Facebook   Twitter
 
Ոստիկանությունը հայտնում է «Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոն»-ում ապօրինությունների մասին

Ոստիկանությունը հայտնում է «Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոն»-ում ապօրինությունների մասին

14 Սեպտեմբերի 2018 - 20:46
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողների միջոցառումներով պարզվել է, որ «Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոն»
ՓԲ ընկերության կողմից մատուցվող՝ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման, հանրային առողջապահական և առողջապահական հարակից ծառայությունների գները սահմանված են նշված ընկերության և առողջապահության նախարարության աշխատակազմի միջև կնքված համապատասխան պայմանագրի հավելվածով, որի համաձայն սահմանված են ցերեկային ստացիոնար և գիշերային ստացիոնար բուժման սակագները՝ համապատասխանաբար 64.700 և 107.900 դրամ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, այս տարվա հունվարից մինչև օգոստոս, ընկերության բուժանձնակազմն ու հաշվապահություն իրականացնող աշխատակիցները իրենց օգտին օգտագործելով կարգադրիչ և այլ գործողություններ, այն է ստանալ ամսական հավելյալ աշխատավարձերի գումարներ, կենտրոն դիմած բազմաթիվ քաղաքացիների հիվանդության պատմագրերում և նրանց անուններով առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալություն ներկայացված հաշվետվություններում մուտքագրել են իրականությանը չհամապատասխանող մատուցված բուժօգնության տեսակների ու բուժման օրերի ավել քանակների կեղծ տվյալներ:

Մասնավորապես, փաստացի ցերեկային ստացիոնարի հիվանդները ձևակերպվել են որպես գիշերային ստացիոնար բուժօգնություն ստացած հիվանդներ, իսկ մի քանի դեպքերում էլ հավելագրվել են բուժման օրերի քանակները, ինչի արդյունքում կենտրոնի հաշվեհամարին պետական բյուջեից փոխանցվել է լրացուցիչ գումար և պետությանը պատճառվել էական վնաս: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ճապոնիայում սկսել են կայսր Ակիհիտոյի դարաշրջանի օդով լի պահածոներ վաճառել
23 Ապրիլի 2019 - 18:12
Ճապոնիայի Սեկի քաղաքում վաճառքի են հանվել ապրիլի 30-ին ավարտվող Հեյսեյի (Խաղաղության հաստատում) դարաշրջանի օդով լի պահածոներ՝ գրում է tass.ru-ն։
Հայաստանի ԶՈւ հրետանային զորավարժություններ «Գրադ» համակարգերի մասնակցությամբ (Լուսանկարներ)
23 Ապրիլի 2019 - 18:03
Հրետանու դաշտային հավաքների շրջանակում Հայաստանի ԶՈւ առաջին զորամիավորումում շարունակվել են ստորաբաժանումների մարտավարական զորավարժությունները։
ԱԱԾ. բացահայտվել են կալանավորի կողմից ուրիշի գույքը հափշտակելու մի քանի տասնյակ դեպքեր. տեսանյութ
23 Ապրիլի 2019 - 17:52
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հանցավորության դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական համալիր գործողությունների արդյունքում բացահայտել է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից մեկի կալանավորի կողմից խարդախությամբ ուրիշի գույքը (բջջային հեռախոսներ, պլանշետներ, այլ թանկարժեք իրեր) հափշտակելու մի քանի տասնյակ դեպքեր, տեղեկացնում է ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը:
Դե Բրույնեն չի մասնակցի մանչեսթերյան դերբիին
23 Ապրիլի 2019 - 17:50
Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեն չի մասնակցի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Պրեմյեր լիգայի առաջնության 31-րդ տուրից տեղափոխված հանդիպմանը։
Նորագավիթի մաքսայինի նորանշանակ պետը Փաշինյանի վարորդի հետ արյունակցական կապ չունի, պարզապես ծանոթներ են. Դավիթ Անանյան
23 Ապրիլի 2019 - 17:45
Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը մամուլի հրապարակումներից է տեղեկացել, որ Նորագավիթի մաքսայինի նորանշանակ պետը Նիկոլ Փաշինյանի վարորդի մորաքրոջ տղան է: Դավիթ Անանյանն այս մասին ասաց այսօր ՊԵԿ-ում լրագրողների հետ զրույցում:
Տաք օդային հոսանքներ են գալիս. Գագիկ Սուրենյան
23 Ապրիլի 2019 - 17:41
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն ուրախ լուր է հայտնել եղանակի մասին:
Բակո Սահակյանը մասնակցել է Զավեն Սարգսյանի անհատական լուսանկարչական ցուցահանդեսի բացմանը
23 Ապրիլի 2019 - 17:31
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 23-ին Ստեփանակերտի պատկերասրահում մասնակցել է Երևանի Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանի անհատական լուսանկարչական ցուցահանդեսի բացման արարողությանը:
NBA-ի պատմության լավագույն մեկնարկային կազմը Շաքիլ Օ՛Նիլի վարկածով
23 Ապրիլի 2019 - 17:30
Ամերիկյան «Լոս Անջելես Լեյքերսի» լեգենդար բասկետբոլիստ, այժմ ամերիկյան հեռուստատեսությունում փորձագետի աշխատանք կատարող Շաքիլ Օ՛Նիլը նշել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) պատմության լավագույն խաղացողների իր վարկածը:
Քաղաքացուն խոշտանգելու մեջ մեղադրվող ոստիկանության պաշտոնատար անձանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է
23 Ապրիլի 2019 - 17:27
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Սևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետն ու նույն բաժանմունքի երկու օպերլիազորները խմբով խոշտանգել են ոստիկանության Սևանի բաժին բերման ենթարկված քաղաքացուն:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 27838
 
Լրահոս`