Facebook   Twitter
 
Մարզերի հիվանդանոցային սեկտորին հատկացվող գումարի ավելացում կունենանք. աշխատավարձերը կբարձրանան. նախարար

Մարզերի հիվանդանոցային սեկտորին հատկացվող գումարի ավելացում կունենանք. աշխատավարձերը կբարձրանան. նախարար

12 Հուլիսի 2018 - 12:18
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մարզային առողջապահության պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է կոնկրետ համայնքներին բնորոշ ինչպես առանձին, այնպես էլ ընդհանուր խնդիրներին։
«Մարզային առողջապահությունը պետք է զարգանա, և դուք դրանում ձեր էական դերակատարումը պետք է ունենաք մեր օգնությամբ և ֆինանսական հատկացումների առավել արդյունավետ բաշխմամբ: Ֆինանսների որոշակի վերաբաշխում նախատեսվում է, և մարզերի հիվանդանոցային սեկտորին հատկացվող գումարի ավելացում կունենանք: Առողջության առաջնային պահպանման օղակում աշխատավարձերն այս տարի կբարձրանան, հնարավոր է բարձրանան եկող տարի ևս: Ընդ որում` դա արվելու է մեր ռեսուրսների հաշվին` առանց հավելյալ ծախսերի», – մարզպետարանների առողջապահության վարչությունների ղեկավարներին փոխանցել է նախարար Թորոսյանը:

Հանրապետության մի շարք բժշկական կազմակերպություններ ընդգրկվել են հրատապ վերանորոգման, արդիականացման ենթակա հաստատությունների ցանկում, այս խնդիրների լուծման ֆինանսավորման ուղղություններն են քննարկվում:

«Ժամանակին տարբեր մարզերի համակարգային խնդիրների լուծմանն առողջապահության նախարարության ներգրավվածությունը տարբեր է եղել: Մոտեցումը փոխվում է: Հիմա բոլորի հետ աշխատում ենք նույն մոտեցմամբ, նույն մեխանիզմով: Ցանկացած կարևոր հարց միշտ պետք է համաձայնեցվի մեզ հետ` անկախ նրանից` ով ով է: Քաղաքականություն որոշողն առողջապահության նախարարությունն է: Դա փոխանցվել է նաև մարզպետներին», – ընդգծել է առողջապահության նախարարը:

Մարզպետարանների առողջապահության վարչությունների ու բաժինների ղեկավարները ներկայացրել են իրենց հուզող խնդիրներն ու առաջարկները` կապված շտապօգնության, ծննդօգնության, համայնքային ամբուլատորիաներին առնչվող որոշ հարցերի կարգավորման և այլնի հետ:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահին
16 Հուլիսի 2018 - 18:42
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլուն Տղիբուլիի հանքահորում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն
16 Հուլիսի 2018 - 18:38
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն և հանդիպել կենտրոնում ապաքինվող երիտասարդների և ապրիլյան քառօրյա մարտական գործողությունների մասնակիցների հետ:
Նարեկ Սարգսյանն իր նկուղում ատրճանակով սպառնացել է մի տղամարդու. ոստիկանություն
16 Հուլիսի 2018 - 18:37
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները հետախուզական ծավալուն միջոցառումներով պարզել են, որ նախորդ տարի Երևանում բնակվող 49-ամյա մի տղամարդու առևանգել են ու ծեծի ենթարկել։
Երեւանի Ստեփան Շահումյանի անվան դպրոցի տնօրենը 2012-ից խոշոր գումարներ է յուրացրել. մեղադրանք է առաջադրվել 3 անձի
16 Հուլիսի 2018 - 18:35
ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է Երեւան քաղաքի Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոցում տեղի ունեցած չարաշահումների առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Վարդաբլուրի գյուղապետը յուրացրել է շուրջ 4,5 մլն դրամ. մանրամասներ (Տեսանյութ)
16 Հուլիսի 2018 - 18:30
Հուլիսի 13-ին ոստիկանության ԿՀԴՊԳՎ կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Արագածոտնի մարզի Վարդաբլուր համայնքի նախկին ղեկավար Արտավազդ Գալստյանը պաշտոնավարման տարիներին չարաշահումներ է թույլ տվել։
Մալիշկայի գյուղապետին ընտրակաշառք բաժանելու համար 13 մլն դրամը տվողը եղել է Աշոտ Արսենյանը
16 Հուլիսի 2018 - 18:28
Ոստիկանությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2017 թվականի ապրիլին տեղի ունեցած Ազգային ժողովի ընտրություններին Մալիշկա համայնքի ղեկավար Մհեր Մովսիսյանը, որը Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է, պատգամավորի թեկնածու Աշոտ Արսենյանից առձեռն ստացել է 13.000.000 դրամ՝ ընտրակաշառք բաժանելու և Արսենյանի օգտին 1300 ձայն ապահովելու նպատակով։
Գազայրիչով էլ վառել է մարմնի տարբեր մասերը
16 Հուլիսի 2018 - 18:21
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները հետախուզական ծավալուն միջոցառումներով պարզել են, որ նախորդ տարի Երևանում բնակվող 49-ամյա մի տղամարդու առևանգել են ու ծեծի ենթարկել։
«Վեոլիա-Ջուր»-ը տուգանել է Շիրակի պետհամալսարանին
16 Հուլիսի 2018 - 18:19
Շիրակի պետական համալսարանի նախկին դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանը Facebook-ի իր էջում գրում է.
Բնապահպանության նախարարության Անտառային կոմիտեի մասնաճյուղին է հանձնվել 8 ամենագնաց ավտոմեքենա
16 Հուլիսի 2018 - 18:14
Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը մասնակցել է Բնապահպանության նախարարության Անտառային կոմիտեի «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղին 7 UAZ Hunter և 1 UAZ PICK-UP ավտոմեքենայի հանձնման արարողությանը։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 13911
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
Մալիշկայի գյուղապետին ընտրակաշառք բաժանելու համար 13 մլն դրամը տվողը եղել է Աշոտ Արսենյանը
Հասարակություն, Տեսանյութեր, Համայնքներ, Կոռուպցիան չարիք է