Facebook   Twitter
 
Ռումինական սփյուռքը կառավարության դեմ բողոքի ցույցի անցկացման նպատակով հավաքվում է Բուխարեստում

Ռումինական սփյուռքը կառավարության դեմ բողոքի ցույցի անցկացման նպատակով հավաքվում է Բուխարեստում

10 Օգոստոսի 2018 - 20:48
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում հակակառավարական մեծամասշտաբ ցույցի են պատրաստվում ռումինական սփյուռքի ներկայացուցիչներ տարբեր երկրներից, նրանց կմիանան նաև Ռումինիայի բազմաթիվ քաղաքացիներ, այս մասին գրում է РИА Новости գործակալությունը:
Նշվում է, որ ցույցի մասնակիցները հավաքվելու են մայրաքաղաքի Հաղթանակի հրապարակում՝ կառավարության շենքի դիմաց։ Բողոքի ակցիաներին մասնակցելու համար Բուխարեստ են ժամանել ռումինական սփյուռքի ներկայացուցիչներ Ֆրանսիայից, Շվեդիայից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Իտալիայից և Նորվեգիայից։

Ցուցարարները պահանջում են ցրել Ռումինիայի գործող կառավարությունը, կազմակերպել արտահերթ ընտրություններ, ապահովել անկախ արդարադատական համակարգ, ինչպես նաև ստեղծել խորհրդարան, որտեղ 300 սենատորից միայն 100-ը կներկայացնեն ռումինական սփյուռքը։

Ընդհանուր առմամբ բողոքի ակցիաների մասնակիցները ձևակերպել 20 պահանջ։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Երեւանում կանցկացվի խորհրդարանների գլխավոր քարտուղարների աշխատաժողով
15 Հոկտեմբերի 2018 - 18:30
Հոկտեմբերի 15-18-ը Ժնեւում ընթանում է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարների ասոցիացիայի նստաշրջանը, որին մասնակցում է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը:
Անկարայում Իրանի դեսպանատանը ռումբի գտնվելու մասին ահազանգ է ստացվել
15 Հոկտեմբերի 2018 - 18:14
Անկարայում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան տարածքում ռումբի գտնվելու մասին ահազանգ է ստացվել, այս մասին գրում է թուրքական haberler.com կայքը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններին:
Ստամբուլի հայաշատ թաղամասերից մեկի փողոցն անվանափոխվել է Հրանտ Դինքի անունով
15 Հոկտեմբերի 2018 - 15:54
Ստամբուլի հայաշատ Շիշլի շրջանի Մեշրութիյեթ թաղամասի Սամանյոլու կոչվող փողոցն անվանափոխվել է պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր ու նախկին խմբագիր, 2007 թվականին սպանված Հրանտ Դինքի անունով, գրում է «Ակօս»-ը:
Իրաքում ջրից թունավորված մարդկանց թիվը հասել է 111 հազարի
15 Հոկտեմբերի 2018 - 15:21
Իրաքի հարավում գտնվող Բասրայի նահանգում խմելու ջրից թունավորված մարդկանց թիվը հասել է 111 հազարի:
Փարիզում բեռնատարների վարորդներից գումարներ շորթող չեչենների 23 հոգանոց խումբ է ձերբակալվել
15 Հոկտեմբերի 2018 - 14:23
Ֆրանսիական ոստիկանությունը հայտնել է Փարիզում ծնունդով Չեչնիայից 23 մարդու ձերբակալության մասին, որոնք կասկածվում են դրամաշորթության համար, գրում է korrespondent.net-ը:
Չինաստանում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ
15 Հոկտեմբերի 2018 - 14:08
Չինաստանի Յանչժոու քաղաքում (Ցզյանսու արեւելյան նահանգ) տղամարդը մարդատար ավտոմեքենայով մխրճվել է մարդկանց բազմության մեջ: Շանհայի «Պենպայ» լրատվական պորտալը հայտնում է, որ պատահարին զոհ է գնացել առնվազն մեկ մարդ, 9-ը մարմնական վնասվածքներ է ստացել, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Բուլղարիայի նախագահը մեկնաբանել է լրագրող Մարինովայի սպանությունը
15 Հոկտեմբերի 2018 - 13:55
Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւը հայտարարել է, որ հեռուստալրագրող Վիկտորիա Մարինովայի սպանությունը առաջ է բերել երկրի իրավական համակարգի նկատմամբ անվստահության զգալի մակարդակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն:
Տեխասում հրաձգության ժամանակ 4 մարդ է տուժել
15 Հոկտեմբերի 2018 - 13:07
ԱՄՆ Տեխաս նահանգում Ֆորթ Ուերթ քաղաքի խանութներից մեկում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով տուժել է 4 մարդ, հայտնում է CBS 11 News-ը:
ՌԴ կառավարությունը հավանություն է տվել ԵՏՄ-ում ՄԱԿ նմանակի ստեղծման մասին համաձայնագրի նախագծին
15 Հոկտեմբերի 2018 - 12:50
Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հավանություն է տվել ԵՏՄ շրջանակում ավիացիոն պատահարների եւ լուրջ միջադեպերի հետաքննության միջազգային բյուրոյի ստեղծման մասին համաձայնագրի նախագծին, երկուշաբթի հաղորդվել է ՌԴ կառավարության կայքում:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 4113
 
Լրահոս`