Facebook   Twitter
 
Տալալաևը ցանկանում է հրավիրել «Հայկական Մաքգրեգորին»

Տալալաևը ցանկանում է հրավիրել «Հայկական Մաքգրեգորին»

10 Օգոստոսի 2018 - 20:16
Երևանի «Փյունիկի» ռուս գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը Матч ТВ-ի եթերում ասել է, որ ցանկանում է հրավիրել Լյուքսեմբուրգի «Պրոգրեսի» հայ հարձակվող Ալեքսանդր Կարապետյանին։
Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում «Պրոգրեսը» Ռուսաստանում 1։2 հաշվով պարտվել է «Ուֆային»։ Հյուրերի կազմում աչքի է ընկել 30-ամյա հայ հարձակվողը։

«Ես հետաքրքրված եմ «Ուֆա» - «Պրոգրես» խաղով։ Լյուքսեմբուրգի թիմում խաղում է Ալեքսանդր Կարապետյանը, որն ունի հայկական քաղաքացիություն։ Դժվար է այդքան բարձրահասակ հայ ֆուտբոլիստի գտնելը։ Հնարավոր է, որ նա ուժեղացնի «Փյունիկը»»,- նշել է Տալալաևը։

Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցներին Կարապետյանը տեղեկացրել էր, որ մորուքի հետ կապված իրեն հաճախ նմանեցնում են UFC-ի իռլանդացի մարտիկ Քոնոր Մաքրեգորին և անվանում են «Հայկական Մաքգրեգոր»։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Երկար սպասված հաղթանակ էր. Գոռ Երիցյանի գրառումը՝ աշխարհի չեմպիոն դառնալուց հետո (լուսանկարներ)
19 Դեկտեմբերի 2018 - 13:00
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գոռ Երիցյանն, ինչպես հայտնի է, կարիերայի առաջին գոտին է նվաճել:
Հենրիխ Մխիթարյանը` «բարդ» ընտրության առջեւ
19 Դեկտեմբերի 2018 - 10:31
Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցցանցերում է հրապարակել լուսանկար, որում նա խաղակոշիկ է ընտրում:
Գոռ Երիցյանը երկրորդ ռաունդում նոկաուտի ենթարկեց մրցակցին, Նարեկ Աբգարյանը եւս հաղթեց (Տեսանյութ)
19 Դեկտեմբերի 2018 - 08:48
Հայաստանը ներկայացնող պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գոռ Երիցյանը նվաճեց WBO վարկածով աշխարհի երիտասարդական չեմպիոնի տիտղոսը:

Աբրահամ Խաշմանյանն ու «Արարատի» երկրպագուները հարցեր են քննարկել
18 Դեկտեմբերի 2018 - 18:01
Երեւանի «Արարատի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը հանդիպել է ակումբի երկրպագուների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել եմ ակումբի վերաբերյալ մի շարք հարցեր և թեմաներ, հաղորդում է «Արարատի» մամուլի ծառայությունը։
Վերջին տարիներին թենիսը շատ է փոխվել. Ռոջեր Ֆեդերեր
18 Դեկտեմբերի 2018 - 16:53
Աշխարհի երրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերը կարծում է, որ վերջին տարիներին թենիսը փոփոխությունների է ենթարկվել:
«Փյունիկի» խաղացանկը Կիպրոսում կայանալիք մրցաշարում
18 Դեկտեմբերի 2018 - 16:25
Հայտնի է Երեւանի «Փյունիկի» մասնակցությամբ Ռուսաստանի ֆուտբոլի Ազգային լիգայի գավաթի խաղարկության խաղացանկը, փոխանցում է մրցաշարի կայքը:
Ժոզե Մոուրինյուն հեռացվել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնից
18 Դեկտեմբերի 2018 - 14:33
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հեռացվել է զբաղեցրած պաշտոնից, հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը:
Դիեգո Սիմեոնեն ծրագրում է գլխավորել «Ինտերը»
18 Դեկտեմբերի 2018 - 13:35
Մադրիդի «Աթլետիկոյի» արգենտինացի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն հայտարարել է, որ ապագայում գլխավորելու է իր նախկին ակումբ իտալական «Ինտերը»:
Լևոն Արոնյանը Լոնդոնի մրցաշարում միայն 4-րդն է
18 Դեկտեմբերի 2018 - 12:44
Հայաստանի շախմատի հավաքականի անդամ Լևոն Արոնյանն ավարտեց ելույթները Լոնդոնի դասական մրցաշարում:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 2282
 
Լրահոս`