Facebook   Twitter
 
Ոռոգման էն տեխնիկան, որ մենք օգտագործում ենք, տնաքանդություն է. Փաշինյան

Ոռոգման էն տեխնիկան, որ մենք օգտագործում ենք, տնաքանդություն է. Փաշինյան

10 Օգոստոսի 2018 - 20:36
Հայաստանում ոռոգման ջուրը պոտենցիալ բաժանորդներին այնքանով պետք է հասանելի լինի, որքան հոսանքն է: Այս մասին այսօր՝ օգոստոսի 10-ին Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում համայնքապետերի հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք պետք է երկարաժամկետ խնդիր դնենք, որ մեր հողատարածքներում ոռոգման ջուրն այնքան հասանելի լինի, ինչքան հոսանքն է հասանելի: Բայց եթե ոռոգման ջրի ժամանակակից տեխնոլոգիաներին անցում չկատարենք, ապա ոռոգման էն տեխնիկան, որ օգտագործում ենք, տնաքանդություն է, որովհետեւ ջուրը լցնում ենք առվի մեջ, ու գնաց էդ ջուրը, այնինչ դրանով մի քանի այգի կարող էինք ոռոգել»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը շեշտեց, որ գյուղացիները պետք է անցնեն ինտենսիվ այգու գաղափարին, ինչը ենթադրում է կաթիլային ոռոգում, հակակարկտային ցանցերի կիրառում եւ այլն:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 10-ին եւ 11-ին աշխատանքային այցով Տավուշի մարզում է լինելու: Այսօր նախատեսված էին հանդիպումներ Բերդ եւ Նոյեմբերյան համայնքներում, իսկ վաղը՝ Իջեւանում եւ Դիլիջանում:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Երեւանում կանցկացվի խորհրդարանների գլխավոր քարտուղարների աշխատաժողով
15 Հոկտեմբերի 2018 - 18:30
Հոկտեմբերի 15-18-ը Ժնեւում ընթանում է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարների ասոցիացիայի նստաշրջանը, որին մասնակցում է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը:
Ողբերգական դեպք Արագածոտնում. 25-ամյա երիտասարդը մնացել է ավազաշերտի տակ եւ մահացել
15 Հոկտեմբերի 2018 - 18:11
Հոկտեմբերի 15-ին, ժամը 15:52-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Գառնահովիտ գյուղի չգործող ավազահանքում տեղի է ունեցել ավազաշերտի սահք: Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության մամուլի ծառայությունից։
Ֆուտբոլի հավաքականի բաց մարզումը. ուղիղ
15 Հոկտեմբերի 2018 - 18:08
Ֆուտբոլի հավաքականի բաց մարզումը: Մարզումներին ներկա է ՀՖՖ նախագահ՝ Արթուր Վանեցյանը:
23-ամյա երիտասարդը փորձել է հանդարտեցնել վիճաբանողներին, սակայն կասկածյալը մեխով հարվածել է նրա կրծքավանդակին. ՔԿ
15 Հոկտեմբերի 2018 - 17:54
Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի հանգամանքները:
Հաջողությունն սկսվում է ժամանակի կառավարումից և համակարգված գործելուց. Ռալֆ Յիրիկյան
15 Հոկտեմբերի 2018 - 17:43
Հարգելի գործընկերներ

Որքանո՞վ են կարևոր կառավարման գործիքները և ինչպե՞ս օգտվել դրանցից՝ հաջողության հասնելու համար: Ղեկավարման շղթայում ի՞նչ դեր ունեն գործարար էթիկան և պատասխանատու մոտեցումը:
Դեկտեմբերին ԱԺ ընտրություններ անելը հնարավորություն չի տալիս ձևավորել իրական ընդդիմություն․ Վահրամ Բաղդասարյան
15 Հոկտեմբերի 2018 - 17:40
Կարծում եմ՝ այն քաղաքական ուժը, որն իշխանության ժամանակ կարողացել է շատ օպերատիվ աշխատել, նույն հաջողությամբ պետք է ընդդիմադիր դաշտում աշխատի։
Մանվել Գրիգորյանի կալանքի ժամկետը եւս երկու ամսով երկարաձգվեց
15 Հոկտեմբերի 2018 - 17:35
Ապօրինի զենք-զինամթերք պահելու եւ խոշոր չափի յուրացում կատարելու մեջ մեղադրվող գեներալ Մանվել Գրիգորյանի կալանքի ժամկետը եւս երկու ամսով երկարաձգվել է։
Հիմնական շեշտադրումը լինելու է կրթության որակի վրա. Հ. Հովհաննիսյան
15 Հոկտեմբերի 2018 - 17:33
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանն այսօր հանդիպում է ունեցել ոչ պետական բուհերի ռեկտորների հետ:
Քարվաճառում կկառուցվի «Սիդնեյ» թաղամաս. պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է «ԱՐԻ» ընկերության բաժնետերերին
15 Հոկտեմբերի 2018 - 17:16
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հոկտեմբերի 15-ին ընդունել է «Արցախ ռութս ինվեսթմենթ» (ԱՐԻ) ներդրումային ընկերության մի խումբ բաժնետերերի:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15261
 
Լրահոս`