Facebook   Twitter
 
Մարդու ուղեղում հայտնաբերել են հոռետեսության կենտրոնը

Մարդու ուղեղում հայտնաբերել են հոռետեսության կենտրոնը

10 Օգոստոսի 2018 - 21:06
Մասաչուսեթսի Տեխնոլոգիական համալսարանի (ԱՄՆ) գիտնականները հայտնաբերել են ուղեղի հատուկ հատված, որի խթանումը մարդուն կամ կապիկներին անուղղելի հոռետես է դարձնում, որն ընդունակ չէ հավատալու որեւէ դրական բանի: Նրանց եզրահանգումները հրապարակվել են Neuron ամսագրում:
«Հավանաբար, այս հատվածն է պատասխանատու նաեւ ռեակցիաների համար, որոնք կապված են տագնապի զգացման կամ դեպրեսիայի հետ, կամ էլ՝ դրանց համադրության: Որպես կանոն, այս հոգեկան խնդիրները չափազանց դժվար են բուժվում, եւ հիմա մենք հնարավորություն ունենք բացահայտելու դրանց առաջացման արմատները»,- ասել է Մասաչուսեթսի Տեխնոլոգիական համալսարանից Աննա Գրեյբիլը:

Ինչպես նշում է Գրեյբիլը, գիտնականներին վաղուց էր հետաքրքրում, թե ուղեղի որ հատվածներն են պատասխանատու մարդու տարբեր բարդ զգացումների եւ իր կյանքի տարբեր իրադարձություններին արձագանքի ձեւավորման համար, եւ դրանց աշխատանքում ինչպիսի խախտումներն են բերում «աֆղանական համախտանիշի», օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարման, շիզոֆրենիայի, դեպրեսիայի եւ հոգեկան այլ հիվանդությունների զարգացմանը:

Մի քանի տարի առաջ նրա թիմը հայտնագործել է ուղեղի, այսպես կոչված, շերտավոր միջուկում հատուկ հատված, որը մարդուն օգնում է նժարին դնել գործողությունների հնարավոր տարբերակների բոլոր դրական եւ բացասական կողմերը, այնուհետեւ դրանցից հրաժարվել կամ դրանք իրականացնել:

Դեպրեսիայով եւ հոռետեսությամբ տառապող մարդիկ գործնականում մշտապես իրենց ընդունակություններն ու հնարավորությունները թերագնահատում են շրջապատողների համեմատությամբ: Սա գիտնականներին դրդել է այն մտքին, որ այս խնդիրները կարող են կապված լինել շերտավոր միջուկի աշխատանքի խանգարումների հետ: Ստուգելու համար՝ իրականում այդպես է, թե ոչ, նրանք հետեւել են, թե ուղեղի այդ հատվածի ակտիվությունն ինչպես է փոխվել մի քանի մակակների գլխում, որոնք խաղացել են դանակով եւ մատներով խաղի կապկային նմանակը:

Դրա շրջանակում համակարգչի էկրանին են հայտնվել 2 շերտեր, որոնցից մեկը նշանակում էր հյութի այն քանակը, ոը պրիմատը կստանար, եթե համաձայնվեր դիմանալ օդային թնդանոթի «կրակոցին», որը դրված էր դիսփլեյի կողքին: Երկրորդ շերտը, համապատասխանաբար, ծառայում էր որպես հարվածի ուժի ինդիկատոր:

Եթե մակակը պատրաստ չէր դիմանալ տհաճ օդային «հարվածին», քանի որ դրա համար պարգեւը չափազանց չնչին էր, նա կարող էր սեղմել կոճակը, որը նրան տառապանքից ազատում էր, սակայն նկատելիորեն նվազեցնում էր սննդի չափաքանակը:

Նման փորձերի մի քանի օրից հետո Գրեյբիլը եւ նրա թիմը բախվել են նեյրոնների հավաքածուի հետ, որոնց խթանումը նույնիսկ ամենահամարձակ ու ռիսկի պատրաստ մակակներին վերափոխել է հոռետեսների, որոնք մշտապես ընտրել են ավելի անվտանգ տարբերակը:

Ամենահետաքրքիրն այն է, որ նրանց հոգեբանության մեջ նման փոփոխությունները մշտական էին դառնում, եթե գիտնականները բավականին երկար էին խթանում այդ բջիջները: Ինչպես նշում է Գրեյբիլը կապիկները նորմայի են վերադարձել միայն երկարատեւ «թերապիայից» հետո՝ խաղի մոտ 300 ռաունդ, առանց շերտավոր մարմնի աշխատանքին միջամտության:

