:

ՀՀ վարչապետն ընդգծեց, որ Հայաստանը հավա­տարիմ է Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ իրականացվող բանակ­ցային գործընթացին և հավելեց, որ հիմնախնդրի կարգավորման ցանկացած ռազմական փորձ պետք է դիտարկել որպես ոտնձգություն ժողովրդավարության դեմ:

Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարել միջազգային հանրության կոշտ արձագանքը Ադրբեջանի կողմից շփման գծում իրավիճակը սրելու փորձերին:

Նա ընդգծեց, որ ՀՀ կառավարության քայլերն ուղղված են ժողովրդավարության ամրապնդմանը. ՀՀ իշխանություններն առաջիկայում մտադիր են անցկացնել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Կոլումբիայում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ
20 Սեպտեմբերի 2018 - 11:28
Կոլումբիայի Գուադուաս քաղաքի Կունդինամարկա դեպարտամենտում վթարի հետեւանքով, որի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է ամբոխի մեջ, 8 մարդ է զոհվել, եւս 10-ն էլ վիրավորվել է, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Մեր անվերապահ աջակցությունն ենք հայտնում արտահերթ ԱԺ ընտրությունների անցկացմանը. ՕԵԿ-ի հայտարարությունը
20 Սեպտեմբերի 2018 - 11:25
ՕԵԿ-ը եղել եւ մնում է համոզված կողմնակիցը երկրում արմատական բարեփոխումների իրականացման, երկրում իրականացված թալանի, կողոպուտի բոլոր մեղավորներին հայտնաբերելու եւ պատժելու, ինչպես նաեւ մարտի մեկի հանցագործությունը մինչեւ վերջ բացահայտելու գործում: Այս մասին հայտարարություն է տարալե «Օրինաց երկիր» կուսակցությունը:
Չորս մեքենայի մասնակցությամբ վթար՝ Կորյուն փողոցում
20 Սեպտեմբերի 2018 - 11:23
Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 00:09-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կորյուն փողոցում`«Ցիտադել» բիզնես-կենտրոնի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:
Ոստիկաններն ու կառավարության անդամները պետք է ֆրանսերեն սովորեն
20 Սեպտեմբերի 2018 - 11:20
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ ոստիկանությունը նվերներ էր բերել գործադիրի անդամներին:
Երևանի ավագանու ընտրություններին ընտրակաշառք տալու առերևույթ դեպքի առթիվ երկրորդ քրեական գործն է հարուցվել
20 Սեպտեմբերի 2018 - 11:11
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունում առերևույթ ընտրակաշառք առաջարկելու դեպքի առթիվ հերթական քրեական գործն է հարուցվել:
Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաևը ճանաչողական այց է կատարել ՀՀ ԱԱԾ
20 Սեպտեմբերի 2018 - 10:57
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին:
Աստղագուշակ՝ սեպտեմբերի 20-ի համար
20 Սեպտեմբերի 2018 - 10:51
Խոյ: Նշանի շատ ներկայացուցիչներ կցանկանան, անձնական կյանքին վերաբերող, կարևոր որոշումներ կայացնել և որոշ արմատական փոփոխություններ կատարել:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 16848
 
Լրահոս`