Facebook   Twitter
 
Վարժանք «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ի տարածքում. ներկա էր նախարար Հրաչյա Ռոստոմյանը

Վարժանք «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ի տարածքում. ներկա էր նախարար Հրաչյա Ռոստոմյանը

10 Օգոստոսի 2018 - 20:21
Օգոստոսի 10-ին ԱԻՆ փրկարար ծառայությունը «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ի տարածքում անցկացրեց ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ «Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպումը և իրականացումը արտադրական վթարի դեպքում» թեմայով:
Ուսումնավարժանքի ընթացքին հետևում էր ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը:

Ուսումնավարժանքի սցենարի համաձայն, հումքերի պահեստի 4-րդ հարկում տեղի էր ունեցել պայթյուն, առաջացել էր փլուզում, հրդեհի օջախներ, շենքում մնացել էին արգելափակված աշխատակիցներ և առաջացել էր խուճապային իրավիճակ:

Տեղի ուժերով կազմակերպվում է մոտ 40 աշխատակիցների տարահանումը անվտանգ վայր, իսկ տնօրենը ահազանգում է 911 ծառայություն:

Դեպքի վայր ժամանած հրշեջ փրկարարական ջոկատները իրականացնում են բացազատում և հետախուզություն, ինչպես նաև ծավալում են փրկարարական աշխատանքների ղեկավարման օպերատիվ շտաբ:

Պարզվում է, որ այրվում է 400 քմ տարածք, որից հետո հրշեջ փրկարարական ջոկատները անմիջապես իրականացնում են հրդեհաշիջում ու հրդեհի տարածման կանխարգելում: Գազի, հոսանքի, ջրի վթարային խմբերը և գործարանի վթարավերականգնողական կազմավորումը իրականացնում են շենքի՝ գազի, հոսանքի և ջրի վթարային անջատում: Շենքի տանիքից իրականացվում է 4 տուժածների, իսկ շենքի 3-րդ հարկից 4 արգելափակվածների տարհանում, որից մեկին պատգարակի օգնությամբ, այնուհետև հատուկ տեխնիկական միջոցների օգտագործմամբ փլատակներից դուրս է բերվում ևս մեկ տուժած: Երկրորդ ուսումնական տեղամասում, ըստ ուսումնավարժանքի սցենարի, մարդատար ավտոմեքենայի վարորդը խուճապահար մխրճվել է ամոնիակ տեղափոխող բեռնատարի մեջ, կա ամոնիակի արտահոսք, մարդատար մեքենայից վարորդին դուրս բերել չի հաջողվում:

Հրշեջ-փրկարարները հատուկ տեխնիկայի օգտագործմամբ դուրս են բերում մարդատար մեքենայի վարորդին, անձրևացայտ փողակների կիրառմամբ արգելափակում են ամոնիակի տարածումը, ինչպես նաև օդաբարձիկների կիրառմամբ դադարեցնում են բեռնատարից ամոնիակի արտահոսքը: Բոլոր տուժածները տեղափոխվել են մասնագիտացված բժշկական հաստատություններ:

Ուսումնավարժանքի նպատակն էր ստուգել արձագանքող ուժերի պատրաստվածությունը և գործնական հմտությունները, ինչպես նաև կատարելագործել «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ի և արձագանքող ուժերի փոխհամագործակցությունը որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման գործում:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
84 դատապարտյալ պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել
21 Օգոստոսի 2018 - 15:58
Պայմանական վաղաժամկետ ազատ արձակման ոլորտում Հայաստանի պատմության մեջ բավարարման աննախադեպ ցուցանիշներ են գրանցվել:
Շղթայական վթար Երեւանի կենտրոնում. բախվել են Toyota Camry-ն, Lada-ն, 2 Opel-ները. կան վիրավորներ
21 Օգոստոսի 2018 - 15:54
Երեւանում, այսօր՝ օգոստոսի 21-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 14:00-ի սահմաններում Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկում բախվել են Lada մակնիշի 35 RL 338 համարանիշի, Opel մակնիշի 34 VL 048 համարանիշի, Opel մակնիշի 35 RZ 521 համարանիշի եւ Toyota Camry մակնիշի 13 RR 103 համարանիշի ավտոմեքենաները:
Սերժ Թանկյանն այսօր նշում է ծննդյան 51-ամյակը (Տեսանյութ)
21 Օգոստոսի 2018 - 15:51
Աշխարհահռչակ երաժիշտ, System of a Down հայտնի ռոք խմբի հիմնադիր Սերժ Թանկյանն այսօր՝ օգոստոսի 21-ին, նշում է ծննդյան տարեդարձը: Ռոք ժանրի լավագույն կատարողներից մեկը դարձավ 51 տարեկան:
Վարչական համաներմամբ ճանապարհատրանսպորտային ոլորտում կկարճվի 1 միլիոն 470 հազար կատարողական վարույթ. Արտակ Զեյնալյան
21 Օգոստոսի 2018 - 15:45
Օգոստոսի 21-ին, լրագրողների հետ զրույցում Հայաստանի արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց.
Բարեփոխումներ՝ անձնագրային ծառայությունների բնագավառում
21 Օգոստոսի 2018 - 15:44
Անձնագրային ծառայությունների բնագավառում կատարվել են բարեփոխումներ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Ղուկասյանը։
Հայ կառուցողական կուսակցությունը պահանջում է Տիգրան Մուկուչյանի հրաժարականը. ակցիա ԿԸՀ-ի դիմաց
21 Օգոստոսի 2018 - 15:43
Հայ կառուցողական կուսակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովում բողոքի ակցիա իրականացրեց, ինչպես իրենք են պնդում՝ հանուն ժողովրդավարության:
Օշականում՝ տներից մեկում օձ են հայտնաբերել
21 Օգոստոսի 2018 - 15:24
Օգոստոսի 21-ին, ժամը 09:58-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Օշական գյուղի 18-րդ փակուղու տներից մեկում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Փաստաբանների պալատն առաջարկում է հայհոյողներին քրեական պատասխանատվության ենթարկել
21 Օգոստոսի 2018 - 15:23
Հայաստանի փաստաբանների պալատի աշխատակազմը մշակել է Հայաստանի Հանրապետության քրեական և քրեական դատավարության օրենսգրքերում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծեր, որոնք ներկայացվել են ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի քննարկմանը: Իսկ փաստաբանների պալատի խորհուրդը որոշել է հավանություն տալ այդ նախագծերին ու դրանք ներկայացնել Հայաստանի Հանրապետության իրավասու պետական մարմնին:
Ոստիկանությունն ուսումնասիրում է ճանապարհային պարեկային ծառայություն ձևավորելու հարցը
21 Օգոստոսի 2018 - 15:22
Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը տեղին է համարում հանրապետությունում ճանապարհատրանսպորտային պատահարների քանակի վերաբերյալ հանրության շրջանում տիրող մտահոգությունը: Օգոստոսի 21-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Վալերի Օսիպյանը հավաստիացրեց, որ այդ խնդիրը իրեն էլ է մտահոգում:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 12891
 
Լրահոս`
 
 
Սերժ Թանկյանն այսօր նշում է ծննդյան 51-ամյակը (Տեսանյութ)
Մշակույթ, Հասարակություն, Տեսանյութեր