Facebook   Twitter
 
Հնդիկ քաղաքական գործիչը Ադոլֆ Հիտլերի պես հագած եւ գրիմավորված գնացել է խորհրդարան

Հնդիկ քաղաքական գործիչը Ադոլֆ Հիտլերի պես հագած եւ գրիմավորված գնացել է խորհրդարան

10 Օգոստոսի 2018 - 20:39
Հնդիկ քաղաքական գործիչը խորհրդարան է գնացել Ադոլֆ Հիտլերի պես հագած եւ գրիմավորված: PRESS ASSOCIATION-ը հաղորդում է, որ Նարամալի Սիվապրասան այսպիսով փորձել է ավելի շատ միջոցներ կորզել իր նահանգի համար:
Լրագրողներին տեսնելով՝ նա նաեւ ձեռքը նացիստական ողջույնի ձեւով ձգել է: Նշվում է, որ քաղաքական գործչի նման տեսքը իր գործընկերների մոտ դժգոհություն չի առաջացրել:

Սիվապրասան հայտարարել է, որ ցանկանում է ուղերձ հղել երկրի վարչապետ Նարենդե Մոլիին, որպեսզի վերջինս չհետեւի Հիտլերի ուղուն եւ կատարի Անդխրա Պրադեշ նահանգին լրացուցիչ միջոցներ հատկացնելու մասին իր խոստումը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ֆրանսիայում ջրհեղեղի պատճառով մարդիկ են զոհվել
15 Հոկտեմբերի 2018 - 19:11
Ֆրանսիայի հարավում առնվազն վեց մարդ է զոհվել ջրհեղեղի հետևանքով՝ հորդառատ անձրևների հետևանքով: Այս մասին հաղորդում է BFMTV- ն:
Բուլղարիայի նախագահը մեկնաբանել է լրագրող Մարինովայի սպանությանը
15 Հոկտեմբերի 2018 - 19:05
Բուլղարիայի նախագահ Ռոմեն Ռադևը մեկնաբանել է լրագրող Վիկտորիա Մարինովայի սպանությունը: Հաղորդում է trud.bg-ը:
Ստամբուլում Հրանտ Դինքի անունով փողոց է վերանվանվել
15 Հոկտեմբերի 2018 - 18:54
Ստամբուլի քաղաքապետարանի խորհուրդը Շիշլիի թաղամասում Հրանտ Դինքի անունով փողոց է վերանվանել։
Երեւանում կանցկացվի խորհրդարանների գլխավոր քարտուղարների աշխատաժողով
15 Հոկտեմբերի 2018 - 18:30
Հոկտեմբերի 15-18-ը Ժնեւում ընթանում է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարների ասոցիացիայի նստաշրջանը, որին մասնակցում է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը:
Անկարայում Իրանի դեսպանատանը ռումբի գտնվելու մասին ահազանգ է ստացվել
15 Հոկտեմբերի 2018 - 18:14
Անկարայում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան տարածքում ռումբի գտնվելու մասին ահազանգ է ստացվել, այս մասին գրում է թուրքական haberler.com կայքը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններին:
Ստամբուլի հայաշատ թաղամասերից մեկի փողոցն անվանափոխվել է Հրանտ Դինքի անունով
15 Հոկտեմբերի 2018 - 15:54
Ստամբուլի հայաշատ Շիշլի շրջանի Մեշրութիյեթ թաղամասի Սամանյոլու կոչվող փողոցն անվանափոխվել է պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր ու նախկին խմբագիր, 2007 թվականին սպանված Հրանտ Դինքի անունով, գրում է «Ակօս»-ը:
Իրաքում ջրից թունավորված մարդկանց թիվը հասել է 111 հազարի
15 Հոկտեմբերի 2018 - 15:21
Իրաքի հարավում գտնվող Բասրայի նահանգում խմելու ջրից թունավորված մարդկանց թիվը հասել է 111 հազարի:
Փարիզում բեռնատարների վարորդներից գումարներ շորթող չեչենների 23 հոգանոց խումբ է ձերբակալվել
15 Հոկտեմբերի 2018 - 14:23
Ֆրանսիական ոստիկանությունը հայտնել է Փարիզում ծնունդով Չեչնիայից 23 մարդու ձերբակալության մասին, որոնք կասկածվում են դրամաշորթության համար, գրում է korrespondent.net-ը:
Չինաստանում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ
15 Հոկտեմբերի 2018 - 14:08
Չինաստանի Յանչժոու քաղաքում (Ցզյանսու արեւելյան նահանգ) տղամարդը մարդատար ավտոմեքենայով մխրճվել է մարդկանց բազմության մեջ: Շանհայի «Պենպայ» լրատվական պորտալը հայտնում է, որ պատահարին զոհ է գնացել առնվազն մեկ մարդ, 9-ը մարմնական վնասվածքներ է ստացել, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 4113
 
Լրահոս`
Ազատամուտ համայնքի ղեկավարը, դե ֆակտո, Ժորա Մարտիրոսյանն է
Հասարակություն, Քաղաքական, Համայնքներ