Նույն փոփոխությունները փոխել են ուղեղի այդ հատվածի ակտիվության բնույթը՝ այն ավելի նման դարձնելով ուղեղային այն ալիքներին, որոնք բժիշկները գրանցում են օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարմամբ, դեպրեսիայով եւ տագնապալի վիճակով տառապող մարդկանց հետեւելիս: Նեյրոֆիզիոլոգների կարծիքով, սա վկայում է այն մասին, որ շերտավոր մարմնի աշխատանքի խանգարումները կարող են լինել այս հիվանդությունների զարգացման գլխավոր պատճառը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Գարեգին Բ-ն եկեղեցականների հետ հանդիպմանը նրանց մաղթել է ուժ, կորով ու Երկնավորի առաջնորդությունն իրենց հոգևոր առաքելության մեջ
19 Դեկտեմբերի 2018 - 13:01
Դեկտեմբերի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում հանդիպեց վերապատրաստման դասընթացներին մասնակցող Հայաստանի, Արցախի և սփյուռքի տարբեր թեմերից ժամանած 16 եկեղեցականների հետ: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից:
79 տարեկանում մահացել է Հայկական ԽՍՀ մշակույթի նախկին նախարար Յուրի Ավետիսի Մելիք-Օհանջանյանը
19 Դեկտեմբերի 2018 - 12:45
Դեկտեմբերի 17-ին կյանքի 79-րդ տարում վախճանվել է Հայկական ԽՍՀ մշակույթի նախկին նախարար Յուրի Ավետիսի Մելիք-Օհանջանյանը։
Ստեփանակերտը այս պահին չի կարող ասել` Մամեդյարովը ինչ փոխըմռնման մասին է խոսել. Դ. Բաբայան. Tert.am
19 Դեկտեմբերի 2018 - 12:35
Ստեփանակերտը այս պահին չի կարող ասել, թե Արցախի հարցում ինչ փոխըմռնման են եկել Հայաստանն ու Ադրբեջանը արտագործնախարների հանդիպման ժամանակ. Tert.am-ի հետ զրույցում Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը ճիշտ համարեց համապատասխան կառույցների խոսքին սպասելը:
Հաշմանդամության կարգ ստանալու համար մարդիկ նախկինում գնացել են հանձնաժողովների հետ գործարքների. Զ. Բաթոյան
19 Դեկտեմբերի 2018 - 12:32
Հաշմանդամություն ունեցող անձի կարիքների գնահատումը չի լինելու միայն բժշկասոցիալական՝ առողջական խնդիրներից ելնելով: Նախատեսվում է ներդնել նոր մոդել, որպեսզի անձի ամբողջական կարիքների գնահատմամբ մատուցվեն կոնկրետ ծառայություններ:
Վահագն Հարությունյանի փաստաբանը բողոքարկել է հայցադիմումը վերադարձնելու մասին դատարանի որոշումը
19 Դեկտեմբերի 2018 - 12:30
«Մարտի 1»-ի քրեական գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը փաստաբանը բողոքարկել է ընդդեմ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի ներկայացրած հայցադիմումը վարույթ չընդունելու մասին ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։
«Շերեմետևո» օդանավակայանում Ստամբուլից Մոսկվա ժամանած ՀՀ քաղաքացու են ձերբակալել
19 Դեկտեմբերի 2018 - 12:28
Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում մաքսավորները Ստամբուլից չվերթով Մոսկվա ժամանած Հայաստանի քաղաքացու են ձերբակալել:
Դեսպան Մհեր Մկրտումյանին ընդունել է շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը
19 Դեկտեմբերի 2018 - 12:25
Դեկտեմբերի 17-ին Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպան Մհեր Մկրտումյանին ընդունել է ԱՄԷ արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը (Abdallah ben Zayed Al Nahyane):
ԱՄՆ-ում հրազենից զոհվածների թիվը հասել է առնվազն 50-ի
19 Դեկտեմբերի 2018 - 12:07
ԱՄՆ-ում հրազենի օգտագործման հետեւանքով զոհվածների թիվը 2017 թվականին առավելագույնն է վերջին հինգ տասնամյակում, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»` վկայակոչելով New York Times-ը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14364
 
Լրահոս`